Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » «Ոչխար»-ը վիրավորանք է, «տելեպուզիկը»`… որոշեք ինքներդ

«Ոչխար»-ը վիրավորանք է, «տելեպուզիկը»`… որոշեք ինքներդ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Ընկերական միջավայրում մարդիկ  կատակով կարող են միմյանց կոչել  «հիմար», «շաշ» անգամ «ոչխար» և չվիրավորվել այդ արտահայտություններից: Սակայն նման խոսքերն այլ միջավայրում, հատկապես հրապարակայնորեն արտահայտելիս,  արդեն վերածվում են վիրավորանքի: Եթե աշակերտն իր բլոգում ուսուցչին որակի որպես «ոչխար» կամ «տխմար», սա կհամարվի վիրավորանք և կդիտարկվի որպես օրենքով պատժելի արարք:

Եվ, եթե նեղ միջավայրում վիրավորանքը հարթում են դեմ առ դեմ պարզաբանումով, ապա հրապարակային վիրավորանքի դեպքում անձը հնարավոր է, որ դիմի օրենքի պաշտպանությանը:

Հայաստանում օրենքը պաշտպանում է յուրաքանչյուր անձի պատիվը և արժանապատվությունը անհիմն  ոտնձգություններից:

Քաղաքացիական  օրենսգրքի սահմանմամբ` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:

Ընդ որում, որպեսզի արտահայտությունը համարվի վիրավորանք, հասարակությունում այդ բառի կամ արտահայտության ընկալումը պետք է լինի այդպիսին: Որոշ վիճելի դեպքերում դատավորն է որոշում արտահայտությունը վիրավորանք է, թե ոչ` հիմվելով տվյալ հասարակությունում ընդունված նորմերի վրա : Օրինակ, եթե ինչ-որ մեկին անվանեն «տելեպուզիկ», վիճելի հարց է, թե արդյո՞ք դա վիրավորանք է: Նման դեպքերում դատավորն է վերջնական եզրակացություն կայացնում` վերլուծելով բառի ընկալումը հանրությունում ու դրա երանգային կիրառումը:

Հրապարակային արտահայտությունը վիրավորանք չէ, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ ունի հանրային շահ:

Անձն ազատվում է վիրավորանքի համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած տվյալները որևէ լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթի, հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է և այն տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության սկզբնաղբյուրին:

Վիրավորված անձը կարող է դիմել լրատվամիջոցին կամ տեղեկատվությունը տարածողին` հրապարակային ներողության պահանջով: Մերժման դեպքում արդեն անձը կարող է հարցը տեղափոխել իրավական հարթություն: Քաղաքացին կարող է նաև միանգամից դիմել դատարան` առանց առաջին քայլը կատարելու:

Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել օրենքով նախատեսված պատժներից մեկը կամ մի քանիսը.

  • Հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը:
  • Վիրավորանքը տարածած լրատվության միջոցին պարտավորեցնել մասնակի կամ ամբողջությամբ հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը:
  • Մինչև մեկ միլիոն դրամի չափով փոխհատուցում վճարել:

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը՝(այդ թվում բլոգի օգտատերը) չի բացահայտում տարածված տեղեկատվության հեղինակին կամ աղբյուրն անհայտ է, ապա պատասխանատվությունն այդ դեպքում կրում է լրատվական գործունեություն իրականացնողը:  Վիրավորանքի դեպքում ևս պատիժ կիրառելու համար տարիքային սահմանափակում չկա, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի դրույթները վերաբերում են նաև անչափահասներին:

Վիրավորանքի համար անձը կարող է պաշտպանության հայց ներկայացնել դատարան` վիրավորանքի մասին անձին հայտնի դառնալուց հետո մեկ ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան վիրավորանքի պահից վեց ամսվա ընթացքում:

Նախկինում վիրավորանքը կարգավորվում էր Քրեական օրենսգրքով և ուրիշի պատիվը, և արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելու դեպքում նախատեսված էր տուգանք 100 հազարից 400 հազար դրամի չափով:

Իսկ արարքը կրկնվելու դեպքում անձը կարող էր տուգանվել 200 հազարից մինչև 800 հազար դրամի չափով:

2010թ. կատարված օրենսդրական բարեփոխումների արդյունքում այժմ վիրավորանքի հարցը կարգավորվում է միայն քաղաքացիական պատասխանատվության հարթակում և չի համարվում քրեական հանցանք:

Advertisements

2 Comments

  1. Միլենա says:

    im karciqov ete sha mot @nkerakan shrajapatum mardik mimianc asen ays artahaytutyunner@ apa ayn chi ditvi vorpes viravoranq

    Like

  2. Արևկա says:

    Շատ վիրավորակն է, եթե մեկ այլ շրջապատում ես գտնվում, և նման արտահայտություններով վիրավորում ես անձին: Հա իհարկե ընկերների մեջ լինում են մնան դեպքեր, երբ կատակով ասում են իրար նման բառեր: Բայց մեկ այլ շրջապատում դա շատ վիրավորական է, և դրա համար Հայաստանում օրենքը պաշտպանում է յուրաքանչյուր անձի պատիվը և արժանապատվությունը:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: