Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Բամբասելը «անվնաս» զբաղմունք չէ. տասը չափեք, նոր խոսեք

Բամբասելը «անվնաս» զբաղմունք չէ. տասը չափեք, նոր խոսեք

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Եթե առօրյա կյանքում բամբասելը «անվնաս» զբաղմունք է, ապա լայն զանգվածների հետ շփվող մարդիկ` ԶԼՄ-ների ներկայացուցիչները, նաև բլոգերները, սոցցանցերի օգտատերերը, իրենց արտահայտություններում պետք է զգույշ լինեն` այլոց պատիվը և արժանապատվությունը անտեղի չվնասելու համար:  Հայաստանում քաղաքացու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանված են օրենքով: Դա հավասարապես վերաբերվում է նաև անչափահասներին:

Այդ դրույթը սահմանված է Քաղաքացիական օրենսգրքով: Այն  նշում է, որ քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը գործում է  նաև նրա մահից հետո:

Զրպարտության դեպքում պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ իր ներկայացրած փաստերը համապատասխանում են իրականությանը: Սուտ տեղեկատվություն  տարածողին պատասխանատվությունից չի ազատում նաև չիմացությունը: Քաղաքացիական օրենսգրքով անձի անչափահաս լինելը  չի ազատում պատասխանատվությունից: 

Օրենսգրքում զրպարտությունը սահմանված է այսպես.  դա անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող  փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Միևնույն ժամանակ՝ իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը զրպարտություն չէ, եթե

  • Դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթում քննվող հանգամանքի վերաբերյալ արտահայտությունում կամ ապացույցներում
  • Եթե դա տվյալ իրավիճակում ունի գերակա հանրային շահ
  • Եթե  տվյալները հրապարակած անձը ապացուցի, որ ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները` փաստերի իսկությունը ստուգելու համար
  • Եթե դա բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից

Անձը ազատվում է զրպարտության համար պատասխանատվությունից, եթե տարածած տեղեկատվության սկզբնաղբյուրն  ինքը չէ (դա հրապարակված է եղել այլ լրատվամիջոցում,  այլ անձի հրապարակային ելույթում կամ հեղինակային ստեղծագործությունում) և տեղեկատվությունը տարածելիս  վերջինս հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին:

Զրպարտված անձը կարող է դիմել տեղեկատվությունը տարածողին` պահանջելով հրապարակային հերքում կամ էլ հրապարակային պատասխանի հնարավորության ընձեռնում:

Հերքման իրավունքը կարգավորվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով:  Ըստ այդմ` քաղաքացին իրականությանը չհամապատասխանող հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրավունք ունի հերքում պահանջել: Լրատվական գործունեություն իրականացնողն էլ իր հերթին  պարտավոր է  պահանջը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնել  հերքումը տարածելու ժամկետի կամ մերժման մասին:

Եթե հերքման  պահանջը մերժվում է լրատվությունը տարածողի կողմից, այդ դեպքում քաղաքացին կարող է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանել դատական կարգով:

Զրպարտված  անձը դատական կարգով կարող է պահանջել կիրառել  օրենքով սահմանված պատժամիջոցներից մեկը կամ մի քանիսը.

  1. Եթե զրպարտությունը տարածվել է լրատվական գործունեություն իրականացնողի  միջոցով, ապա վերջինս պետք է հրապարակայնորեն հերքի զրպարտություն համարվող փաստացի տվյալները կամ հրապարակի  դրանց վերաբերյալ պատասխանը:
  2. Մինչև երկու միլիոն դրամ փոխհատուցում վճարել:

Դրամական տույժի չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում հրապարակման  տարածման շրջանակները և զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասի չափը:

Զրպարտության մասին հայտնի դառնալուց հետո մեկ ամսվա ընթացքում անձը կարող է դատական հայց ներկայացնել, բայց ոչ ուշ, քան զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:

Նախկինում զրպարտությունը քրեական հանցագործություն էր համարվում և կարգավորվում էր Քրեական օրենսգրքով: Այն սահմանում էր տուգանք 100 հազարից մինչև 500 հազար դրամի չափով, իսկ արարքը կրկնելու դեպքում անձը կարող էր պատժվել  տուգանքով` 300 հազարից մինչև մեկ միլիոն դրամի  չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2010թ. մայիսին կատարված օրենսդրական փոփոխություններվ այժմ զրպարտությունը կարգավորվում է միայն Քաղաքացիական օրենսգրքով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: