Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Բառարան » Քիչ գործածվող բառեր

Քիչ գործածվող բառեր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,900 կտտոց


Տեր

Տեր– մի երկրի կառավարիչ, տիրող իշխան, գերիշխան,  որևէ անձ` անհատ իր սեփականության նկատմամբ, կրոնական  իմաստով` Աստված: Բարբառում կարող է գործածվել ամուսին իմաստով:

Տեր բառարմատից կազմված բառեր.

Տերություն- պետություն, երկիր, տիրույթ, իշխանություն

Տիրույթ– մեկի իշխանության տակ գտնվող հող, նաև` տարածություն, շրջան

Տիրել– գրավել, նվաճել,  իր տիրապետությանը ենթարկել

Տիրություն– տեր լինելը, խնամք, հոգատարություն

Տիրուհի– իշխանուհի, թագուհի

Տիրակալ–  իշխանավոր, գերագույն իշխան

Տիրապետութուն–  իշխանություն, գերիշխանություն

Տիրաբար– իբրև տեր, իշխան, իշխանաբար, «Հարավային շղթայի առջև  տիրաբար կանգնած է Մասիսը», Լեո: Նշանակում է նաև տնօրինողի իրավունքով: Կարող է գործածվել փոխաբերական իմաստով` հմայելու, սիրտը գերելու առումով, «Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նման, որ տիրաբար արբեցնելով մահ է բերում», Վահան Տերյան

Տիրագլուխ– իշխող, տեր ու տիրական

Տիրադավ– տիրոջը դավող

Տիրադրուժ– տիրոջը դավաճանող, տիրոջն անհավատարիմ, հոմանիշը` տիրանենգ

Տիրամատնիչ– տիրոջը մատնող, տիրավաճառ

Տիրասպան–  տիրոջը սպանող,  «Փաշան մռթնած հոնքերի տակից  նայեց տիրասպաններին», Սերո Խանզադյան

Տիրատյաց–  տիրոջն ատող

Տիրազուրկ–  տիրոջից զրկված, անտեր, «Ժառանգությունը դառնում էր տիրազուրկ և  ացնում իշխանին», ՀՄ

Տիրատենչ– իշխանատենչ, իշխանություն սիրող

Տիրախնամ– Աստծուց խնամված, Աստծու պահած, հոմանիշը` տիրապահ

Տիրածին– ատվածածին

Տիրական–  ազդու, իշխող, փոխաբերական իմաստով` իշխանավայել,  հզոր, մեծ

Տիրամայր–  Քրիստոսի մայրը` Մարիամ աստվածածին

Տիրամեծար տիրոջը մեծարող

Տիրամեռ– ժողովրդական անեծք, տերը մեռնելու արժանի մարդ,

Տիրացու–  եկեղեցական ստորին պաշտոնյա, սարկավագից կրտսեր, դպիր

Տիրակին– ժողովրդի մեջ տերտերակին, իսկ հազվադեպ` տան տիրոջ կին

Տիրապաշտ – տիրոջը պաշտող, Աստված պաշտող

Տիրասեր– սիրոջը սիրող, տիրոջը հավատարիմ

Տիրասիրաբար– իբրև տիրասեր

 

Տիր


Տիր– հեթանոս հայերի մոտ գիտության աստված, որի մեհյանում գուշակություններ էին անում:

 


Տիվ


Տիվ նշանակում է  ցերեկ, առավոտից մինչև երեկո տևող ժամանակը: «Անսպառ ջուրը տիվ ու գիշեր դուրս էր վիժում շատրվաններից  և մարգարտյա կաթիլներով ցողում էր չորեք կողմի կանաչազարդությունը», Րաֆֆի

Տիվ նաև նշանակում է լույս:

Տիվ բառարմատից կազմված այլ բառեր.

Տիվագոլ–  ցերեկվա գոլ` շոգ

Տիվանդորր– կեսօրվա հանգիստ

Տվնջական– ցերեկվա

Տվնջյան– ցերեկային, օրինակ. տվնջյան լուսատու- ցերեկային լուսատու

 

Տխեղծ


Տխեղծ նշանակում է պակասավոր, արատավոր: Կարող է օգտագործվել  տգեղ, այլանդակ,  փոքրիկ,  թույլ,  անօգնական,  ոչ խելահաս, տկարամիտ իմաստներով:

«Մարդկային աշխարհ,  արյան բաղանիք,  ուր թույլն` հանցավոր և հզորն `արդար, ուր մարդը տխեղծ` ինչ որ անում է այս գարշ աշխարհում` սոսկ նյութի համար», Ավետիք Իսահակյան

Տխեղծություն–  անկատարություն, արատ, տգեղություն

 



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: