Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Նայեք հայելուն, բայց տեսեք ձեր իսկական «ես»-ը

Նայեք հայելուն, բայց տեսեք ձեր իսկական «ես»-ը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Հայկն ու Անահիտը սովորում են նույն դպրոցում:  Մի անգամ դասերից հետո բուֆետի մոտով անցնելուց՝ Հայկը տեսել էր, որ իր դասարանի երեխաներից մի քանիսը հավաքվել և ասում-խոսում- ծիծաղում են։ Նա դրանից տխրել ու չէր մոտեցել ընկերներին:  Գնացել էր տուն:

Հետո նա նկատել էր, որ համադասարանցիները՝ առանց իրեն կանչելու,  հաճախ են միասին տեղ գնում և ուրախանում: Դրանից նա ընդհանրապես ներփակվել էր իր մեջ։ Հայկը համարում էր, որ դասարանցիները իրեն չեն սիրում: «Հետևաբար ես վատն եմ, ու դա ահավոր է, անտանելի»,- մտածում էր նա:

Նույն բանը պատահել էր Անահիտի հետ, սակայն նա դրանից չէր տխրել կամ  մտահոգվել:  «Եթե նրանց  հետաքրքիր չեմ, ուրեմն նրանք ինձ ուղղակի չեն սիրում,- մտածում էր նա,- Բայց դա սարսափելի չի, քանի որ կան շատ այլ մարդիկ, ում հետ  կարող եմ ընկերություն անել, և որոնք կուզեն ընկերություն անել ինձ հետ։ Եթե ինչ որ մեկը ինձ չի սիրում, ուրեմն ես այնպիսին չեմ, ինչպիսին նա կուզեր, որ ես լինեի: Բայց ո՞վ ասաց, որ ես պետք է լինեմ նրա ուզածի պես կամ որ բոլորը պետք է ինձ սիրեն: Վերջիվերջո, դա հնարավոր էլ չի»։

Անահիտի և Հայկի միջև մի մեծ տարբերություն կա՝ ինքնագնահատականը։

Ինքնագնահատական բառն արդեն հուշում է, որ խոսքը գնում է սեփական «Ես»-ին գնահատական տալու մասին, սակայն այդ գնահատականը տարբերվում է դպրոցում ստացած թվանշաններից այն պատճառով, որ չկա հստակ չափանիշ ըստ որի կգնահատեինք ինքներս մեզ։

«Մեզը» տվյալ դեպքում մեր վարքն է, զգացմունքները, մտքերն ու արարքները,  ու  հենց այդ ամենի  ամբողջությանն է տրվում այդ գնահատական կոչվածը, որոնք հետագայում գումարելով և հաշվելով թվաբանական միջինը։)) ստանում ենք մեր ընդհանուր ինքնագնահատականը։ Այս ամենը, իհարկե, տեղի է ունենում անգիտակցաբար և մենք չենք էլ կասկածում դրա մասին։

Անահիտը բարձր ինքնագնահատական ունի, և նրա ինքնազգացողությունը կախված չէ այն բանից, թե ուրիշները ինչ կմտածեն իր մասին: Իսկ Հայկի ինքնագնահատականը շատ ցածր է, այդ պատճառով էլ ուրիշների լավ վերաբերմունքը իր հանդեպ նրա համար շատ կարևոր է։

Երբ մարդու ինքնագնահատականը ցածր է, նա անինքնավստահ է, ամաչկոտ, հաճախ է ունենում վատ տրամադրություն, քանի որ այն կախված է ուրիշների լավ կամ վատ վերաբերմունքից իր հանդեպ։ Նա միշտ խրախուսանք կամ օգնություն է սպասում դրսից և իր ուժերի վրա հույս չունի։

Անահիտին ու ընդհանրապես բարձր ինքնագնահատական ունեցող մարդկանց հեշտ է ապրել, քանի որ նրանք սիրում և ընդունում են իրենց այնպիսին, ինչպիսին իրենք կան։

Մարդու ինքնագնահատականը կարող է չհամապատասխանել գործերի իրական դրությանը. այն կարող է լինել շատ բարձր կամ շատ ցածր, երկու դեպքում էլ միշտ տհաճ և դժվար է շփվել այդպիսի մարդկանց հետ։ Ինքն իրեն գնահատելը դժվար բան է, ավելի դժվար է ինքն իրեն ճիշտ գնահատելը։

Շատ բարձր ինքնագնահատականով մարդիկ անհիմն ինքանվստահ են, «քիթը տնկած»
ու ինքնասիրահարված։ Միշտ ավելի շատ բան են իրենց վրա վերցնում ու դրա մի մասը բնականաբար չեն կարողանում անել։ Հաշվի չեն նստում ուրիշների հետ:

Հոգեբանները պնդում են, որ բոլոր դեպքերում  ավելի  լավ է ունենալ շատ բարձր ինքնագնահատական, քան շատ ցածր։ Սակայն ամենալավ տարբերակը իրականությանը համապատասխանող ինքնագնահատականն է, քանի որ երբ օբյեկտիվ ես գնահատում քո կարողությունները, հմտություննները, արժանիքները և թերությունները, դա օգնում է, որ ճիշտ կառուցես սեփական կյանքդ, քո վրա շատ բան չվերցնես ու հետո չկարողանաս իրականացնել, ինչպես նաև տաղանդներդ ու ունակություններդ քնած չթողնես, որպեսզի դրանք չժանգոտեն։


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: