Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Ես անհաջողակ մարդ եմ

Ես անհաջողակ մարդ եմ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Ժամը 8:00 է: Եվ ես պարտավոր եմ աչքերս բացել: Զարթուն եմ, բայց անկողնուցս չեմ շարժվում,որովհետև սովորել եմ, որ ամեն առավոտ պետք է քույրս գա և ականջիս տակ գոռա.

-Ռ˜ոբ վեր կաց:

Վեր եմ կենում:Ըստ սովորույթի հիմա էլ պետք է վիճեմ ծնողներիս հետ շորերի ընտրության հարցում:Եվ այդ վեճը ամեն օր տևում է 15 րոպե: Եվ վեճից հետո մի կերպ հագնում եմ այն շորը, որն ընտրում է մայրս: Իսկ երբ հիշում եմ, թե ինչպես պետք է հասնեմ դպրոց` քայլելով 4 կմ…

Հիմա, ըստ սովորույթի, պետք է հաղթահարեմ դպրոց տանող ճանապարհի փորձությունները, որոնք ինձ պատահում են ամեն օր: Ամեն առավոտ, դպրոց չհասած, մի փողոցի վրա մեծ շուն է նստած, որը հսկում և հետևում է փողոցի անց ու դարձին: Եվ ես պատրաստվում եմ վախենալով փախչել այդ գազազած շնից: Այսօր հանգիստ է կամ էլ արդեն սովորել է ինձ, որովհետև արդեն 9 տարի է վազում է իմ ետևից:

Հիմա ինձ սպասվում է հաջորդ փորձությունը: 9:30 էր և ես ուշացել էի դասից:Վախեցած և անմեղ դեմքով բարևեցի ջղայն աշխարհագրության ուսուցչուհուս և դասընկերներիս: Բոլորն էլ ծաղրանքով բարևեցին, որովհետև համակերպվել էին այն մտքի հետ, որ ես արդեն 9 տարի է ուշացած եմ դուռը ծեծում: Այսօր երեխաներն ու ուսուցչուհին տարօրինակ կերպով էին նայում վրաս: Ու ի՞նչ պարզվեց`պայուսակս մոռացել եմ. ստիպված էի բոլոր դասերին նստել առանց պայուսակի:

Սա դեռ անախորժության վերջը չէր. ես դասի էի եկել հողաթափերով, որոնց վրա նապաստակներ էին նկարված:Դա մեծ պատիժ հանդիսացավ ինձ համար: Ուսուցչուհին հրամայեց հողաթափերով պատմել <> թեման:Դա իմ աղետալի վիճակն էլ ավելի բարդացրեց, քանի որ ես չէի հասցրել կատարել աշխարհագրության տնային հանձնարարությունը: Դասն ավարտվեց, մատյանը փակվեց և այնտեղ նշանակվեց մեկ գնահատական`2 : Ընկերս, որն ապրում էր դպրոցի մոտ, կարողացավ կոշիկներ բերել և ինձ փրկել ամոթալի վիճակից, քանի որ ես նրան օգնում էի թեմատիկ գրավորների ժամանակ:

Ես անհաջողակ եմ և պատրաստվում եմ իմ հաջորդ փորձություններին: Երեխաներին առաջարկեցի միասին գնալ բուֆետ հացով նրբերշիկ ուտելու և խոստացա վճարել բոլորի փոխարեն: Հասնելով բուֆետ, հպարտ վերցրի հացով նրբերշիկները: Ձեռքս տարա գրպանս գումարը հանելու համար և ինչ պարզվեց. գումարս թողել եմ տանը: Ստիպված եղա կարմրած դեմքով թողնել երեխաներին և փախչել: Դասի ժամանակն էր:

Չարաճճի դասընկերս ձգեց  դիմացս նստած, Լյուսիի մազերը: Լյուսին թեքվելով կարծեց, թե ես էի այդ անկարգության հեղինակը. ապտակեց և բողոքելով ՆԶՊ-ի ուսուցչին ինձ վռնդել տվեց դասարանից, այնինչ այդ դասին ամենակարգապահ աշակերտը
ես էի:

Դպրոցում ես հայտնի եմ իմ անհաջողությամբ: Միայն աչքի եմ ընկնում, տոների առթիվ, իմ նկարած պաստառներով, որոնք արժանանում են մեծ գովասանքի, ինչպես նաև աչքի եմ, ընկնում դպրոցական միջոցառումների ժամանակ` իմ երգերով: Ու ամենակարևորը, տուն վերադառնալիս միշտ ինձ հետ տուն եմ բերում միայն հինգեր և երկուսներ, որոնք անհաջողության արգասիք են: Սա իմ դպրոցական առօրյան է: Եվ չնայած իմ անհաջող փորձություններին ես մեծ սիրով ու կարոտով եմ հիշելու իմ դպրոցական կյանքը:

Advertisements

3 Comments

  1. G says:

    ի՞նչ գիտես որ կարոտով ես հիշելու, եթե դեռ սովորում ես: Թե՞ ավարտել ես

    Like

  2. Robert says:

    Չե, դեռ չեմ ավարտել: Բայց, եթե դու փորձես բոլոր ավարտածներից հարցնել, բոլորն էլ միանշանակ կասեն, որ կարոտով են հիշում իրենց դպրոցական կյանքը: Ես նույնպես զգում եմ, որ կարոտով եմ հիշելու:

    Like

  3. […] Մի օր ինձ ծանոթ լրագրողից  իմացա  «Դպրոցական բլոգի» մասին: Ես այդ բլոգին ու ծրագրով հայտարարված մրցույթներին շատ իմիջայլոց մոտեցա, քանի որ մտածում էի, որ հաստատ  կգտնվեն համարձակներ, ովքեր նյութեր կգրեն ու մրցանակներ կստանան: Այս ամենը գիտակցելով, այնուամենայնիվ, իմացա  բլոգի մեյլը և ծրագրի համակարգողին ուղարկեցի իմ առաջին նյութը` հենց իմ անհաջողությունների մասին`  «Ես անհաջողակ  մարդ եմ»: […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: