Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Գորտիկից մինչև թագուհի մեկ քայլ է

Գորտիկից մինչև թագուհի մեկ քայլ է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,183 կտտոց

Մեր  դասարանում, ինչպես ամենուր, կային ծույլիկներ, հարվածայիններ ու գերազանցիկներ։

Աննան գերազանցիկ էր` հենց առաջին դասարանից։  Ճտպտան, միշտ առաջինը ձեռք բարձրացնող. նա մասնակցում էր դպրոցի բոլոր միջոցառումներին. մի տեղ ասմունքում էր, մի տեղ երգում, մի տեղ էլ` պարում։ Փսփսում էին, որ ուրիշ դասարաններից մի քանի տղա սիրահարված են իրեն։ Նա անխտիր բոլոր դասատուների սիրելին էր:

Սոնան` իմ ընկերուհին, վատ չէր սովորում։ Որոշ առարկաներից նա ավելի ուժեղ էր, հատկապես մաթեմատիկայից, քան Աննան։ Բայց Սոնան այդպես էլ գերազանցիկ չեղավ։ Նա սուսուփուս էր ու երբեք աչքի չէր ընկնում։ Տղաների հետ շփվելուց քաշվում էր ու շատ ընկերներ չուներ։

Փորձը ցույց է տալիս, որ բարձր ինքնագնահատական ունեցող երեխաները ավելի բարձր գնահատականներ էին ստանում, քան իրականում դրան արժանի էին։ Իսկ ցածր ինքնագնահատական ունեցողները….. դե երևի  պարզ է:

Աննան շատ ինքնավստահ էր և ուներ բարձր ինքնագնահատական: Իսկ Սոնան… նա ինձ հետո զարմացրեց:

Երբ դպրոցն ավարտելուց հետո հանդիպեցի Սոնային` նա 180 աստիճանով փոխվել էր։ Նա համալսարանի լավագույն ուսանողներից էր, քայլելուց ուղղակի թռչում էր ու փայլում։ Երբ հարց ու փորձ արեցի ու մի քիչ զրուցեցի, տեսա, որ նա դարձել է ավելի ինքնավստահ, անկաշկանդ և բազմաթիվ ընկերներ ունի։ Նրա ինքնագնահատականը փոխվել էր:

Նա ինձ պատմեց, որ իրեն ճիշտ գնահատելու համար արել է  հետևյալ թեստը:

Վերցնում ես մի թուղթ և կիսում այն երկու մասի։ Մի մասում նշում ես քո բացասական կողմերը՝ այն հատկությունները, որոնք դու համարում ես բացասական, իսկ մյուս կողմում գրում ես քո դրական կողմերը, այն ինչ համարում ես քո արժանիքները։

Սրանք  կարող են լավը լինել միայն քո համար։ Նշանակություն չունի, թե ինչպես են դրանց վերաբերվում ուրիշները. քո դրական և բացասական կողմերը ուրիշների համար կարող են տեղերով փոխվել:

Եղիր անկեղծ։ Գրիր ինչ մտքիդ գալիս է։ Այս ցուցակը միայն քո համար է և ուրիշները  չեն տեսնելու։

Գրելուց հետո գնահատիր քո դրական և բացասական որակները ըստ 10 բալանոց սանդղակի։ Ամեն որակի կողքը գրիր դրան համապատասխանող բալային արտահայտությունը:

Վերջում հաշվիր հավաքած ընդհանուր բալերը. քանի բալ ես հավաքել դրական որակներիդ համար և քանի բալ` բացասականների համար։

Եթե դրական հատկանիշներիդ թվանշանը բարձր է, ապա շատ լավ է, դու հպարտանալու տեղ ունես։

Իսկ եթե բարձր են բացասականների բալերը, ապա դու պետք է փորձես փոխել քո այդ գծերը։ Եվ հատկապես նրանք, որոնք քեզ ամենից ավելի են անհանգստացնում ու նեղում։

Գոյություն ունեն մի շարք ոչ բարդ կանոններ, որոնց հետևելը օգնում է բարձրացնել ինքնագնահատականն ու դարձնում ավելի ինքնավստահ:

1. Վատը կամ սխալ լինում են արարքները, այլ ոչ մարդիկ։ Քո սխալ արարքը չի  նշանակում, որ դու սխալ մարդ ես։

2. Պետք չէ մտածել, թե ինչ կասեն ուրիշները։ Նրանց գնահատականը կարևոր չէ։ Լավ է, երբ քեզ սիրում են, բայց սարսափելի էլ չի, եթե չեն սիրում։ Ռիչարդ Բախն ասում է. «Быть самим собой-лучший способ найти верных друзей»: Աշխարհը մեծ է, իսկ մարդիկ սիրում են յուրօրինակ անհատականությունների։

3. Զբաղվի՛ր սպորտով կամ ամեն օր մարզանք արա։ Ֆիզիկական աշխատանքը բարձրացնում է տրամադրությունը, իսկ սպորտային կազմվածքը՝ ինքնագնահատականը։

4. Լավատես եղի՛ր։ Փորձիր ամեն ինչում լավը տեսնել։ Մարդիկ սիրում են լավատես, էներգիայով լի և աշխույժ անհատականությունների։

5. Մի վախեցի՛ր։ Արա՛ այն, ինչից վախենում ես:

6. Օգնի՛ր ուրիշներին։ Հա՛մ նոր ընկերներ ձեռք կբերես, հա՛մ էլ լավ կզգաս, որ նշանակալի ու պետքական բան ես արել։

7. Հավատա քո ուժերին, եթե շատ ցանկանաս, ամեն ինչ էլ կարող ես հաղթահարել։ Մարդիկ շատ անգամ չեն կասկածում, թե ինչ մեծ ներքին ռեսուրսներ ունեն։ Պետք է դրանք օգտագործել, այլապես անպետք տեղը կորում են։

Այս ամենին հետևելը դժվար չէ: Կարևորը համարձակ և նոր փորձերի պատրաստ լինելն է։ Հիշեք, թե ինչպես փոխվեց Սոնան:

Advertisements

7 Comments

  1. arpushka says:

    Արմինե ջան շատ հետաքրքիր ու ճիշտ խորհուրդներ ես առաջարկում,իսկ դու հետևում ես դրանց?

    Like

    • Հա, Արփի ջան, փորձում եմ հնարավորինս հետևել դրանց ։)))
      Իհարկե ոչ միշտ ա ստացվում, բայց էդ պահերին սենց ինձ թափ եմ տալիս ու մտաբերում եմ սրանք։ Իրանք թույլ են տալիս մի քիչ ավելի թեթև նայել խնդիրներին կամ մի նոր ելք տեսնել։ Շատ անգամ օգնել են ինձ։

      Like

  2. Arevka says:

    Arpushka jan,es kyanqum shat aktiv,achqi @nknogh mard em,bayc ampayman qo arajarkats test@ pordelu em ,u xorhurd em talu qrojs,u bolor ayn tsanot -barekamneris,ovqer qo nkaragrtas iravichakum en.

    Like

    • Հա, փորձիր Արև ջան, միշտ էլ աճելու ու ավելի երջանիկ դառնալու տեղ կա բոլորիս մոտ, ոնց որ ասում են՝ կյանքը անվերջ կատարելագործվելու գործընթաց ա :))

      Like

  3. admin says:

    Սիրելի Արևկա, շատ ուրախ ենք, որ մեր հոգեբանի առաջարկած թեստը քեզ դուր եկավ: Առաջարկիր այն քո քրոջը, իսկ եթե քեզ ինչ-որ այլ թեմա կհետաքրքրի, առաջարկիր մեր հոգեբանին, նա անպայման այդ մասին կգրի:)

    Like

  4. arpushka says:

    Արևկա ջան,բայց դա իմ առաջարկածը չէր,իսկապես հոգեբանը հիանալի խորհուրդնե Է տալիս

    Like

  5. Այո իսկապես, որ Արմինեի առաջարկած խորհուրդները ինձ շատ դուր եկվն ես ինքս կփորձոմ հետևել դրանց:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: