Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Իրավունքներ, որ ունեն աշխարհի բոլոր երեխաները

Իրավունքներ, որ ունեն աշխարհի բոլոր երեխաները

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,612 կտտոց

Աշխարհի բոլոր երեխաները, անկախ սեռից, տարիքից, ազգությունից ու սոցիալական դիրքից, ունեն իրավունքներ: Պետությունն էլ պարտավոր է ապահովել այդ  երկրում ապրող երեխաների իրավունքները. միջազգային ասպարեզում այդ երկրի հեղինակությունը կախված է նաև այն բանից, թե որքանով է կարողանում պաշտպանել երեխաների իրավունքները:

Երեխա է համարվում 18 տարին չլրացած անձը. այս դրույթն ամրագրված է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայում և ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում:

1989թ նոյեմբերին  ընդունված հռչակագիրը սահմանում է երեխաների անկապտելի իրավունքները, որոնք պարտավորվում են ապահովել դրան միացած բոլոր երկրները, այդ թվում և Հայաստանը:

Ըստ այդմ` երեխան

  • ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք:
  • Երեխաներն իրավունք ունեն շփվել երկու ծնողի հետ և լինել ընտանիքի անդամ: Այն երեխաները, ովքեր չեն ապրում ծնողների հետ, իրավունք ունեն պարբերաբար նրանց հետ հանդիպել:
  • Երեխաները չպետք է անօրինական ճանապարհով դուրս հանվեն իրենց հայրենիքից կամ բռնի կերպով պահվեն արտերկրում:
  • Երեխաներն ունեն անվճար կրթություն ստանալու իրավունք:
  • Պետությունները պարտավոր են պաշտպանել երեխաներին պատերազմներից: 15 տարեկանից փոքր երեխաները չպետք է զորակոչվեն:
  • Բոլոր փախստական երեխաներն ունեն պաշտպանության և օգնության իրավունք:
  • Երեխաները չպետք է զբաղվեն ծանր և վտանգավոր աշխատանքով: Իսկ աշխատելու դեպքում նրանց որոշակի արտոնություններ պետք է տրվեն:
  • Պետությունները պարտավոր են պաշտպանել երեխաներին բռնությունից, անմարդկային վերաբերմունքից, շահագործումից  և սեռական ոտնձգություններից:
  • Երեխան ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք:

Վերջին դրույթից բխում է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատ կարծիք հայտնել իրեն վերաբերող հարցերի վերաբերյալ:

Թե’ մեծահասակները, թե’ երեխաներն իրավունք ունեն տեղյակ լինել կոնվենցիայով սահմանված երեխաների իրավունքներին:

ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ ՄԱԿ:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: