Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Կոտրված ապակին ու մեծ վեճը. ո՞վ է պատասխանատու դպրոցականի արարքի համար

Կոտրված ապակին ու մեծ վեճը. ո՞վ է պատասխանատու դպրոցականի արարքի համար

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

Ֆիզիկայի ձանձրալի դասի փոխարեն համադասարանցիներ  Գևորգն ու Արամը նախընտրել էին փորձարկել Արամի նոր ֆուտբոլի գնդակը: Մինչ ուսուցիչը դասարան կգար, երկու ընկերներն աննկատ դուրս եկան ու վազեցին դպրոցի հետև` կանաչ դաշտում վազվզելու:

Խաղի ժամանակ, սակայն, գնդակի հարվածը շեղ ստացվեց ու այն ներխուժեց դպրոցի հարևանությամբ գտնվող տներից մեկը` կոտրելով պատուհանի ապակին:

Տուժած տանտիրուհին, որ ճանաչում էր Արամի ծնողներին, շտապ նրանց զանգեց ու բողոքելով 13-ամյա երեխայի արարքից, պահանջեց շտապ վերանորոգել պատուհանը կամ փոխհատուցել վնասը: 

Արամի ծնողները բարկացան իրենց որդու արարքի համար, սակայն չշտապեցին վնասը փոխհատուցել:

Վեճ  առաջացավ, թե ով պետք է փոխհատուցի վնասը. դպրոցը, Արամի, թե Գևորգի ծնողները:

Օրենքի առջև երեխա համարվող անձը  չի կարող իր պատճառած վնասի համար գույքային պատասխանատվություն կրել: Մինչև 14 տարեկան երեխայի պատճառած վնասի համար գույքային պատասխանատվությունը կրում է ծնողը, որդեգրողը  կամ խնամակալը, եթե վերջիններս չեն ապացուցում, որ վնասը պատճառվել է ոչ իրենց մեղքով:

Եթե երեխան վնասը պատճառում է  ուսումնական, դաստիարակչական, բուժական կամ սոցիալական այլ հաստատության խնամքի տակ գտնվելու ժամանակ (այսինքն դպրոցում, մանկապարտեզում, ուսումնարանում, ճամբարում), և ծնողն այդ ընթացքում չունի երեխային հսկելու իրական հնարավորություն, երեխայի պատճառած նյութական վնասի համար պատասխանատվությունը կրում է տվյալ հաստատությունը:

«Մեղավոր» հաստատությունները պարտավոր են հատուցել այն վնասը, որը պատճառել է իրենց խնամքի տակ գտնվող երեխան, եթե չապացուցեն, որ վնասը պատճառվել է ոչ իրենց մեղքով:

Օրինակ, եթե երեխան դպրոցում գտնվելու ընթացքում նյութական վնաս է պատճառում որևէ մեկի գույքին, ինչպես պատահեց Արամի և Գևորգի դեպքում, ապա այս դեպքում պատճառված վնասը հատուցում է ոչ թե ծնողը, որը զրկված է երեխայի վարքագիծը հսկելու հնարավորությունից, այլ դպրոցի ղեկավարությունը:

Ծնողի կամ նրան փոխարինող անձի մեղք ասելով՝ հասկանում ենք նրանց կողմից երեխայի նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելը, երեխայի դաստիարակության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը, որի հետևանքը երեխայի ոչ ճիշտ վարքագիծն է:

Երեխայի նկատմամբ խնամք իրականացնող դաստիարակչական, բուժական և սոցիալական այլ հաստատությունների մեղք ասելով հասկանում ենք վնասը պատճառելու պահին երեխայի նկատմամբ խնամք կամ պատշաճ հսկողություն չիրականացնելը:

Եթե ապացուցվում է, որ երեխայի կողմից նյութական վնասը պատճառվել է ինչպես ծնողի, այնպես էլ երեխայի նկատմամբ խնամք իրականացնող դաստիարակչական կամ բուժական հաստատության մեղքով, ապա երկուսն էլ կրում են պատասխանատվություն՝ ըստ իրենց մեղքի աստիճանի:

Երեխայի երկու ծնողներն էլ հավասարապես պատասխանատու են նրա արարքների համար` անկախ այն բանից միասին են ապրում, թե ապահարզանի մեջ են: Այս դեպքում նշանակություն չունի նաև փաստը, թե երեխան ծնողներից ում հետ է ապրում. երկուսն էլ հավասարապես պատասխանատու են նրա դաստիարակության համար:

Բացառություն է կազմում այն իրավիճակը, երբ երեխայից առանձին ապրող ծնողը զրկված է երեխայի դաստիարակությանը մասնակցելու հնարավորությունից՝ մյուս ծնողի մեղքով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: