Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Նազլու կովն ու դաշտում ծնված նրա հորթուկը

Նազլու կովն ու դաշտում ծնված նրա հորթուկը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,299 կտտոց

Մեր Նազլու կովը կորել էր: Ավելի ճիշտ` դա մեր կովը չէր, այլ մորեղբորս ընտանիքի: Ուղղակի ես այդ ժամանակ մնում էի նրանց տանը: Դա պատահել էր անցյալ ամառ:

Որոշել էի ամառային արձակուրդներս անցկացնեմ Սևանի փոքրիկ գյուղերից մեկում`  Վարսերում, ուր բնակվում է քեռիս և իր ընտանիքը: Սկզբում ամեն ինչ հիանալի էր. ես վայելում էի Սևանա լճի և հարակից տարածքների հիանալի բնությունն ու անմոռաց հուշակոթողները: Ես հոգատարությամբ հետևում էի նաև նրանց ընտանի կենդանիներին` շանը, կատվին, հորթուկներին ու կովերին:

Այս կենդանիների մեջ բոլորիս  ուշադրությունը  գրավել էր մի կով, որի անունը կնքել էի  Նազլու: Բոլորով հոգատարությամբ էինք խնանում  նրան, քանի որ նա շուտով պետք է ձագուկ ունենար: Սակայն մի օր, երբ հերթական  անգամ դուրս էր եկել արոտավայր արածելու  համար, պատահեց մի չարաբաստիկ  դեպք:

Անցավ ցերեկը, եկավ գիշերը, բայց Նազլուն դեռ չկար: Անհանգստությունը պատել էր ինձ և իմ ընտանիքին: Բավականին սպասելուց հետո մենք որոշեցինք փնտրել նրան մոտակա տարածքներում: Արդեն կեսգիշերն անց էր, բայց Նազլուն դեռ չկար ու չկար: Երկար փնտրելուց հետո որոշեցինք սպասել մինչև լույսը կբացվի, քանի որ հորդ անձրև էր գալիս և դժվար էր անցնել մացառուտներով:

Եկավ առավոտը: Արևի շողերը սկսեցին ջերմացնել երկիրը: Բոլորիս հետաքրքրում էր, թե ինչ է պատահել մեր կովիկին, չէ ՞ որ նա ողջ գիշերը անցկացրել էր բաց երկնքում` անձրևի տակ: Սակայն մենք չհուսահատվեցինք և նոր թափով  սկսեցինք փնտրել նրան: Այդ օրը մեզ միացան մեր ընկերներն ու հարազատները, և մենք փնտրեցինք  Նազլուին ողջ Սևանի տարածքով, լեռներով և նույնիսկ անանցանելի մացառուտներով:

Զարմանալի է, բայց այդ օրը ես ինձ համար բացահայտեցի, թե ինչքան հաճելի է զգալ հայրենի լեռների շունչը, երբ քամին շոյում է դեմքդ և դու հիանում ես, որ ունես նման հայրենիք: Ես, որ միշտ ապրել եմ քաղաքում և երբեք չեմ զգացել լեռների մաքուր օդը` այդ օրը  անցկացրեցի Գեղամա լեռներում:  Բայց Նազլուն դեռ չէր գտնվում:

Ես տանջվում էի, և ինձ հետ միասին տանջվում էր իմ ընտանիքը: Մեզ հուզում էր միայն այն, թե ինչ էր պատահել մեր  Նազլուին, միգուցե՞  նրա ձագուկն արդեն ծնվել էր: Կարճ ժամանակ է,  ինչ ես ճանաչում էի Նազլուին, բայց համոզվել էի, որ կենդանիները  մարդկանց լավագույն ընկերներն են, և երբ մարդ կապվում է նրանց հետ` շատ դժվար է բաժանվել նրանցից:

Դրանից անցավ ևս մեկ օր: Եկավ նոր օրը` իր հետ բերելով երջանկություն: Կեսօրին մեզ հաջողվեց  գտնել Նազլուին, սակայն  ի զարմանս բոլորի` նրա հորթուկը ծնվել էր հենց դաշտում,  և դա իրոք բնության ծնունդ էր: Ցավալի էր, բայց  մեր Նազլուն միայնակ էր. հորթուկը չկար: Նայելով Նազլուի աչքերին` ես տեսա,որ նա էլ ունի զգացմունքներ և նրա աչքերից հոսում էին արցունքները: Նա այս ու այն  կողմ էր փախչում` ցանկանալով գտնել իր  ձագուկին: Մենք էլ էինք փնտրում, բայց այդ օրը մեզ չհաջողվեց գտնել հորթուկին:

Անցավ էլի մի օր և ի ուրախություն մեզ`  հորթուկը գտնվեց:  Նա ծնվել էր բնության գրկում ու դարձել նրա զավակը: Բնությունը ինքն էր պաշտպանել բաց երկնքի տակ ծնված կենդանուն:

Այդ հորթուկն  իր աշխույժ շարժումներով  հայտնվել էր մեր գյուղացիների ու հովիվների  ուշադրության կենտրոնում: Ինչքան ուրախություն կարող է պատճառել կենդանին մարդուն:  Երբ մենք նրանց բերում էինք տուն հոգիս`  լցվեց անսահման խնդությամբ. Նազլուն քայլում էր առջևից ուրախ-ուրախ, իսկ նրա ետևից վազվզում էր բնության ծնունդը` վայրի հորթուկը:

Ինչքան մեծ էր այդ կենդանիների ուրախությունը, անսահման սերը միմյանց նկատմամբ:  Այո՜, բնությունը հրաշալի է իր բոլոր զավակներով և լեցուն` առեղծվածներով:

Այդ օրը մենք որոշեցինք կազմակերպել մի փոքրիկ  խնջույք`  նվիրված նրանց բարեհաջող վերադարձին և բոլորով անկեղծորեն ուրախացանք:

Հետագայում, երբ ես տեսնում եմ, թե ինչ քնքշությամբ են իրար վերաբերում Նազլուն և իր հորթուկը, ես հասկացա,  որ աշխարհում շատ կարևոր է մայրական սերն ու գգվանքը:

Դա ինձ համար հիանալի արձակուրդ էր:


7 Comments

  1. alvard says:

    SHAT HETAQRQIR PATMUTYUN E

    Like

  2. GALA says:

    ԻՐՈՔ, ՈՐ ԱՐՓԻՆ ՋԱՆ ԼԱՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՏՔ ՈՒՆԵՍ , ՔԵԶ ԾԱՆՈԹ ԼԻՆԵԼՈՎ ՀԱՆԴԵՐՑ ՉԳԻՏԵՅ , ՈՐ ԴՈՒ ԼԱՎ ՏԱՂԱՆԴ ՈՒՆԵՍ

    Like

  3. Arpine says:

    Շնորհակալ եմ շատ Գալա ջան,պարզվում է դու ինձ լավ չես ճանաչում :-0 :-$

    Like

  4. GALA says:

    ԴԵ ԵՍ ՄԵՂՔ ՉՈՒՆԵՄ ԱՐՓ ՋԱՆ… ՊԱՐԶԱՊԵՍ ՉԳԻՏԵԸ ՔՕ ԵՐևԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

    Like

  5. arpushka says:

    Գալա ջան ինչ երևակայություն?Ես գրել եմ այն,ինչ իրականում տեղի է ունեցել

    Like

  6. […] Arpine Մամուլ աշակերտի աչքերով Leave a comment Երբ ես ընդգրկվեցի «Դպրոցական բլոգ» նախագծում, այնքան էլ լավ չէի հասկանում «Ես ուզում եմ փոխել իմ կյանքը» նախադասությունը: Իմ  մտածելակերպը սկզբում վախեցնում էր խոսել այն ամենի մասին, ինչն ինձ իրականում անհանգստացնում էր: Այդ իսկ պատճառով իմ բլոգային կյանքը սկսեցի գյուղական կյանքի մասին պատմելով` Նազլու կովն ու դաշտում ծնված նրա հորթուկը: […]

    Like

Leave a comment