Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Եթե քեզ բաժին է ընկել լիմոն, սարքիր դրանից լիմոնադ

Եթե քեզ բաժին է ընկել լիմոն, սարքիր դրանից լիմոնադ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Այսպես են մտածում խելոք մարդիկ։ Իսկ անխելքը գործում է հակառակ կերպով։ Եթե նա նկատում է, որ բախտը նրան լիմոն է տվել, նա միանգամից հրաժարվում է դրանից՝ ասելով.

– Ես անհաջողակ եմ։ Սա ճակատագիր է։ Ես ոչ մի շանս չունեմ։

Նա կոնֆլիկտի մեջ է մտնում ողջ աշխարհի, իր «ճակատագրի» հետ և հանձնվում է տառապանքներին։

Իսկ խելոք մարդը մտածում է.

– Ի՞նչ դաս ես կարող եմ քաղել այս դժբախտությունից։ Ինչպե՞ս այն լիմոնադ սարքեմ։

Մեծ հոգեբան Ալֆրեդ Ադլերը ասում էր, որ մարդու ամենազարմանալի կարողություններից մեկը «մինուսը պլյուս դարձնելու» կարողությունն է, որը շատ լավ երևում է հետևյալ պատմության մեջ։

Մի մարդ աշխատանքի է ընդունվում մի մեծ կազմակերպությունում որպես հավաքարար։ Երբ նա անցնում է բոլոր թեստերը, նրանից էլեկտրոնային փոստի հասցե են խնդրում, որպեսզի կապվեն նրա հետ։ Սակայն նա չի ունենում էլ. փոստ և նրան չեն ընդունում աշխատանքի, քանի որ դա կազմակերպության ղեկավարությանը շատ հետադիմական է թվում։ Մարդը դուրս է գալիս կազմակերպությունից և մտածելով, թե ինչպես փող աշխատի՝ որոշում է խնձորներ գնել և կրկնակի թանկ վերավաճառել տնից տուն գնալով։ Այդպես էլ անում է և շուտով կրկնապատկում իր կարողությունը, ապա եռապատկում ու այդպես շարունակ ավելի ու ավելի հարստանում մինչև ձեռք է  բերում սեփական սուպերմարկետների ցանց։

Ու մի օր, իմանալաով, որ նա դեռևս էլ. փոստ չունի, նրան հարցնում են.

– Իսկ պատկերացնում եք, թե ի՞նչ Դուք կարող էիք դառնալ, եթե էլեկտրոնային փոստ ունենայիք, եթե այսքանին հասել եք զրոյից։

Եվ նա, մի փոքր մտածելուց հետո, պատասխանում է.

– Հավաքարար այսինչ ֆիրմայում։

Լիմոնադ ունենալը անհամեմատ ավելի հաճելի է, քան անընդհատ ձեռքում պահել հին ու չորացած լիմոնը։ Համենայն դեպս, կարելի է փորձել այն ճզմել։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: