Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Գող` սիրտը դող. հետ վերադարձված բջջայինն ու դասերից մեր փախուստը

Գող` սիրտը դող. հետ վերադարձված բջջայինն ու դասերից մեր փախուստը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,612 կտտոց

Մեր դասարանի երկվորյակ քույրերի բջջային հեռախոսը գողացել էին: Դա մեր դասարանից հեռու չէր. մեզ հետ առաջին դասարանից սկսած պատահում էին այդպիսի դեպքեր. անհետանում էին գրիչներ, դրամապանակներ և նմանատիպ այլ իրեր և պարզից էլ պարզ է, որ 9 տարի մենք մեր դասարանում գող ենք մեծացրել, ու նա հասել է այն աստիճանի, որ նույնիսկ արդեն հեռախոս է գողանում: «Ձու գողացողը ձի էլ կգողանա» արտահայտությունը նրանից հեռու չէ:

Դա պատահեց սրճարանում, որտեղ գնացել էինք դասարանով` դասից փախնելուց հետո:

Այդ օրն այնքան արևոտ էր և աշխույժ, չէ՞ որ ավատվեց երկարատև ձմեռը և սկսվեց նոր կյանք: Իսկ դրսի եղանակը, կարծես, ինչ-որ մագնիսական ու անհասկանալի ուժով, իրեն էր ձգում դպրոցի երեխաներին: Դեռ առաջին ժամն էր և հազիվ էինք կարողանում դիմանալ դասասենյակի ճնշող ու մռայլ մթնոլորտին և միայն մտածում էինք արևոտ եղանակի ներքո զբոսանքների մասին: Մի կերպ ավարտվեց առաջին ժամը: Բոլոր երեխաների հայացքին նայելով զգում էի, որ բոլորի մոտ մի միտք է ծագել և բոլորը միմյանց նայելով կարծես հասկանում էին իրար: Ես ևս հասկացա, որ այդ միտքը երկար սպասված փախուստի մասին է: Այդ ժամանակ աղջիկներից մեկը լավ հասկանալով ստեղծված իրավիճակը`բացականչեց.

-Էրեխե˜ք, թռա˜նք:

Բոլորս միանգամից խառնվեցինք իրար ու սկսեցինք բանակցել, թե ինչպես փախչել ճնշող պատերից: Դասամիջոցից արդեն երկու րոպե էր մնացել և որոշեցինք թողնել պայուսակները և հանգիստ տեմպով դուրս գալ բակ: Այդպես էլ արեցինք. առանց վախի ու տագնապի կազմակերպված դուրս եկանք միջանցք և ուսուցիչների առջևով հանգիստ դուրս եկանք դպրոցից` իբր դուրս էինք գալիս դասամիջոցի, իսկ ուսուցիչներից ոչ ոք նույնիսկ չկասկածեց մեր չար արարքը: Իսկ իմ կատակասեր դասընկերը իրեն չզսպելով` ռազմագիտության ուսուցչին ասաց.

-Ընկեր Ալիխանյան, ինչ հրաշալի եղանակ է, հիմա մեծ հաճույքով կփախչեինք:

Քիչ էր մնում ձախողվեին մեր պլանները, բայց նա չկռահեց մեր մտադրությունը: Բոլորով հավաքվեցինք դպրոցի բակում և մեծ արագությամբ վազեցինք ինչքան հնարավոր է դպրոցից հեռու: Այս ամենը կատարվեց այնքան արագ, որ չէինք էլ հասցրել գիտակցել մեր արարքի հետևանքները: Եվ հիմա չէինք էլ ուզում մտածել, թե ինչ է կատարվում մեր դպրոցում, որովհետև սարսափելի կլիներ:

Որպեսզի մեր ժամանակը անցնի հետաքրքիր, իմ դասընկերներից մեկն առաջարկեց գնալ իրենց սրճարան: Դա լավ միտք էր, և մենք համաձայնվեցինք ու ճամփա ընկանք: Տեղավորվելով սրճարանում չէինք հիշում դպրոցի մասին և մեր հիմար արարքի հետևանքների մասին ու մեծ հաճույքով վայելում էինք սուրճն ու խմորեղենը:

«Սրանից էլ լավ բա՞ն». մտածում էինք մենք, սակայն չէինք էլ պատկերացնում, որ ամենամղձավանջային պատմությունը կառաջանա հենց այստեղ: Արդեն սուրճը ավարտել էինք, երբ նկատվեց հեռախոսի բացակայությունը: Այդ սուրճը վերածվեց իսկական մղձավանջի:

Դա չէր կարող չար կատակ համարել, որովհետև փնտրեցինք ամենուրեք, նույնիսկ ստուգեցինք միմյանց, բայց ապարդյուն. հեռախոսը կարծես հօդս էր ցնդել կամ ավելի ճիշտ` օքսիդացել: Բոլորս անելանելի վիճակում էինք: Իսկ երկվորյակների անմեղ լացը ավելի էր սրում լարված իրավիճակը: Նրանք կատակասեր և բոլորի հանդեպ բարությամբ ու ընկերասիրությամբ լցված աղջիկներ են, որոնք փորձում են օգնել և ուրախացնել իրենց ընկերներին: Իսկ մարդ ինչքան պետք է անսիրտ ու հիմար լինի, որ այս հրաշալի անձանց նկատմամբ վարվի այս ձևով:

Մենք այդպիսի մեծ սթրես դեռ չէինք ապրել մեր կյանքում և չէինք պատկերացնում, թե ո՞վ կարող է գողացած լինել հեռախոսը: Ու այնքան կազմակերպված ու խորամանկ է այդ գողը, որ մինչև հիմա չենք կարողանում կռահել, թե ով է նա:

Չէինք էլ ցանկանում պատկերացնել այս պատմության ավարտը և դասերին երանի էինք տալիս: Ի վերջո հասկացանք, որ մեր դասարանում պրոֆեսիոնալ գող կա և նրա պատճառով տուժվելու ենք բոլորս: Այս պատմությունը արդեն հասել էր ոստիկանությանը:

Սակայն դեպքից մի փոքր ժամանակ անց իմացանք, որ գողը ոստիկանության անունը լսելով սրտաճաք է եղել և գաղտնի կերպով վերադարձրել հեռախոսը, իսկ մենք այդպես էլ չիմացանք, թե ով է նա: Միայն երկվորյակները գիտեն նրա ով լինելը, բայց չեն ասում:

Մի ամբողջ գարնանային արձակուրդ անցկացրինք անհանգիստ ու վախվխելով, որովհետև դպրոցում դեռ մեզ էր սպասում պատիժը:

Ավարտվեցին արձակուրդները, և մենք վախեցած ու շփոթված մտանք դպրոց: Մեզ այնտեղ ոչ ոք չընդունեց, բոլորը, բնականաբար, սառած ու վիրավորված էին մեր անտեղի քայլից: Իսկ տնօրենն ու դասղեկը նույնիսկ հարկ չհամարեցին լսել մեր բացատրությունները: Հասկանալի է, որ նրանք մեզ կներեն մի որոշ ժամանակ հետո և հասկանալի է, որ զրկվեցինք դպրոցի բոլոր բարիքներից: Իսկ փոխտնօրենից իմացանք, որ այն ժամին, երբ մենք փախել էինք` որպես նախաարձակուրդային օր, ամբողջ դպրոցը ազատվել էր դասերից:
Հիմա հասկացանք, թե ինչքան անտեղի էր մեր հիմար քայլը, բայց այն ևս գրվեց մեր դպրոցական կյանքի էջերում:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: