Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Բառարան » Քիչ գործածվող բառեր

Քիչ գործածվող բառեր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,815 կտտոց

Դպրոցական բլոգը սկսում է մի շարք, որտեղ շաբաթը մեկ-երկու անգամ կներկայացվեն խոսակցական հայերենում չգործածվող ոսկեղենիկ հայերենի բառամթերքից որոշ բառերի բացատրություններ: Յուրաքանչյուր բառի համար օրինակ կբերվի գրականությունից:

Նազ, նազանք


Նազ, նազանք– նշանակում է նազ անելը, կոտրատվելը, խոսակցականում գոյություն ունի ձևաթափ կամ ձև թափել ձևը:

Նազ բառարմատից կազմված այլ բառեր.

Նազուկ–  քնքուշ, նուրբ, բարակ, «Հասակը բարձր, իրանքը` նազուկ և ճկուն», Ռաֆայել Պատկանյան

Նազաճեմ–  նազելի քայլվածք ունեցող

Նազագեղ–  նազելի

Նազանի–  գեղեցիկ, վայելչակազմ

Նազանք– սիգանք, ծեքծեքում, կոտրատում

Նազիկ-մազիկ–   քնքնշաբար, նազանքով

Նազպար– հայկական ժողովրդական պարի տեսակ

Նազկտել- նազ անել, նազ ծախել, նազուտուզ անել, խոսակցականում գործածվում է թանկացնել իմաստով

Նազլու– նազելի, չքնաղ, գեղեցիկ, նաև կանացի հատուկ անուն

Նազիրան– նազելի` սիրուն իրանով, բարակիրան, սլացիկ

Նշավակ

 


Նշավակ–  առաջին իմաստով նշանակում է անարգանքի ենթակա մարդ, նախատինքի առարկա,  «Ողջ աշխարհի մեջ մի անարգ նշավակ դառնամ ես, բայց սիրում եմ և կսիրեմ», Րաֆֆի

Երկրորդ իմաստով նշավակ նշանակում է  նշանակետ, «Այս չի նշանակում արդյո՞ք մի հարվածով երկու նշավակի զարկել», Ղազարոս Աղայան:

Նշավակել– անարգել, խայտառակել, նախատել

Նշավակելի– ամոթալի, դատապարտելի, նախատինքի արժանի

Վարս

 


Վարս–  նշանակում է  կանացի երկար ու արձակ թողնված, չհյուսված մազ, հոմանիշը` հեր

Վարս բառարմատից կազմված այլ բառեր.

Վարսակալ–  գլխի մազերի զարդարուն կապ կամ ժապավեն, որ հավաքած է պահում մազերը(մազի բրոշկա), հոմանիշները`  ծամակալ, հերակալ, մազակալ, վարսակապ

«Արձակեցին նույնպես և մարգարտյա վարսակալը, որ  ամփոփում էր նրա մազերը», Մուրացան

Վարսագեղ– գեղեցիկ վարսեր ունեցող

Վարսաթաշկինակ– վարսերը կապելու թաշկինակ

Վարսալից – վարսերով լի , առատ մազերով

Վարսածածկ– մազերով ծածկված

Վարսեղ – վարսերով հարուստ

Վարսափունջ – մազափունջ

Advertisements

2 Comments

  1. G says:

    կանանցի չէ, կանացի)

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: