Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Անհաջողակը նա է, ում գլխին ամեն օր դաշնամուր է ընկնում

Անհաջողակը նա է, ում գլխին ամեն օր դաշնամուր է ընկնում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,757 կտտոց


Լավ է, երբ օժտված ես  խնդիրը կողքից տեսնելու ունակությամբ:  Դա օգնում է խնդիրը հաղթահարել:

Եթե դու գիտակցում ես, որ անհաջողակ ես, շատ կարևոր քայլ արդեն արված է: Անհաջողակ լինելու գիտակցությունը կարելի է հաղթահարել շատ հեշտ:

Ռիչարդ Բախն իր «Պատրանքներում» ասում է.« Եթե դու պնդում ես, որ ինչ-որ բան չես կարող, դրանով սահմանափակում ես քո ամենակարող լինելու ունակությունը»: Ասել կուզի` դու կարող ես:

Մարդը չի կարող միշտ լինել հաջողակ կամ անհաջողակ։ Մենք շատ ենք լսել, որ մարդու կյանքում լինում են հաջողության և անհաջողության, սևի ու սպիտակի շրջաններ: Կյանքի տարբեր գծեր տարբեր տևողություններ ունեն և դրանք փոխարինվում են մեկը մյուսով: Դա ոչ վատ է, ոչ` լավ: Ուղղակի դա այդպես է։

Շատ հեշտորեն կարելի է փոխել ինչ-որ բան կյանքում:  Եթե դու անընդհատ մտածես, որ անհաջողակ ես, ապա կդառնաս անհաջողակ: Պարզապես պետք է առանձնացնել նպատակը: Ի՞նչ ես դու ուզում, որ փոխվի քո կյանքում:

Եթե դու գտնում ես, որ անհաջողակ ես, կարելի է փոխել քո վերաբերմունքը դրա հանդեպ տարբեր ձևերով: Մեծ մարդկանց, օրինակ, խորհուրդ է տրվում մեծ թղթի վրա գրել «Ես հաջողակ եմ», փակցնել որևէ աչքի ընկնող տեղ ու օրվա ընթացքում հաճախակի աչքի անցկացնել:  Բայց դա մեծահասակների համար:)

Մենք այստեղ դպրոցական ենք:)  իսկ դպրոցականների համար ամեն ինչ ավելի հեշտ է, քան կարելի է պատկերացնել: Պարզապես պետք չի ֆիքսվել այն մտքի վրա, թե իբր ոչինչ չի ստացվում:

Հիշիր մի պատմություն, որն ավարտվել է քո հաղթանակով, լինի դա բարդ խնդրի լուծում, թե օլիմպիադայի մասնակցություն, ու փորձիր անընդհատ մտքիդ առաջն ունենալ այդ պատմությունը: Հումորով վերաբերվիր այն դեպքերին, երբ ինչ-որ բան չի ստացվում: Հիշիր, որ դա բոլորի հետ նույնպես պատահում է:

Մյուս կողմից՝ անհաջողություններն  այդքան էլ վատ բան չեն. դրանցից շատ բան կարելի է սովորել: Եվ, ի վերջո, ցանկացած անհաջողության վերջ հաջողության սկիզբ կարող է լինել:

Advertisements

2 Comments

  1. Robert says:

    Բավականին հաճելի խորհուրդներ են: Ես անպաըման նկատի կունենամ ու հուսով եմ, որ իմ մոտ ինչ-որ բան կփոխվի…. Շնորհակալություն :

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: