Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Մեր ճաշարանի նրբերշիկները եփվում են պետքարանից բերված ջրով

Մեր ճաշարանի նրբերշիկները եփվում են պետքարանից բերված ջրով

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

Դասամիջոցին ես և ընկերուհիս դուրս եկանք դասարանից և դանդաղ քայլերով գնացինք դեպի ճաշարան: Մեր դպրոցի ճաշարանը գտնվում  է պետքարանի մոտ, իսկ պետքարանից տհաճ հոտ է գալիս:  Այդ տհաճ հոտը տարածվում է ամբողջ միջանցքով մեկ ու հասնում է նաև ճաշարան:: Բոլոր երեխաներն արդեն ընտելացել են այդ տհաճ հոտին և նույնիսկ չզգալով հոտը՝  նրանք գնում  և ուտում են ճաշարանում եղած ուտեստները:

Բոլոր երեխաների նման ես նույնպես օգտվում եմ ճաշարանից: Սովորականի նման, ինչպես ամեն օր, այդ օրը ես ևս  գնեցի բուտերբրոդ և ընկերուհուս հետ բարձրացանք դասարան: Երբ ես այն կերա՝ ընկերուհիս ինձ պատմեց, թե ինչպես է պատրաստվում այդ բուտերբրոդը:  Նա ասաց, որ լսել է, թե ինչպես է բուֆետի աշխատողը դպրոցի աշակերտներից մեկին ուղարկում  ջուր բերելու պետքարանից այն դեպքում, երբ այդ ջուրը լցված է մի տարրայի մեջ, որի բերանը բաց է, իսկ պետքարանը աննկարագրելի կեղտոտ է: Բուֆետում աշխատողը այդ  ջրով  եփում է նրբերշիկները, որը հետո ուտում ենք մենք՝ չիմանալով, թե ինչպես է այն պատրաստված:

Դեռ նոր էինք իմացել, թե ինչպես են պատրաստվում մեր բուֆետի բուտերբրոդները, երբ դասընկերս բարկացած մտավ դասարան և սկսեց բողոքել ճաշարանի հիգիենայից: Մենք նրան հարցրեցինք, թե ի՞նչ է եղել, և նա ասաց, որ գնել է մեր ճաշարանի բուտերբրոդներից ու մեջը մազ գտել:

Այս ամենը իմանալով ես այլևս մեր ճաշարանից գնումներ չեմ կատարում: Ինձ շատ անհանգստացնում է մեր դպրոցի հիգիենան: Ես կուզենաի, որպեսզի մեծ ուշադրություն դարձնեին դպրոցի հիգիենային:

Advertisements

2 Comments

  1. Լիլիթ says:

    մտեք ցանկացած Հայաստանի դպրոց և կտեսնեք նույն պատկերը:

    Like

  2. […] խախտումներ, ինչպես «Դպրոցական բլոգի» հեղինակը իրենց դպրոցի բուֆետում, այդ պարագայում կարող են խախտման մասին տեղյակ պահել […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: