Շարադրությունների մրցույթ. «Կարդացի և… »

«Զարթոնք-89» հասարակական կազմակերպությունը և «Երիտասարդ լրագրողների առցանց  ակումբը»  հայտարարում են  «Կարդացի և… » խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթ:

Մրցույթին կարող են ներկայացվել ստեղծագործություններ հետևյալ վերնագրերից մեկով.

1. Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել

2. Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին

3. Եթե շարունակեի իմ սիրելի գիրքը

4. Ո՞ր գրքում կուզենայի ապրել

Մրցույթի վերջնաժամկետն է փետրվարի 15-ը: Մրցույթին կարող են մասնակցել 9-12րդ դասարանի աշակերտներ ՝ ՀՀ և Արցախի  բոլոր դպրոցներից: Աշխատանքները կտեղադրվեն  «Երիտասարդ լրագրողների առցանց  ակումբ»-ի բլոգում՝ մրցույթի ամփոփումից մի քանի օր առաջ: Continue reading

Երաժշտությունը կախարդականն է մեր մեջ

Ես ուզում եմ ստեղծել այդպիսի երաժշտություն, որ բոլոր մարդիկ իրենց աշխատանքի մեջ էլ կարողանային լսեն այն, և նրանց չխանգարեր այդ երաժշտությունը:

Դեռ Շոպենի ժամանակ նրա ոգին հասկացողները նկատել են նրա ստեղծած երաժշտության բուժիչ ուժը և,  որքանով որ զարմանալի է, բուժվել են: Նրա որոշ ստեղծագործությունները հանգստացնում և խաղաղեցնում են, մեկ ուրիշները բարձրացնում են մեր տրամադրությունը, մյուսները կարգավորում են մարդու զգայական աշխարհը: Եվ սա դեռ միայն Շոպենը:

Իսկ ի՞նչ են զգում ու մտածում երաժիշտները, կոմպոզիտորները, երբ ստեղծում են հետագայում չմեռնող երաժշտություն … Նրանք ապրում են դրանով, իրենց զգայնական աշխարհում, որն էլ փոխանցվում է ունկնդրողին: Continue reading

Շարադրության մրցույթ

Հաշտարարի գրասենյակը հայտարարել է «Ֆինանսական ծառայություններ. ինչ գիտեմ դրանց մասին» վերնագրով շարադրության մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցի բոլոր աշակերտները (10-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններ): Շարադրությունը պետք է լինի հայերեն, 1-3 էջի սահմաններում: Այն պետք է արտացոլի հեղինակի գիտելիքները ֆինանսական ծառայությունների մասին, նրա մտորումները, գաղափարները, կարծիքը հասարակությունում ֆինանսական ծառայությունների դերի և դրանց հեռանկարների վերաբերյալ:

Սահմանված է երեք մրցանակային տեղ.

1-ին տեղ` 100.000 դրամ
2-րդ տեղ` 75.000  դրամ
3-րդ տեղ` 50.000  դրամ

Կլինեն նաև խրախուսական մրցանակներ:

Շարադրությունների ընդունման սկիզբը 15.09.2011թ.-ն է, ավարտը’ 30.09.2011թ. մինչև ժամը 15:00:

Շարադրությունները կարելի է ուղարկել  mrcuyt@fsm.am էլեկտրոնային հասցեով: Ավելի մանրամասն մրցույթի մասին կարելի է կարդալ Ֆինանսական հաշտարարի կայքում:

Մրցույթ դպրոցականների համար

Հայտարարված է «Երիտասարդությունը և Հայաստանի ապագան» թեմայով գրական ստեղծագործությունների 7-րդ միջազգային մրցույթ, որին կարող են մասնակցել  աշակերտները:  Մրցույթը մեկնարկում է ապրիլի 1-ին, հայտերի ընդունման  վերջնաժամկետը   հունիսի 15-ն է:

Յուրաքանչյուր մասնակից իրավունք  ունի մրցույթին մասնակցել մեկ ստեղծագործությամբ, որը կարող է լինել շարադրություն,  բանաստեղծություն, պատմվածք, հրապարակախոսական ակնարկ և այլն։

Աշխատանքները կարող են ուղարկվել հետևյալ հասցեով. vladis@netsys.am: Մանրամասն տեղեկությունները կարելի է կարդալ այստեղ: