Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » 2011 » April

Monthly Archives: April 2011

Իմ առաջին խորը հիասթափությունը

Երբեք չէի կարող պատկերացնել, որ երգն ինձ կպատճառեր մեծ ցավ ու խորը հիասթափություն:

Դեռևս վեց տարեկանից ես երգել եմ տարբեր բեմերում: Ու դա իմ համար միշտ էլ սովորական երևույթ է եղել: Ոչ մի խմբակի էլ չեմ հաճախել, բայց բեմում ինձ այդպես կաշկանդված չեմ զգացել, ինչպես առօրյայում: Այնտեղ ես կարծես նոր ուժ ու կյանք եմ ստանում: (more…)

Սանիտարական նորմեր, որոնք պարտադիր են դպրոցի բուֆետում


Անին դասընկերուհիների հետ սիրում էր ամեն դասամիջոցին դպրոցի բուֆետ գնալ. այստեղ  համ նախաճաշում էին, համ հանդիպում այլ դասարաններում սովորող ընկերներին: Բուֆետը բոլորի հանդիպման վայրն էր, դե «ձեռքի հետ էլ» այստեղ քաղցն էին հագեցնում:  Մի օր էլ Անին դասի ժամին բուֆետ մտավ` ուսուցչուհու հաղորդագրությունը տեղի աշխատակցին փոխանցելու համար և ականատես դարձավ, թե ինչպես է աշխատակցուհին` առանց գոգնոցի և մազերը դեմքին թափած,  տեսքից կեղտոտ թվացող  թասի մեջ  հունցում բուլկու խմորը: Անիին տեսարանը դուր չեկավ և այդ օրից սկսած նա այլևս բուֆետից ոչինչ չէր գնում: Ընդհակառակը` ընկերների հետ «ժամադրավայր» այցելելիս ամեն անգամ ուշադրություն էր դարձնում` գտնելու, թե էլ որ դեպքերում են այստեղ փնթիություն թույլ տալիս: Երբեմն էլ ընկերներին էր խորհուրդ էր տալիս բուֆետից չօգտվել: (more…)

Նորեկը

Մենք վեցերորդ դասարան էինք, երբ Աստղիկը եկավ մեր դասարան:

Դասղեկի ժամ էր: Նախապես ընկեր Մանուկյանը մեզ ասել էր, որ նոր դասընկերուհի ենք ունենալու, և բոլորս անհամբեր սպասում էինք նորեկին: Եվ, ահա թակեցին դասարանի դուռը, ներս մտավ ուսմասվարը՝ ընկեր Ղազարյանը, մի կարճահասակ, գունատ ու անհամեմատ մեծ քթով աղջկա հետ:

Մի քանիսը փռթկացին:

«Ծանոթացե՛ք երեխաներ, նա ձեր նոր դասընկերուհին է,- նորեկի ձեռքը բռնած ասաց ընկեր Ղազարյանը,-նրա անունը…»:

«Կապիկ»,- մեջ ընկավ Արամը: (more…)

Լյուկի մեջ հայտնված անգլերենի դասատուն

Մեր անգլերենի դասատուն կոթ էր: Առարկային նա լավ չէր տիրապետում, ու չեմ հիշում գոնե մի դեպք, երբ նրան նորմալ խոսելիս կտեսնեի: Գումարած դրան` Արզումանյանը նաև թույլ դասատու էր. նա դասի ժամանակ անընդհատ գոռգոռում էր, բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում գոռգոռոցին: Աշակերտները Արզումանյանին չէին սիրում ու ծաղրում էին:

Ընկեր Արզումանյանը 40-45 տարեկան, միջին հասակ ունեցող, թմբլիկ, սև մազերով, ոչ շատ մեծ աչքերով, սակայն երկար և գեղեցիկ թարթիչներով կին էր: Նա միշտ հագնում էր երկար կիսաշրջազգեստներ, որը լավ տպավորվել է իմ մեջ: Սակայն այս ամենի հետ նա նաև թափթփված էր: (more…)

Հիշում ենք ապրելու և արարելու համար

Փիլիսոփայության ժամն էր, երբ ներս մտավ ավագների խորհրդի նախագահն ու ասաց, որ պատրաստելու ենք պլակատ` նվիրված եղեռնի զոհերի հիշատակին: 

«Վաղը Եղեռնի զոհերի 96 ամյակն է,- ասաց Մելինեն,- դուք պետք է ձեր կուրսի կողմից պատրաստեք պլակատ` նվիրված նրանց հիշատակին: Ձեր պլակատը մյուս կուրսերի նման կփակցնենք քոլեջի միջանցքում»:

Այդ օրը մենք մի քանի աշակերտներով մնացինք պլակատի ձևը որոշելու և պատրաստելու համար: Մենք առաջարկեցինք կուրսղեկին, որ նա մեզ չօգնի: (more…)

Հարգանքի տուրք Ցեղասպանությանը

Ապրիլի 24-ի առավոտյան մեր դպրոցի աշակերտական կազմը դուրս էր եկել Ցեղասպանության նվիրված երթի: Այդ մասին դպրոցում հայտարարված էր նախորդ օրը:

Դասարանի երեխաներով որոշեցինք ժամը 8:30 հանդիպել մեր տան մոտ: Մենք գնացինք Հռիփսիմե եկեղեցի, որտեղից էլ պետք է սկսվեր երթը: Բոլորիս ձեռքին ծաղիկներ կային: Մեկ ժամից շարժվեցինք դեպի Էջմիածնի հրապարակ, որի կենտրոնում գտնվում է մեծ երգահան Կոմիտասի արձանը: (more…)

Քստմնելի, քսու, տամուկ, փսլինք

 Քստմնելի


Քստմնելի նշանակում է սոսկում առաջ բերող, սարսռեցնող, «Նա հուզված դիտում էր ճակատամարտի դաշտը կամ երբեմն փակում աչքերը, որ չտեսնի քստմնելի տեսարաններ», Ստեփան Զորյան

Քսու

Քսուն  խոսք տանող- բերող, գաղտնի չարախոսությամբ ատելություն սերմանող անձնավորություն է, բանսարկու, «Թող կախվեմ, եթե մի պիղծ սրիկա, քսու, բանսարկու մի թշվառական, որևէ պաշտոն շահելու համար` այս զրպարտանքը սարքած չլինի», Շեքսպիր (more…)

Ա՜խ, այդ սերը…

«Ամեն սեր ձգտում է հավերժ լինել, և դրանում է նրա հավերժ տանջանքը». Էրիխ-Մարիա Ռեմարկ

Հայկը Անիի առաջին սերն էր։ Առաջին իսկական սերը։ Համենայն դեպս Անին  այդպես էր համարում։ Անիի սերը սակայն փոխադարձ չէր ու Անին դրանից շատ էր տառապում:

Հայկի ամեն մի հայացքը, ամեն մի խոսքը Անին ընկալում էր որպես իրեն ուղղված գաղտնի նշաններ, որոնք նրան հույս էին տալիս: Սակայն, իրականում դրանք ոչ մի բան էլ չէին նշանակում։

Ժամանակ անցավ: Ինչպես և ամեն զգացմունք, հոգեվիճակ, հույզ կամ ընդհանրապես երևույթ այս աշխարհում, Անիի անպատասխան սերն էլ Հայկի հանդեպ անցավ, դրանից մնացին միայն քաղցր և հաճելի հուշեր։ Որոշ ժամանակ անց նա սիրո նոր օբյեկտ գտավ։ (more…)