Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Երեք բառ կամ ես սիրում եմ քեզ

Երեք բառ կամ ես սիրում եմ քեզ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,211 կտտոց

Լիլիթն իր դասընկերոջից ստացել էր նամակ, որտեղ դասընկերը հրավիրում էր նրան իր ծննդյան տոնին:

Արդեն աշուն էր: Աշնան մի գեղեցիկ օր: Դրսում մեղմ քամի էր, որ իր հետ օրորում էր աշնան գույնզգույն տերևները: Ամպերի հետևից հազիվ երևում էր արևը, որի շողերը ընկնում էին ծառերի ու տերևների վրա:

Լիլիթի դասընկերը հրավիրել էր ոչ միայն Լիլիթին այլ նաև նրա երկու ընկերուհիներին` Անիին և Մարինեին: Հաջորդ օրը, երբ երեք ընկերուհիներ միասին գնում են դպրոց, բնականաբար, նրանք երեքն էլ ճանապարհին քննարկում են իրենց դասընկերոջ հրավերը: Դե, արդեն պարզ է աղջիկների սովորության համաձայն` նրանք քննարկում են թե ինչ են հագնելու կամ ինչպես են հարդարելու իրենց վարսերը և այսպիսի շատ հարցեր…

Լիլիթը միջահասակ, երկար, շականակագույն մազերով, գեղեցիկ շրթունքներով, փոքրիկ քթով ու սև աչքերով գեղեցիկ աղջիկ էր: Նա շատ աշխատասեր էր և իր աշխատասիրությամբ շատ բաների էր հասել: Դասարանում բոլոր երեխաները, ինչպես նաև ուսուցիչները նրան սիրում էին: Ի տարբերություն շատ աղջիկների` նա հաճախ իր մայրիկից խորհուրդներ էր հարցնում և ինչ-որ հարցերի դեպքում դիմում էր նրան: Թեկուզ նա ուներ շատ ընկերուհիներ, բայց այնուամենայնիվ նա դիմում էր իր մայրիկին: Իսկ նրա մայրիկը միշտ օգնում էր Լիլիթին և ամեն պահի նրա կողքին էր: Նրանք այնքան մոտ էին  իրար հետ, կարծես երկու ընկերուհիներ լինեին:

Ծննդյան օրը


Հոկտեմբերի 30-նն էր, աղջիկները պատրաստվում  էին իրենց դասընկերոջ ծննդյան տոնին: Նրանք երեքն էլ  այդ օրը շատ գեղեցիկ էին: Չգիտես ինչու` երեքի համար էլ այդ օրը  տարբերվում էր մնացած բոլոր օրերից: Լիլիթը, որ միշտ շատ գեղեցիկ էր թե՜ իր արտաքինով, և թե՜ իր պահելաձևով`իր մյուս երկու ընկերուհիների հետ, որոնք Լիլիթից ոչ մի բանով չէին տարբերվում շատ անհամբեր էին, թե երբ են հասնելու նշված վայրը, որպեսզի տոնեն իրենց դասընկերոջ ծննդյան օրը:

Տոնի շարունակությունը


Աղջիկները շատ գեղեցիկ հագնված, գեղեցիկ սանրվածքով գնացին այն վայրը, որտեղ նրանց էին սպասում իրենց դասընկերները: Նրանք շատ կազմակերպված էին, կարծես հասուն և կայացած աղջիկներ լինեին, ի դեպ նրանք այդ ժամանակ 13-14 տարեկան էին: Շքամուտքի դռան մոտ իրենց էր սպասում դասընկերը: Լիլիթը, Անին և Մարինեն մոտեցան նրան, շնորհավորեցին, հանձնեցին նվերը և ներս մտան: Ներսում նրանք հանդիպեցին իրենց դասընկերներին և ավելացնեմ մի բան ևս, որ նրանց դասընկերներից բացի այնտեղ էին Լիլիթի դասընկերոջ քույրը (մորաքրոջ աղջիկը) և եղբայրը (հորաքրոջ տղան):

Ժամանակը շատ հետաքրքիր էր անցնում: Կազմակերպվեցին խաղեր. երեխաները ոչ մի վարկյան չէին նստում: Նրանք մասնակցում էին խաղերին, պարում էին և ուրախանում: Լիլիթը նույնպես ուրախանում էր, սակայն այդ ամենից զատ նա զգաց, որ իր հետ ինչ-որ բան է կատարվում, որը խոսքերով չէր կարողանում բացատրել:

Ծննդյան հաջորդ օրը


Ծնունդը անցավ շատ հետաքրքիր. բոլորը տպավորված էին այդ օրվանից, հատկապես երեք ընկերուհիները: Արդեն մի քանի օր անցել էր ծնունդից, սակայն նրանք դեռ խոսում էին այդ մասին: Լիլիթը հասկացել էր, որ իր հետ ինչ-որ բան է կատարվում: Նա հասկացավ, որ ինքը հրապուրվել է կամ կարելի է ասել` սիրահարվել: Լիլիթը, Անին և Մարինեն հաճախ դասերի ընթացքում քննարկում ու վերհիշում էին այդ օրը: Լիլիթը իր զգացմունքների մասին պատմում է  Անիին: Այդ տղայի մեջ Լիլիթին դուր էր եկել նրա բարեհամբույր վերաբերմունքը և ուշադրությունը: Դե դուք արդեն ինքներդ կկռահեք, թե ո՞վ էր այն մարդը, ումով հրապուրվել էր Լիլիթը:

Տանջալից ամիսներ


Անցնում են ամիսներ: Արդեն ձմեռ էր: Մի օր երեկոյան, երբ Լիլիթը տանը հեռուստացույց էր դիտում` նրան զանգահարում է  Անին և ասում, որ իրեն շատ կարևոր բան ունի հայտնելու:

Ընդամենը երեք բառով Անին Լիլիթին ասում է, որ այն մարդը, ում մասին Լիլիթը այդքան մտածել ու խոսել է. սիրում է իրեն`Լիլիթին: Այդ պահին աննկարագրելի մի բան տեղի ունեցավ Լիլիթի հետ. նա գունատվեց, հուզմունքից չէր հասկանում, թե ինչ էր անում: Մոտ 10-15 րոպե նա այդ վիճակից դուրս չէր գալիս: Լիլիթը չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Այդ պատճառով նա գնաց իր սենյակ, փակեց դուռը և փորձեց քնել: Առավոտյան,  երբ նա արթնացավ` այդ մասին ասաց իր մայրիկին: Լիլիթի մայրը ասաց, որ պետք է շատ զգույշ լինել և ինչ-որ քայլ անելուց առաջ պետք է լավ մտածել:

Այդ ընթացքում նա շատ էր զրուցում իր մայրիկի հետ: Նրանք միասին քննարկում էին և նրա մայրիկը նրան շատ ճիշտ խորհուրդներ էր տալիս:

Անորոշ ժամանակ


Լիլիթը դեռ սիրում էր, սակայն չէր խոստովանում իր զգացմունքները` խուսափելով դրա հետևանքներից և հասարակության կարծիքից, բացի այդ նա դեռ շատ փոքր էր և պատրաստվում էր սովորել, որպեսզի հետագայում ունենար իր աշխատանքը: Քանի որ նա դեռ շատ փոքր էր և այդ տարիքում չէր կարող մտածել իր և այդ այդ տղայի մասին`  նրանք միասին չեղան: Իսկ հետագայում նրանք միասին կլինեն, թե ոչ` դա ես չգիտեմ, միայն մի բան գիտեմ, որ ինչ գնով էլ, որ լինի`  նրանք երկուսն էլ ուզում էին հասնել իրար…


44 Comments

  1. arpushka says:

    Իսկ տղան հայտնեց իր զգացմունքների մասին Լիլիթին?

    Like

  2. Սուրեն says:

    իսկ հետագայում ի՞նչ եղավ: Տղան սիրում էր Լիլիթի՞ն:

    Like

  3. Nelly says:

    այո տղան հայտնեց իր զգացմունքների մասին:

    Like

  4. Nelly says:

    տղան շատ էր սիրում Լիլիթին:

    Like

  5. Սուրեն says:

    Շատ-շատ?????????????????????

    Like

  6. Nelly says:

    txan cher asel Lilitin ayl nra @nkeruhin er asel

    Like

  7. N...R... says:

    hastat vor txan shat-shat e sirum LIilitin…((((

    Like

  8. Սուրեն says:

    ԹԵԿՈՒՅԶ և ԱՅԴՊԵՍ< ՏՂԱՆ ԱՂՋԿԱՆ ԶԳԱՑՆԵԼ ՉԵՐ ՏՎԵԼ? ԿԱՄ ԻՆՉ ՈՐ ՄԻ ՆՎԵՐ??????

    Like

  9. Nelly says:

    դե բնականաբար եթե տղան այդքան շատ սիրում էր պարզ է, որ ինչ-որ կերպ զգացնել էր տալիս իր զգացմունքների մասին:

    Like

  10. arpushka says:

    Նելլ իսկ հիմա չեն սիրում իրար?

    Like

  11. Nelly says:

    այո Արփ ջան նրանց սերը շատ մեծ էր:

    Like

  12. arpushka says:

    Այդ դեպքում ինչն է խանգարում նրանց երջանկությանը?

    Like

  13. Նելլի ջան, ճիշտ հասկացա, որ նրանք միասին չեղան հասարակական կարծիքի ու հետո հնարավոր բամբասանքների պատճառով։ Կարծո՞ւմ ես դա ճիշտ ա։
    Ինձ թվում ա, որ չարժեր հասարակական կարծիքին զոհել այդքան մեծ բան, ինչքան սերն ա ու երջանկությունը։ Հետո էլ՝ ի՞նչ սարսափելի բան կարող էր լինել դրանից։
    Վերջիվերջո, հասարակությունն ա մեր համար, այլ ոչ մենք հասարակությանը գոհացնելու համար։ Ի՞նչ կասես։ Համամի՞տ չես իմ հետ։

    Like

  14. Nelly says:

    Այո ես համամիտ եմ քեզ հետ Արմինե ջան, բայց բացի հասարակությունը ես այնտեղ նշել եմ,որ այդ աղջիկը դեռ շատ փոքր էր,իսկ եթե նա չափահաս լիներ այդ դեպքում նոր նրանք կկարողանաին միասին լինել:

    Like

  15. շնորհակալություն

    Like

    • EMMANUEL says:

      VAY QORANAM ES…ES INCH TXUR BANA STACVEL BAYC ASEM IMANAS NELLY JAN ET TXAN MINCHEV HIMAEL SHAT SHAT SIRUM A U SPASUMA ET AXJKA MECANALUN TEQUZ EV AXJIK@ CHI HAVATUM

      Like

  16. EMMANUEL says:

    NELLY JAN ISK LILIT@ MINCHEV HIMA SIRUM A ET TXAIN UXAKI TARIQI EV HASARAKUTYAN PATCHAROV CHI ARTAHAYTVUM

    Like

  17. admin says:

    սիրելի Էմանուել, շատ ուրախ ենք, որ քեզ հետաքրքրել է այս գրառումը և ուրախ ենք բոլոր մեկնաբանություններին, բայց առաջարկում ենք գրել հայերեն տառերով, որպեսզի ընթեռնելի լինի գրվածը:

    Like

  18. EMMANUEL says:

    KNEREQ BAYC ES CHEM SIRUM HAYEREN TAREROV GREL HUYSOV EM ETQANEL DJVAR CHI HASKANAL IM GRACNER@

    Like

  19. Aren says:

    Es verj@ chhaskaca,Lilit@ minchev hima siruma et txayin?

    Like

  20. Nelly says:

    Երևի դուք պատմվացքը լավ չեք կարդացել դրա համար էլ չեք հասկացել Լիլիթը սիրում էր թե չէ:

    Like

  21. EMMANUEL says:

    ANDZAMP ES KARDACEL EM UXAKI UZUM EM IMANAM LILIT@ HIMA SIRUM A TE VOCH?

    Like

  22. Nelly says:

    Սա պատմվածք ա ու այստեղ խոսքը ներկա ժամանակի մասին չի:

    Like

  23. EMMANUEL says:

    inch vor chem havatum…

    Like

  24. Nelly says:

    դու գիտես դա արդեն քո խնդիրն ա:

    Like

  25. EMMANUEL says:

    vonc vor im masin lini es patmutyun@ shat canota e karoxa et Lilit@ indz a sirel

    Like

  26. Nelly says:

    վայ նմանա ձեր պատմությանը??? Բայց ինձ չի թվում, որ Լիլիթը ձեզա սիրել:

    Like

  27. admin says:

    Սիրելի Էմանուել, տեղեկացնում ենք, որ սիրային պատմություններ պատահում են բոլորի հետ, և բոլոր սիրային պատմություններն էլ ինչ-որ չափով նման են միմյանց: Եվ խնդրում ենք գրել հայերեն, դա դժվար չի, եթե որոշում ես, որ չես ուզում գրել հայերեն, ադմինը կսահմանփակի քո քոմենթելու հնարավորությունը:

    Like

  28. Carles Rexach says:

    Ինչու չես գրում հայերեն Մանուել ջյան?

    Like

  29. Carles Rexach says:

    Սիրելի Ադմին ջան հայերեն և ընթեռնելի գրելու պահանջներ ներկայացնելուց առաջ, հիշեք որ Էմմանուելը երկու մ-ով է գրվում:

    Like

  30. Aren says:

    Manul jan hayeren gri,che vor mer petakan lezun hayerenn e

    Like

  31. admin says:

    Սիրելի Carles Rexach, չգիտեմ, թե ինչպես է կարդացվում քո անունը հայերեն: Շնորհակալ ենք, որ ուշադիր հետևում ես մեր գրառումներին: Ցանկանում ենք տեղեկացնել, որ Էմանուելը գրվում է մեկ մ-ով, իսկ եթե վրիպակներ գտնես և տեղեկացնես մեզ` դրա համար միայն շնորհակալ կլինենք:

    Like

  32. GALA says:

    ՆԵԼԼԻ ՋԱՆ ԵՍ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՄՅՈՒՍ ԱՆԳԱՄ ՍԻՐԱՅԻՆ ՊԱՏՄՈՒՐՅՈՒՆ ԳՐԵԼՈՒՑ ԱՎԵԼԻ ՈՒՐԱՂ ՊԱՏՄԵՔ , ԿԱՄ ԷԼ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՔ ԱՅԴ ԱՄԵՆԸ,, ՔԱՆԻ ՈՐ Ը ՎԵՀ ԶԳԱՑՄՈՆՔ Է և ԴՐԱ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ ՊԵՏՔ Է ՆՇԵԼ ՈՐ ԱՅՆ ԻՆՔՆԻՆ ԷԼ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Է , ԱՅՍ ՎԵՐՆԱԳԻՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՃԵԼԻ Է ԻՆՉՊԵՍ ՆԱև ՀԱՃԵԼԻ ԿԼԻՆԻ ՄԻ ՔԻՉ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԱՆԵՔ, և ԱՎԵԼԻ ՈՒՐԱԽ ՊԱՏՄԵՔ:

    Like

  33. admin says:

    Սիրելի Գալա, ուրախ ենք, որ պատմությունը քեզ դուր է եկել: Հեղինակը գրել է այնպես ինչպես կարողացել է: Դու ևս կարող ես մասնակցել պատմվածքի մրցույթին: Եթե ցանկություն ունես, գրիր ավելի ուրախ, ինչպես ասացիր և ուղարկիր dprocakan@gmail.com հասցեին: Պատմվածքի մրցույթին կարող են մասնակցել բոլորը:

    Like

  34. GALA says:

    շնորհակալություն հրավերի համար, մի գուցե մասցնակցեմ, բայց ոչ հիմա

    Like

  35. Elis says:

    Պատմությունն ինձ դուր եկավ…Չնայած մի քիչ ուշացել եմ:
    Խոսքս ուզում եմ հղել admin-in:Գնահատում եմ Ձեր մտահոգությունը` կապված հայերեն տառերով գրելուն,իսկ ինչու չեք մտահոգվում նաև ՄԱՔՈՒՐ ՀԱՅԵՐԵՆՈվ ԳՐԵԼՈՒ մասին?
    Մեջբերում եմ` >
    1.սիրային պատմություններ պատահում են բոլորի հետ<..Ոչ թե սիրային պատմություններ են պատահում,այլ սիրային դեպքեր են պատահում,որոնք ժամանակի ընթացքում վերածվում են պատմության:
    2.դա դժվար չի<..Ոչ թե դժվար չԻ,այլ դժվար չԷ
    3. կսահմանփակի քո քոմենթելու հնարավորությունը<…Ոչ թե քոմենթելու,այլ մենկնաբանելու կամ լավագույն դեպքում մեկնաբանություններ գրելու
    4. պատմություններն էլ ինչ-որ չափով նման են միմյանց<…Այս տարբերակը կիրառելի է,բայց ՄԻՄՅԱՆՑ օգտագործում են մարդկային որակների դեպքում,իսկ այս պարագայում ավելի ճիշտ կլինի օգտագործել ԻՐԱՐ բառը:
    Անձամբ ինձ մտահոգում է հեղինակների գրագիտությունը,որը փոխանցվում է ընթերցողներին:

    Like

  36. […] Երեք բառ կամ ես սիրում եմ քեզ, Նելլի Գաչեյան, Էջմիածին […]

    Like

  37. Narine says:

    PATMUTYUNY HETAQRQIR ER SHAT,BAYC AYDPES EL PARZ CHDARDZAV TE OV ER PATMUTYAN MYUS HEROS@`TXAN.
    ETE DJVAR CHE ,KAROQ EQ ASEL,TE OV ER HEROSY?

    Like

  38. Nelly says:

    Դա էլ թողնում եմ ընթերցողի երևակայությանը:

    Like

  39. Karen says:

    shat hetaqrqir patmutyun a knereq es shat shat em ushacel bayc vor xndrem kaseq qani tarekan en hima et txan ev axjik@?

    Like

  40. .Ani says:

    Neroxutyun vor hayeren tarerov chem grgrum uxxaki heraxosov em grum u ayntex hayeren tarashar chka. Shat huzich patmutyun er . Es inqs 13 tarekan em u shat lav em haskanum patmutyan herosnerin. Cankanum em vor iranq irar het linen @ndmisht. Uxxaki mi harc tam. Lilit@ um er sirum ira dasarancu exbor@ ?? Chisht em haskacel?

    Like

Leave a comment