Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Դասարանցիներով գնացինք Էջմիածնում զբոսնելու

Դասարանցիներով գնացինք Էջմիածնում զբոսնելու

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

Դասերը ավարտվում էին, երբ մեր դասղեկը մտավ դասարան և երեխաներին հարցրեց, թե՞ արդյոք մենք կուզենանք գարնանային արձակուրդների ընթացքում մի փոքր զբոսնել մեր քաղաքով: Բոլոր աշակերտները շատ ուրախացան: Մենք դասղեկի հետ որոշեցինք, որ չորեքշաբթի օրը ժամը 12:00-ին բոլոր աշակերտները պետք է լինեն մեր տան մոտ: Երեխաները բարձր տրամադրությամբ գնացին տուն: Մենք անհամբեր սպասում էինք այդ օրվան:

Դա մեր դասերի վերջին օրն էր: Դրանից հետո սկսվում էին գարնանային արձակուրդները:

Բայց այդ օրը եղանակը անձրևային էր: Ու չնայած, որ մեր դասարանում  22 աշակերտ կա,  եկել էին ընդամենը 7-ը: Այնուամենայնիվ, մենք գնացինք այն վայրը,  որտեղ մեզ սպասում էր մեր դասղեկը:

Հանդիպելով նրան` մենք ժամանակ չկորցրեցինք և գնացինք Գավառագիտական թանգարան: Դա գտնվում է քաղաքի կենտրոնում` Էջմիածնի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում: Այնտեղ մենք տեսանք Էջմիածնից և շրջակա գյուղերից պեղված շատ հնագույն իրեր. հին  Էջմիածնի կյանքը բնութագրող տարբեր լուսանկարներ, գորգեր, թոնրատուն և այլն:

Մենք մեծ տպավորություններով դուրս եկանք թանգարանից և գնացինք կանանց պատկերասրահ: Դա քաղաքապետարանի առաջին հարկի սրահն է, որտեղ ամեն տարի մարտի 8-ից ապրիլի 7-ը ցուցադրվում են մեր քաղաքի կին ստեղծագործողների աշխատանքները:

Այնտեղ  շատ գեղեցիկ նկարներ կային, բայց իմ մեջ տպավորվել է մի նկար: Այդ նկարում պատկերված էր գեղեցիկ բնություն, բնության մեջ հանգստացող մի շատ գեղեցիկ աղջիկ և այդ հիանալի նկարը ամբողջացնող փոքրիկ շունիկ:

Երբ դուրս եկանք` հորդ անձրև սկսվեց, բայց դա մեզ չխանգարեց, և մենք գնացինք Մհեր Աբեղյան թանգարան: Դա նույնպես քաղաքի կենտրոնում է` հենց հրապարակում` Կոմիտասի արձանի կողքը: Այնտեղ էին Մհեր Աբեղյանի շատ գեղեցիկ նկարները: Ծանոթացանք նրա արվեստին, որոշ տեղեկություններ իմացանք նրա մասին:

Այնուհետև մեր զբոսանքը ամբողջացնելու համար բոլորս գնացինք եկեղեցի: Աղոթելով և Աստծուց հաջողություն խնդրելով` մենք դուրս եկանք եկեղեցուց և վերադարձանք տուն:

Ես շատ տպավորված եմ այդ զբոսանքից ու շատ բացահայտումներ արեցի իմ քաղաքի մասին:  Հասկացա, թե ինչքան հետաքրքիր վայրեր կան այստեղ: Սակայն դրանք շատ քիչ են. ես կուզենայի,  որպեսզի ավելի շատ լինեին այդպիսի վայրերը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: