Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Թե ինչպես ես չստացա ութի կարմիր վկայականը

Թե ինչպես ես չստացա ութի կարմիր վկայականը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,191 կտտոց

Իմ երազած կարմիր վկայականը ես այդպես էլ չստացա: Ու մինչև հիմա, երբ հիշում եմ, որ իմ փոխարեն դա ստացավ մի ծույլիկ աշակերտ, սիրտս լցվում է թախիծով:

Դեռ առաջին դասարանից միշտ պայքարել եմ գերազանց սովորելու և, հատկապես, ութերորդ դասարանի ավարտական կարմիր վկայական ստանալու համար: Ես դա խոստացել էի իմ պապիկին:

«Քեզ հիանալի ապագա է սպասում, քանի որ շատ քիչ են քեզ նման պարտաճանաչ ու գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները». այս կարգի արտահայտություններ հաճախ եմ լսել իմ ուսուցիչներից:

Ու ամեն անգամ  նման խոսքեր լսելիս ավելի էի ոգևորվում և ձգտում ավելիին, քանի որ իմ   ընտանիքի ողջ ուշադրությունն ինձ վրա էր և իմ աննշան  հաջողությունը երջանկացնում էր նրանց: Ու տեսնելով, որ իմ հաջողություններն այդքան մեծ ուրախություն էին պարգևում իմ ընտանիքին` տարեց տարի մեծանալով` իմ առջև հստակ նպատակ էի դրել. հասնել այդ վկայականին:

Ամեն տարի, երբ գալիս էր սեպտեմբերի մեկը`  ես տեսնում էի, թե ինչ հպարտությամբ են  ինձանից ավագները ստանում կարմիր վկայական, իսկ ես ուրախությամբ վերցնում էի իմ գովասանագիրն ու մտքիս մեջ ասում. «Քիչ մնաց, մի քիչ էլ և իմ հերթն էլ կհասնի»:

Բայց մեր դպրոցի աշակերտներն ասում էին, որ կարմիր վկայականը փողով է:  «Ինչքան  էլ ուզում ես լավ սովորի, միևնույն է մինչև փողը չտաս` չես ստանա ութի կամիր վկայականը». ասում էին նրանք:

Անկեղծ ասած, ես թերահավատորեն էի վերաբերվում դրան: «Կարևորը գիտելիքն է,- մտածում էի ես,- եթե գերազանց սովորեմ` ոչ մեկ չի կարող զրկել ինձ  իմ հասանելիք վկայականից»:

Բայց, ավա՜ղ…

Եկավ ութերորդ դասարանի ավարտական քննությունները: Ես իմ ողջ ուժերը ներդրեցի պարապմունքներիս վրա, քանի որ հուսով էի, որ քիչ էր մնացել երազանքիս հասնելու համար:

Իմ ընկերներից մեկը, որը դպրոցի ուսուցիչներից մեկի տղան էր, նույնպես ոգևորված էր այդ վկայականով, սակայն ի տարբերություն ինձ` նա երբեք դաս չէր սովորում ու միշտ անպատրաստ էր, սակայն դա չէր խանգարում, որ նրա քառորդները միշտ գերազանց փակվեին. «Չէ՞ որ նրա մայրը ուսուցչուհի էր»:

Ութի ավարտական քննություններս գերազանց հանձնեցի, իսկ իմ ընկերը մի առարկայից ցածր ստացավ, որը նրան զրկում էր կարմիր վկայականից: Այդ օրերին ես երանության մեջ էի. պետք էր  սպասել 2 ամիս և սեպտեմբերին ես կստանայի կարմիր վկայականը: Բայց պարզվում էր`ժամանակից առաջ էի ընկել:

Քննություններից երեք շաբաթ անց ուսուցիչներից մեկը եկավ մեր տուն և ասաց, որ ես կարմիր վկայական չեմ ստանա, քանի որ դա բաժին է ընկել մեկ ուրիշին:

Տատիկս երկար տարիներ աշխատել է մեր դպրոցի տնտեսական բաժնում և շատ  ուսուցիչների հետ բավականին մոտ էր. նրանք հաճախակի էին մեզ այցելության գալիս:

Երբ ես լսեցի, որ վկայական չեմ ստանա, սիրտս լցվեց:  Իմ համար ավելի շատ ցավը ոչ թե այն էր, որ վկայականը չստացա, այլ այն, որ պապիկս արդեն մահացել էր ու այդ վկայականն իմ համար կրկնակի նշանակություն ուներ:

Ստացվում էր, որ ես իմ խոստումը չեմ կատարել, սակայն դրանում ես մեղք չունեի, քանի որ ամբողջ ութ տարի գերազանց եմ սովորել: «Ես գիտեմ, որ իմ պապիկը անպայման կհասկանար ինձ»,- մտածում էի ես:

Ընտանիքս ինձ հետ միասին ապշած էր: Ծնողներս գնացել էին դպրոց ու տնօրենից հետաքրքրվել, թե ինչու ես չեմ ստանալու կարմիր վկայականը:

«Այս տարի մեր դպրոցին երկու կարմիր վկայական է բաժին հասել, որից երկուսն էլ  գումարի դիմաց ստացել են դպրոցի ուսուցիչների երեխաները,- ասել էր նա:- Ձեր երեխան պետք է ստանար, բայց ուսուցիչներից մեկն առաջ էր ընկել և գնել ձեր երեխայի կարմիր վկայականը»:

Ինչ ե՞ք կարծում. սա տնօրենի պատասխա՞ն է:

Այդ ամիսներն ինձ համար անտանելի էին: Ես վիճեցի իմ ընկերոջ հետ. չէ՞ որ նա էր գնել իմ վկայականը: Հետագայում իմացա, որ նա կարողացել էր իր ցածր գնահատականը ուղղել և իրեն սարքել կեղծ գերազանցիկ:

Պարզվում է ավելորդը ես էի: Երևի մեր դպրոցին պետք չէր իսկական գերազանցիկ: Իրենց համար լավ էր,  որ մանկավարժների երեխաները ստանան կարմիր վկայական  և հպարտանան իրենց  անգրագետ երեխաներով:

Անցել է մեկուկես տարի, բայց դա միշտ էլ ինձ համար ցավոտ թեմա է: Այդ ժամանակվանից  ես այդ դպրոցում չեմ սովորում. ես ութից դուրս եկա ու ընդունվեցի քոլեջ:  Իմ առաջին դպրոցն իմ աչքում  հավասարվեց 0-ի:

Ես հիմա էլ սովորում եմ գերազանց  և կարծում եմ, որ կարևորը ուղեղի պարունակությունն է, ոչ թե ուրիշի տանջանքի  գնով ձեռք բերված թղթի կտորը:


29 Comments

  1. SONA says:

    APSOSUM ME VOR NMAN DEPQE PATAHEL DZER KYANQUM, ISK HETAGAYUM CHERACRECIN TNORENIN?

    Like

  2. admin says:

    Սիրելի Սոնա, լավ կլինի, որ գրես հայերենով, որպեսզի հասկացվի: Դա բարդ չէ:)

    Like

  3. SONA says:

    ԵԹԵ ԴԱ ԿԱՐևՈՐ Է ԿԳՐԵՄ ՀԱՅԵՐԵՆ:)

    Like

  4. arpushka says:

    Շնորհակալ եմ Սոնա ջան կարծիքիդ համար,ցավում եմ,բայց տնօրենին չհեռացրեցին,նա մինչև հիմա էլ աշխատում է

    Like

  5. SONA says:

    Հասկանում եմ քեզ, և .ցավալի է բայց պետքե նշեմ , որ մեր հանրապետությունւմ շատ են այդպիսի դեպքերը…

    Like

  6. arpushka says:

    Կարծում եմ ինձ շատ դժվար է հասկանալը,բայց շնորհակալ եմ քեզ.Հանրապետությունում չգիտեմ,բայց մեր դպրոցում ահավոր է

    Like

  7. SONA says:

    կարծում եմ կրթական բարեփոխումները արդյունք կունենան

    Like

  8. arpushka says:

    Հուսով եմ Սոնա ջան,չեմ ցանկանա,որ ինչ-որ մեկին էլ իմ նման խաբեն

    Like

  9. Իհարկե շատ լավ կլիներ եթե քեզ տաին կարմիր վկայականը,բայց ինձ թվում է,որ դա այդքան էլ կարևոր չէ կարևորը այն է,որ դու գերազանց ես սովորել և այդպես էլ շարունակում ես:

    Like

  10. arpushka says:

    Շնորհակալ եմ Նելլի ջան,համաձայն եմ քո ասածի հետ,բայց ես դա խոսք էի տվել իմ պապիկին,դա է ինձ վշտացնում շատ ու այն,որ հավասարություն չկա ուսուցիրների երեխաների ու սովորական աշակերտների միջև

    Like

  11. Ես դա շատ լավ հասկանում եմ,բայց բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ամեն բնագավառում էլ այդպես է:

    Like

    • admin says:

      Նելլի, բայց դուք կարող եք փոխել չէ՞ իրերի դրվածքը: Եթե դուք ասեք, որ բոլոր բնագավառներում էլ այդպես է և համաձայնվեք, սայլը տեղից չի շարժվի: Եվ շատ կարևոր էր, որ Արփինեն ստանար իրեն հասանելիք վկայականը, եթե նա ստացել է գերազանց գնահատական: Դու այդպես չե՞ս կարծում Արփինե:

      Like

  12. arpushka says:

    համաձայն եմ ձեր հետ Ադմին ջան,մենք պետք է պայքարենք մեր իրավունքների համար,ես ցանկանում էր բողոքել ԿԹԳ-ին բայց հետագայում չստացվեց.

    Like

  13. Ես պարզապես ցանկանում էի մտնել Արփինեի դրության մեջ: Ինձ թվում է,որ պայքարել պետք է,բայց այդ թղթի կտորով չէ որոշվում Արփինեի գիտելիքների չափը: Ճիշտ է Արփինեն այսօր այդ վկայականը չունի բայց ամենակարևորը այն է, որ նա գիտելիք ունի և հետագայում կարող է պայքարել ցանկացած բնագավառի դիպլոմի համար:

    Like

    • Արփուշկա ջան, ես ինչ–որ չափով համաձայն եմ Նելլիի հետ ու տեսնում եմ, որ դու էլ էդ թղթի կտորին ավելի մեծ նշանակություն չես տալիս, քան դա արժանի է։
      Իհարկե, պետք է պայքարել, բայց եթե իրադրությունը այնպիսին է, որ չես կարողանում այն փոխել, ավելի լավ է փոխես վերաբերմունքդ։ Ոչ թե դու նրանց պետք չէիր, այլ նրանք չկարողացան գնահատել քո իրական արժեքը ու հասկանալ, որ դու պետք էիր նրանց։ Ամեն դեպքում նրանք են ավելի տուժում։
      Դիպլոմը մի կողմ, ավելի տհաճ ա ընկերոջ դավաճանությունը։ Բայց շատ անգամ էլ պետք չի ուշադրություն դարձնել, քանի որ իզուր դու ես նյարդայնանալու։

      Like

  14. Հ.Ա.Մ. says:

    Ի տարբերություն բարեկամներիս, ծնողներս ինձ երբեք չեն խրախուսել բարձր գնահատականի համար, բացատրելով, որ դա ձև է, համեմատականություն, ու չի արտահայտում կարողություններս: Անգամ ոչ թե գիտելիքս, այլ ԿԱՐՈՂՈւԹՈւՆՆԵՐՍ… Դա ինձ զերծ պահեց կյանքի բազում հիասթափություններից, ու առաջ մղեց, դեպի բովանդակային ձեռքբերումներ… ,,Թե չես կարող Դու ձուկ բռնել ծանծաղ ջրափոսում, էլ ու~ր մնաց օվկիանոսում”, հիշու՞մ ես… Իմիջայլոց, ծնողներս Ուսուցիչներ են:

    Like

  15. arpushka says:

    Սիրելի Արմինե ես էլ համամիտ ձեր հետ,շատ մեծ ցավ ես ապրում,երբ քեզ դավաճանում է քո ընկերը,բայց ես հիմա իմ վերաբերմունքը ամբողջովին փոխել եմ: Հարգելի Հ.Ա.Մ. ես ուրախ եմ,որ ձեր ծնողները ուսուցիրներ են և համոզված եմ,որ նրանք լավ մանկավարժ են,բայց խնդրեմ չէիք ասի ինչ եք ցանկանում ակնարկել ինձ?

    Like

  16. GALA says:

    HAMADZAYN EM ARP JAN, BAYC HO GITES INCH ANUM CHI ANUM ELI MI HAT TXTI KTORA ANUM ,,,, CHEM UZUM SKI ANUN EL TAM ,,, BAYC MER MASNAGITUTYAN HET KAPVAC TUXTA

    Like

  17. arpushka says:

    Գայ ջան ասա կարմիր վկայական,հիմա մեր հետագա ուսումն էլա կախված դրանից,ինչքան էլ ուզում է լավ սովորենք,բայց մինչև ետ թուղը չունենանք չենք ընդունվի

    Like

  18. GALA says:

    ՀԱ ԵՍ ԵՏՔԱՆ ԲԱՆԸ ԼԱՎ ԳԻՏԵՄ ԱՐՓ ՋԱՆ,,, ԲԱՅՑ ՈՃՉ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԴՐԱՆՔ ԱՐԺԵՔԱՎՈՐ,, ԵՍ ԷԼ ԵՄ ՏԵՆՑ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՂԵԼ ԼԱՎ ԳԻՏԵՄ ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՓՈՂԻ ԴԻՄԱՑ ԿԱՐՄԻՐ ՎԿԱՅԱԿԱՆ ԿԱՄ ԷԼ ԳՈՎԱՍԱՆԱԳԻՐ

    Like

  19. arpushka says:

    Հա Գալա ջան,շատերը հեշտ տարբերակը գիտեն.դրա համար էլ չեն սովորում,բայց ումն է պետք իրանց դատարկ ուղեղները,հետո էլ ասում են կրթությունը բարձր մակարդակի վրայա,բայց նախ պետքա պայքարել կոռուպցիայի դեմ

    Like

  20. GALA says:

    ԱՐՓ ՋԱՆ ԱՍԵԼԸ ՔԻՉԱ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵԼ

    Like

  21. arpushka says:

    հա ճիստ ես,մենք պիտի պայքարենք մեր իրավունքների համար և գուցե հնարավոր լինի նվազեցնել կոռումպացված ոլորտները

    Like

  22. GALA says:

    ԴԵ ԵԹԵ ԱՆԿԵՂԾ ՆՄԱՆ ԲԱՆ ԱՆԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ, ՈՐՈՎՀԵՏև ՄԵՆՔ ԷԼ ՄԵՐ ՁևՈՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍՆ ԵՆՔ ԿԱԶՄՈՒՄ , ԵԹԵ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՍ ԿԻՄԱՆԱՍ ԱՍԾԻՍ ԻՄԱՍՏԸ: ԿԱՄ ԷԼ ԱՄԵՆ ՄԵԿՍ ՄԵՐ ՁևՈՎ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆՔ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԻՄՔԸ ՉԻՄԱՆԱԼՈՎ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ԱՎԵԼԻ ԵՆՔ ՍՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ,

    Like

  23. Arpine says:

    Նայած դեպքում,չնայած ասածներիդ մեջ ճշմարտություն կա Գալա ջան 😦

    Like

  24. […] կարողացել լուծել իրավունքներս չիմանալու պատճառով` Թե ես ինչպես չստացա ութի կարմիր վկայականը: Իմ նյութից հետո նախագծի իրավական լրագրողը գրառում […]

    Like

  25. Մար says:

    Կներեք մի հարց տամ քննությունների ընթացքում եթե ստանում ես 18 այդ դեպքում ստանում ես կարմիր վկայական ?

    Like

  26. Կներեք մի հարց տամ:Ինչ բալերի դեպքում են ստանում կարմիր վկայական ?

    Like

Leave a reply to arpushka Cancel reply