Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Տխուր աչքե՞ր թե՞ բաց բերան. ուղղակի մարդու խառնվածք

Տխուր աչքե՞ր թե՞ բաց բերան. ուղղակի մարդու խառնվածք

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

Միևնույն իրավիճակում տարբեր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում ու շատ  հաճախ` հակադիր պատասխաններ տալիս։  Ու պատասխանելու այդ ձևը նույն մարդու մոտ համարյա միշտ կրկնվում է. երբ մեկի վրա խոսում են, նա միշտ նյարդայնանում է, մյուսը՝ բանի տեղ չի դնում, երկրորդը՝ լաց է լինում,  վերջինն էլ՝ սկսում է համոզել, որ ինքը ճիշտ էր։

Դրա պատճառը մարդու խառնվածքն է:

Արդեն հին ժամանակներում հույն բժիշկ Հիպոկրատը նկատում է, որ մարդիկ ունեն որոշակի կայուն գծեր, որոնք չեն փոփոխվում ողջ կյանքի ընթացքում։ Մի քանի դար անց հռոմեացի բժիշկ Գալենը, շարունակելով նրա գործը, դասակարգեց մարդկանց ըստ խառնվածքների՝ սանգվինիկների, ֆլեգմատիկների, խոլերիկների և մելանխոլիկների։ Մարդկային խառնվածքի այս չորս  տիպերից կախված էլ` կարելի է հետևություններ անել, թե ինչ ընդհանրություններ կունենա մարդու վարքը տարբեր իրավիճակներում:

Սանգվինիկները շատ աշխույժ են, ակտիվ, հետաքրքրասեր։ Միշտ նոր գործեր են գտնում, սակայն չեն սիրում երկար նույն գործի վրա նստել։ Հեշտ են մարդկանց հետ ծանոթանում, շփվում։ Նույնպես հեշտ են տանում անհաջողությունները և դրանց վրա երկար չեն մտածում։

Ֆլեգմատիկները շփման մեջ զուսպ են և հավաք։ Նրանք կենտրոնացած են իրենց անելիքի վրա և դանդաղաշարժ են։ Սիրում են բոլոր գործերը վերջին հասցնել։ Շատ երևույթների կարող են անգամ ուշադրություն չդարձնել, քանի որ դրանք նրանց համար կարևոր էլ չեն։

Խոլերիկները համարվում են ամենածանր խառնվածքի տեր մարդիկ։ Նրանք նույնպես ակտիվ են, սակայն շուտ գրգռվող ու զայրացող։ Կարող են ջղայնության պահին սուր խոսքեր ասել և շատ հեշտ կռվի մեջ մտնել։ Նրանք  մի գործից արագ անցնում են մյուսին, քանի որ չեն կարող երկար նույն բանով հետաքրքրվել։

Մելանխոլիկները «ամենատխուր» տիպն են։ Նրանք շատ նուրբ են, շուտ են նեղանում և երկար ժամանակ տխուր տրամադրության մեջ մնում։ Մելանխոլիկները հիմնականում շատ ամաչկոտ են, ինքնամփոփ ու չշփվող։ Նրանք ծանր են տանում կյանքում ցանկացած տհաճ դեպք, անհաջողություն, շուտ հիասթափվում  և դեպրեսիայի մեջ են ընկնում։

Ինչո՞ւ է պետք իմանալ մարդու խառնվածքը։  Շատ պարզ պատճառով՝ դա օգնում է մարդկանց հետ շփվելուց իմանալ, թե ում հետ ինչպես վարվել և որ մարդուց  ինչ սպասել։ Օրինակ՝ չարժի բուռն ձևով վիճել խոլերիկի հետ կամ վիրավորել մելանխոլիկին, քանի որ նրանք դա շատ ցավոտ կընդունեն, ինչպես այս գլխարկի ծաղրանկարում։)

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: