Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Սիրային պատմություն » Վերջում հասկացա,թե ընկերուհիս ինչու էր նեղացել ինձնից

Վերջում հասկացա,թե ընկերուհիս ինչու էր նեղացել ինձնից

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,769 կտտոց

Ես իներորդ դասարան եմ և  այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ: Սակայն նրանցից  մեկն ինձ ավելի մտերիմ է: Նա աղջիկ է:  Դպրոցում մեծ մասն անցկացնում եմ իր հետ: Եվ մեզ ավելի շատ մտերմացրել էր այն փաստը, որ թեմատիկ գրավորների ժամանակ փոխադարձ կերպով և մեծ սիրով օգնում էինք միմյանց:

Սակայն արդեն մի քանի օր է,  ինչ ինձ հետ չի խոսում և նայում է նեղացած աչքերով: Իմ հիշողության համաձայն` նրա ծնունդը լինելու էր վաղը, և ես ցանկանում էի, որև է կերպով ուրախացնել նրան և ներվել անհայտ պատճառի համար: Որոշեցի այսօր դուրս գալ և նրա համար մի գեղեցիկ վարդ գտնել, որը բավականին բարդ գործ էր: Բարդությունը կայանում էր նրանում, որ մեր քաղաքում շատ քիչ են ծաղկեսրահները և մանավանդ փարթամ և առողջ վարդերը:

Դասերից հետո դուրս եկա և սկսեցի շրջել քաղաքի տարբեր փողոցներում: Ահագին ժամ էր անցել, և ես շրջել էի գրեթե ողջ քաղաքի ծաղկեսրահներում, բայց ապարդյուն. բոլոր ծաղկեսրահները դատարկ էին, իսկ վարդ չկար:  Ես շատ մտահոգվեցի և ավելի խորացավ իմ տխրությունն ու հոգնածությունը:  Չէի կարողանում գտնել մի վարդ, որն իմ կարծիքով շատ կուրախացներ դասընկերուհուս: Իսկ խանութներում չկար մի այնպիսի հետաքրքիր բան, որը կուրախացներ նրան:

Երբ մտնում էի խանութ` վաճառողները արհամարհանքով ասում էին. «Այստեղ ծննդյան նվեր չկա» և շարունակում էին ըմպել իրենց սուրճը: Գլխումս մի միտք ծագեց. ես մոռացել էի ստուգել մեր դպրոցի կողքի փոքրիկ խանութը, որտեղ հազվագյուտ էին ծաղիկներ ստանում:

Հիասթափված ու հոգնած քայլեցի դեպի այդ խանութը: Արդեն կիսամութ էր և գրեթե հասել էի խանութի մոտ: Հեռվից հանկարծ նկատեցի մի դույլ, որը դրված էր խանութի առջև: Ինձ ուրախացրեց այն, որ դույլի մեջ դրված էր մի փշոտ և ալ կարմիր վարդ: Նրա առջև խանութպանի հետ մի մարդ էր կանգնած, որը այնպես էր նայում վարդին, կարծես ցանկանում էր գնել այն: Ես անհանգստորեն քայլերս արագացրի, որպեսզի կարողանամ շուտ գնել վարդը: Սակայն երբ հասա դույլի մոտ, վարդն արդեն գնված էր: Ես ամբողջովին կորցրի հույսս, քանի որ չէի կարող արժանանալ նրա ուրախությանը և հույսս կորցրած վերադարձա տուն:

Հոգնած աչքերս բարձրացնելով հանկարծ նկատեցի հյուրասենյակի սեղանին դրված վարդի փունջ, որը նվիրել էին մայրիկիս: Կարծես աչքերս փայլեցին և վերականգնվեց իմ հույսն ու երջանկությունը: Մի քանի վարդեր վերցնելով անհամբեր սպասեցի վաղվան, որպեսզի դասընկերուհուս անակնկալ մատուցեմ: Վերջապես սպասված օրը եկավ, և ես ուրախ ժպիտով գնացի դպրոց: Սպասում էի, որպեսզի մտնի դասարան և իմ անակնկալով շնորհավորեմ նրա ծննդյան տարեդարձը: Սակայն արդեն զանգի ժամանակն էր , իսկ նա դասարան չէր մտնում:

Դասն սկսվեց, և նա այդպես էլ չեկավ: Իսկ դասարանցիներից պարզեցի, որ նրա ծնունդը եղել է մի քանի օր առաջ:

Շշմեցի և  ուշքի չէի գալիս:Եվ հիմա հասկացա, թե ինչու էր նեղացել ինձնից և  հետս չէր խոսում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: