Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Ես ուզում եմ, որ դպրոցում անկարգ աշակերտներ չլինեն

Ես ուզում եմ, որ դպրոցում անկարգ աշակերտներ չլինեն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

Մեր դպրոցի  մի քանի անշնորք աշակերտներ միշտ խանգարում էին մեր դասը: Մեր մոտ արդեն  հինգերորդ ժամն էր. դասացուցակով կենսաբանություն: Ուսուցիչը մտավ դասարան, ու մենք սկսեցինք պատրաստվել դասին, երբ դպրոցի միջանցքից ինչ-որ ձայներ եկան:

Մեր դասարանը գտնվում է դպրոցի ամենավերջում, որտեղ գտնվում է մեկ այլ դասարան, բայց այդ դասարանում ոչինչ չկա: Այն օգտագործվում է որպես պահեստ. այնտեղ կան շատ սեղաններ ու աթոռներ: Մենք լսում էինք ոտքի ուժեղ հարվածներ  մեր դասարանի կողքին գտնվող այդ դասարանի դռանը: Դրանք մեր դպրոցի աշակերտներ էին, որոնք խանգարում էին դասը: Նրանք նաև բացում-փակում էին մեր դասարանի դուռը:

Ուսուցչուհին դուրս եկավ դասարանից, որպեսզի տեսնի թե ինչ է կատարվում այնտեղ: Մի քանի րոպե հետո նա բարկացած ներս մտավ և սկսեց բողոքել դպրոցի անկարգ երեխաներից:

Մենք հարցրեցինք, թե ինչ է պատահել: Իսկ  նա ասաց, որ մի քանի անշնորք աշակերտներ դեռ բավական չէ, որ դասերին չեն մասնակցում, հիմա էլ եկել ու միջանցքում անշնորքություններ են անում:   «Երևի իրենց տան դռանն էլ են այդպես հարվածում»,- ասաց նա:

Ինձ թվում է, որ բոլոր դպրոցներում էլ կան անկարգ աշակերտներ և նույնիսկ դա շատ բնական է ընդունվում, որ այդպես էլ պետք  է լինի: Բայց քանի որ ես միշտ դասերին պատրաստ եմ լինում և փորձում եմ կատարել բոլոր հանձնարարությունները` նրանք ինձ խանգարում են, և ես կուզենայի ինչ-որ կերպ այն վերանար:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: