Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հայտարարություն

Հայտարարություն

June 2017
M T W T F S S
« Jul    
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Բա՜րև, «Ես ուզում եմ փոխել իմ կյանքը» դպրոցական կյանքին թոհուբոհին  վերաբերվող բլոգի այցելու:)

Նախագիծը հրավիրում է  բարձր դասարանի աշակերտների գրելու իրենց դպրոցական կյանքի առօրյայից:

Թեմաները կարող են լինել շատ տարբեր՝ սկսած սիրո պատմությունից, դրամահավաքությունից,  դպրոցական բուֆետի վիճակից մինչև բռնություն` ինչպես դպրոցականների, այնպես էլ ուսուցիչների կողմից: Ստեղծագործ մոտեցումները ողջունվում են:

Կա խրախուսական ֆոնդ` դպրոցականների  լավ, հավաստի և ուժեղ պատմություններ գրելու  ցանկությունը խրախուսելու համար: Ամեն ամիս լավագույն գրառման հեղինակը կստանա 10 000 դրամ պարգև:

Հեղինակների հրապարակումներից լավագույնները կառաջարկվեն հայկական լրատվական թերթերին, որը նրա համար հետագայում նշանակություն կունենա:

Դպրոցականները կարող են գրել նաև պատմվածքներ: Հայտարարված է պատմվածքի մրցույթ: Պայմաններին կարելի է ծանթանալ այստեղ:

Դպրոցականները կարող են գրել իրենց սեփական համակարգիչներից, սակայն բոլոր գրառումները հրապարակվելուց առաջ` ադմինիստրատորը պարտադիր նայելու, խմբագրելու  և հետո միայն հրապարակելու է:

Նախագծի ավարտին` վեց ամիս հետո,  կլինի ավարտական հանդիպում, որի ժամանակ լավագույն պատմություն գրողին կտրվի ավելի մեծ մրցանակ՝ թվային ֆոտոապարատ:

Նախագիծը նախատեսված է 10 երեխա ընդգրկելու համար և հիմնականում գործելու է Երևանի դպրոցականների համար: Սակայն նոր հեղինակի գրելու ցանկությունը չի անտեսվի, իսկ մարզերից երեխաների մասնակցությունը խրախուսվում է:

Մեր մասին կարելի է կարդալ այստեղ:  Եթե քեզ հետաքրքրեց բլոգում համահեղինակ լինելու միտքը` զանգահարիր  095 92 24 48 հեռախոսահամարով կամ գրիր dprocakan@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Մենք կարող ենք շփվել նաև սկայպով:  Հնարավոր է օնլայն դասընթացներ անցկացնենք:  Գտեք ինձ սկայպում` anna-muradyan նիկով:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: