Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Սպանված շունիկը

Սպանված շունիկը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

Այդ օրը ինձ համար մղձավանջային էր:

Դպրոցում էի, դասամիջոց էր, ամենուրեք խաղաղ և ուրախ էր: Ես`որ կարծում եմ անհաջողակ եմ ևս ուրախ էի և անհոգ: Դպրոցի միջանցքում միայնակ քայլում էի և հանկարծ լուսամուտից նկատեցի, որ դասընկերներս հավաքվել են մի անկյունում և կարծես անհասկանալի հրճվանքով հարվածում են ինչ-որ մեկին: Դուրս եկա և վազեցի նրանց մոտ: Այդ խմբի մեջ հանկարծ նկատեցի մի փոքրիկ, անմեղ էակի, որին երեխաները անխղճորեն հարվածում էին ոտքերով: Այդ էակի լացից հասկացա, որ այն շան փոքրիկ ձագ է: Զանգը հնչեց և երեխաները թողեցին այդ ձագին և վազեցին դասարան:

Ես չգնացի, որովհետև խիղճս տանջում էր: Մոտենալով այդ ձագին, հասկացա, որ նա մի անտեր, լքված, անմեղ ու սոված շան ձագ էր, որը կորցրել էր իր ծնողներին և մոլորվել մեր դպրոցի տարածքում: Իր մեծ ու վախեցած աչքերով այնպես էր նայում վրաս, որ կարծում էր, թե ես էլ եմ այն անխիղճներից, ովքեր ցանկանում էին սպանել իրեն: Նրա աչքերի մեջ զգացվում էր վախ, սով ու տառապանք: Նա անպաշտպան կուչ էր եկել դպրոցի պատի տակ և ցրտից դողում էր: Ես փորձեցի գրկել նրան և իմ հոգատարությամբ համոզել, որ ես այն անխիղճներից չեմ: Նա սկզբում վախեցավ, բայց շուտով սկսեց սովորել ինձ: Ես նրան տաքացրեցի շապիկիս մեջ և նրա համար բուֆետից հացով նրբերշիկ գնեցի, որպեսզի հագեցնեմ քաղցը: Փոքրիկ պոչը շարժելով այնպես էր ուտում կարծես մի ամիս հաց չէր կերել:

Ստիպված եղա թողնել շանը ու մտնել դասի, քանի որ սկսվում էր արդեն հաջորդ դասը: Մտա դպրոց և նկատեցի, թե ինչպես շունը աշխույժ կերպով հետևեց ինձ և շնորհակալ աչքերով նայեց  դռան պատուհանից: Մենք կարծես մտերմացանք: Ես դասարանում էի, բայց մտքով շան հետ  և չէի համբերում, թե երբ պետք է զանգը հնչի, որպեսզի նորից լինեմ շան հետ ու պաշտպանեմ նրան անխիղճներից:

Վերջապես զանգը հնչեց և ես զվարթ ու անհամբեր վազեցի շան մոտ: Տեսա, թե ինչպես է ինձ սպասում դռան հետևում ու փոքրիկ պոչը շարժելով անհամբեր սպասում էր, թե երբ պետք է գիրկս նետվի: Երբ գրկեցի նրան, կարծես ապրեցի մի ողջ կյանք: Նա կարծես մաքրեց իմ ներքինը տխրությունից ու հոգնածությունից և լցրեց ուրախությամբ ու երջանկությամբ: Ցանկանում էի մի ողջ օր անցկացնել այս հրաշքի հետ: Ինձ միայն տխրեցնում էր այն փաստը, որ նրան չէի կարող ինձ հետ տանել, քանի որ ծնողներս կզայրանային, քանզի մեր տանը արդեն իսկ բնակվում է երկու շուն և չորս կատու: Նրան ստիպված էի թողնել դպրոցի մոտ:

Արդեն ուշ եր և բավականին զվարճացա ձագուկի հետ: Գնալուս ժամանակն էր: Նրան մի կերպ թողեցի և հեռացա դեպի տուն: Շունիկը  չէր ցանկանում, որ թողնեի իրեն: Արդեն մի քանի մետր քայլել էի, երբ հեռվից լսեցի հրացանի բարձր թխկոց: Չէի էլ ուզում մտածել, որ այդ թխկոցը ուղղված էր ձագին: Սակայն երբ լսվեց նրա կլանչոցը, թեքվեցի և տեսա, թե ինչպես էր անմեղ, վախեցած, արցունքոտ ու կարոտած աչքերով վազում դեպի ինձ: Նա չհասավ ինձ ու արյունի մեջ թաթախված ընկավ ցած: Ես կորցրի ինձ ու խելակորույս վազեցի նրա մոտ: Նա արդեն չէր շնչում և ծորած արցունքը աչքերին սառել էր:

Ես մոլորված էի, չէի զգում ինչ էր կատարվում շրջապատում ու ինչ զգացմունք է տանջում սիրտս ու հոգիս: Միայն լռության մեջ նկատեցի շրջապատի անտարբերությունը և մեքենայից երևացող մի հիմար ու անմարդկային քմծիծաղ , որը դարձավ իմ տառապանքի պատճառը: Ու անդորրի միջից նկատեցի, թե ինչպես դպրոցի տնտեսվարը անտարբերությամբ դպրոցի առջևից վերցրեց նրան և նետեց աղբարկղը: Այս դեպքը իմ կյանքի ամենացավոտ հիշողությունն է: Դժվար ուշքի գամ և մոռանամ այն վախեցած ու անմեղ աչքերը, որոնք վիրավոր դեպի ինձ էին վազում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: