Հայ, թուրք, ադրբեջանցի, աբխազ ու վրացի ԵԲ-ականների հանդիպումը Ստամբուլում

Leave a comment

This slideshow requires JavaScript.

Լինելով Ստամբուլում ես պարզեցի, որ թուրքերի մասին իմ ունեցած պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը: Ես կարծում էի, թե նրանք կիսագրագետ են ու կոպիտ, բայց պարզեցի, որ շատ էլ ջերմ էին, ու ի զարմանս ինձ, շատ լավ անգլերեն գիտեին: Ու, ընդհանրապես, քաղաքակրթությունը շատ բարձր մակարդակի վրա էր:

Ստամբուլում առաջին անգամն էի: Մասնակցում էի Երիտասարդական բանկերի(ԵԲ) տարածաշրջանային հանդիպմանը, որտեղ մի հարկի տակ էին հավաքվել Հարավ Կովկասյան երեք երկրներից, Թուրքիայից ինչպես նաև Աբխազիայից ժամանած երիտասարդներ: Վերջին հանգամանքը շատ կարևոր էր, որովհետև ես չգիտեմ, թե ինչ-որ այլ ծրագրի շրջանակներում հանդիպել են արդյոք աբխազ և վրացի երիտասարդները: Ի դեպ, նրանք շատ բարեկամաբար էին շփվում միմայնց հետ, ինչպես մենք՝ ադրբեջանցիների: More

Շարադրությունների մրցույթ. «Կարդացի և… »

1 Comment

«Զարթոնք-89» հասարակական կազմակերպությունը և «Երիտասարդ լրագրողների առցանց  ակումբը»  հայտարարում են  «Կարդացի և… » խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթ:

Մրցույթին կարող են ներկայացվել ստեղծագործություններ հետևյալ վերնագրերից մեկով.

1. Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել

2. Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին

3. Եթե շարունակեի իմ սիրելի գիրքը

4. Ո՞ր գրքում կուզենայի ապրել

Մրցույթի վերջնաժամկետն է փետրվարի 15-ը: Մրցույթին կարող են մասնակցել 9-12րդ դասարանի աշակերտներ ՝ ՀՀ և Արցախի  բոլոր դպրոցներից: Աշխատանքները կտեղադրվեն  «Երիտասարդ լրագրողների առցանց  ակումբ»-ի բլոգում՝ մրցույթի ամփոփումից մի քանի օր առաջ: More

2012 in review

Leave a comment

The WordPress.com stats helper monkeys prepared a 2012 annual report for this blog.

Here’s an excerpt:

19,000 people fit into the new Barclays Center to see Jay-Z perform. This blog was viewed about 140,000 times in 2012. If it were a concert at the Barclays Center, it would take about 7 sold-out performances for that many people to see it.

Click here to see the complete report.

«Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի արդյունքները հայտնի են

Leave a comment

«Ուլիսես2» մրցույթի մասնակիցները«Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: Դեկտեմբերի 5-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին՝ Ալիս Տեր-Ղևոնդյան, Գրիգոր Սարգսյան և Աննա Մուրադյան, ներկայացրեց հաղթողներին:

Ընտրվել է շորթ լիստ՝ հետևյալ պատմվածքներով

  1. «Հնազանդ աստվածները», Արսենյան Սոնա, Երևան
  2. «Restart». Մերի Շարոյան, Երևան
  3. «Տուփն ընկավ ու… փակվեց», Հայկ Սմբատյան,  Երևան
  4.  «Ես եկել եմ մանկությունից». Ծատուրյան Մոնիկա
  5. «Հիկիկիմորի». Մերի Շառոյան, Երևան
  6. «Ուրվականների քաղաքը». Ռոբերտ Պետրոսյան, Դիլիջան
  7. «Հարաբերականության հատուկ տեսություն». Ռուբինա Դավթյան, Երևան More

Պատմվածքի մրցույթի ամփոփում

2 Comments

 Սիրելի դպրոցականներ

Դպրոցական բլոգի հայտարարած պատմվածքի մրցույթին դիմելու վերջնաժամկետն ավարտվեց:  Դպրոցական բլոգն ստացել է 30 պատմվածք՝ 26 հեղինակից: Ստորև ներկայացվում է բոլոր պատմվածքներն՝ ըստ հեղինակների: Եթե դուք պատմվածք եք ուղարկել, սակայն ձեր անունը չեք տեսնում, ապա երկօրյա ժամկետում գրեք amuradyan@epfound.am հասցեով:  More

Երազ

2 Comments

Ապրում էի 10 հարկանի շենքի առաջին հարկում: 14 տարեկան էի: Գիշերը՝ ժամը 3:14-ին դուռը ծեծեցին: Մի քանի անգամ դուռը ծեծելուց և զանգը տալուց հետո արթնացա: Փորձեցի նայել, թե  ով է, բայց չստացվեց՝ մութ էր: Եվս մեկ անգամ ծեծեցին դուռը, երբ հենց դռան դիմաց կանգնած էի: Վախենում էի: Հարցրեցի, թե ո՞վ է, սակայն դուռը սկսեցին ավելի արագ ծեծել, շատ արագ, նրանք անընդհատ ծեծում էին դուռը, անընդհատ, ես վախեցա և հետ քաշվեցի: Նրանք հարվածում էին դռանը շատ ուժգին: Ես վախենում էի, որ կջարդեն դուռը: Հարվածները ավելի ուժգնացան  և դուռը ջարդվեց: Ես այդ ժամանակ վատ էի ինձ զգում, և երբ նրանք ներս մտան, ես ընկա գետնին  և  սկսեցի դողալ: 10 վարկյան անց  ես մահացա: Տեսնում էի, թե նրանք ինչպես են դանակով հարվածներ հասցնում ինձ: Նրանք նախ կտրեցին իմ կոկորդը, հետո մի քանի հարվածներ հասցրեցին սրտիս: Այնուհետև իմ մարմինը տարան խոհանոց և դրեցին գազօջախի վրա: Վրաս բենզին լցրեցին և միացրեցին գազօջախը; Ես սկսեցի այրվել: Շատ ցավոտ էր երբ տեսնում էի, թե ինչպես են ինձ կտտանքների ենթարկում:  Առավոտյան ժամը 7:46 ես արթնացա:

Վիտալի Գրիգորյան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 16 տարեկան

Ճակատագրական հայացք

4 Comments

Գիշերը քայլելուց գիտե՞ք ինչն եմ շատը սիրում, որ այդ ժամանակ քիչ մարդ է լինում դրսում կամ էլ ընդհանրապես չի լինում: Եվ ինչպես միշտ ամեն գիշեր, այսօր նույնպես դուրս եկա տնից: Ժամը 1:13 էր՝ արդեն բոլորը քնել էին և չնկատեցին, թե ինչպես դուրս եկա: Մինչև դուրս գալը երկարաթև շոր վերցրեցի, մտածելով, որ դուրսը ցուրտ կլինի: Զգուշորեն դուռը բացեցի և դուրս եկա՝ կամացուկ փակելով դուռը: Վերելակը սովորականից շուտ եկավ: Մտա և սեղմեցի 1-ինը: Վերելակում հայելի կար, որը ամեն անգամ թույլ էր տալիս ինքս ինձ մի լավ զննել, նախքան հասարակության աչքերին երևալը: Հասա առաջին հարկ: Ականջակալներս դրեցի ու միացրեցի Eminem-ի Losse Yourself երգը: Քայլում էի փողոցում ու մտածում մարդկանց, կյանքի, սիրո և այլնի մասին: Հիշում էի տարբեր իրադարձություններ, որոնք կապված էին իմ հետ, անգամ այնպիսիները, որոնք այդ պահի համար աննշան էին: Հիշում էի ու դեմքիս ժպիտ էր հայտնվում, հետո այն վերածվում էր ատելության և այդպես շարունակ: Բախտս այսօր իմ հետ էր՝ հազիվ մի խանութ գտա, որը դեռ աշխատում էր: Մտա, բարևեցի և մեկ շիշ գարեջուր վերցրեցի: Վաճառողուհին թարս-թարս նայեց վրաս ու ասաց. More

տողադարձ…

3 Comments

նախ՝ վերնագիր…
անվերնագիր…
անվերնագիր
մի վերնագիր…

նոր տողից ու…
մի մատ խորքից…
մի մատ տեղում
մի հատ ուղղում…
մի մատ խորքից…
ու նոր տողից… More

Older Entries

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 725 other followers

%d bloggers like this: