Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Նախկին դպրոցականի պատմություն » Ու ես տենց էլ ռուսերեն չսովորեցի…

Ու ես տենց էլ ռուսերեն չսովորեցի…

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,900 կտտոց

Ոնց չէի սիրում էն ժամը, երբ մաման ամեն առավոտ գոռում էր. «Վեր կաց, այ ախչի՜, դասի ես»:

Ես էլ տեղումս օլորվում է. « Լա՜վ էլի, մամ, էսօր քնեմ՝ վաղը կեթամ»:

Դպրոցի առարկաներից սիրում էի մենակ գրակն ու հայոցը ու մի քիչ էլ աշխարհը, դե նկարելն էլ չասեմ. մինչև օրս խելքս գնում ա:

Զզվում էի  Զինայի ժամից: Դե  ռուսերենից թույլ էի, համ էլ Զինան շատ վատն էր: Ամեն անգամ, երբ մտնում էր դասարան նենց էր նայում վրես, ոնց որ դեմքիս ասեր. «մեռի»: Ու  ամեն անգամ ցույց էր տալիս, որ ինձ տանել չի կարողանում:

Դե ես էլ նենց խելոք, սուսիկ-փուսիկներից չէի ու  լեզուս  ինձ չէի պահում, ու երբ մի բան էր ասում ՝ տասն էլ վրեն շարում՝ հետ էի ուղարկում. թքած, թե ծնող կկանչեր:

Ուրեմն մի անգամ  Զինայի գլխին մի լավ օյին խաղացի: Էդ ժամանակ  8-րդ դասարան էի, ու մաման թազա հեռախոս էր իմ համար առել: Զինան էլ անգիր էր տվել, մորքուրենք էլ մեր տունն էին, անգիրի հավես չկար, ասի ինչ անեմ- ինչ չանեմ, որ անգիր չանեմ, չնայած որ զուբրիտից լավ էի, բայց դե որ էդ առարկան չէի սիրում ու, հատկապես, Զինային՝  անգիրը կարդացի ու հեռախոսով ձայնագրեցի:

Հաջորդ օրը գնացի դասի. առաջին ժամն էլ հենց ինքն էր, ներս մտավ ու առանց մատյանը լրացնելու՝ կռախ հայացքով նայեց վրաս ու առաջինը ինձ հարցրեց: Ես էլ շուտ կապիշոնս  քաշեցի գլխիս. չէր էլ թողում, որ մազերներս թափեինք, ես էլ էդ օրը հատուկ թափել էի,  որ ականջակալներս չերևային, հա´ ու  մեկ էլ հատուկ իրան կատաղացնելու համար էի մազերս թափում: Մի խոսքով հելա անգիրն ասելու, մեկ էլ մոտիկացավ՝ սիրտս գցեց,  բայց բախտս էս անգամ  բերեց. հասցրեցի ասել ու չբռնացրեց:

Հպարտ-հպարտ եկա ու նստեցի, իրան թվում էր, թե չգիտեմ ու ուզում էր երկու դներ: Ասում եմ. «Ի՞նչ եմ ստանում».  կռիսի հայացքով նայում ա վրես ու ասում ա. «տրի»: Ես ստե  կատաղեցի: Գրիչս շպրտեցի ու դուրս հելա. դե որ տրի՝ տրի, ես էլ քո դասին կնստեմ՝  կուրախանաս:  Մի քանի օր դասի չնստեցի, հետո դրանից հետո նորից էկա ու տեղս նստեցի:

Ամեն անգամ  ինձ ուզում էր վիրավորած լիներ, բայց ասեմ, որ մոտը լավ չէր ստացվում:  Ես էլ խոսքի տակ մնացողը չէի ու մեկին՝ տաս պատասխանում էի: ՈՒ տենց ամեն օր… մինչև հասանք 10-րդ դասարան: Արդեն մի քիչ խելոքացել էի, բայց դե մեկ ա. հնար չկար. Զինայից տրաքվում էի:

Պիտի ստուգողական գրեինք, եկավ ասեց, որ շատ բարդ ստուգողական թելադրություն ա: Ես էլ դեմն էի նստում: Հենց ինքը շրջվեց, որ գրատախտակին վերնագիրը գրի, իմ խելքին փչեց հեռախոսով  նկարել: Ուրեմն տակտիչնի զում եմ անում ու արտագրում եմ: Զզվում էի դասարանի սուտի գերազանցիկներից, նամանավանդ են Լիլիթից, որի մերը ռուսերենի դասատու էր ու իրան երևակայում էր: Երբ ուզում էի մի բան նայեի կամ արտագրեի՝  զզվանքի նման ձեռով փակում էր:

Մի խոսքով էս անգամն էլ ես էի ստուգողականը լավ գրել ու չէր կարա ցածր դներ:  Որ բաժանեց  ամբողջ դասարանից մենակ ես էի 5 ստացել, իսկ կռիս Լիլոն, որ Զինայի պարծանքն էր՝ 3 էր ստացել:  Բայց դե  Զինան մեկ ա իրա կռիսությունն արեց, որովհետև չէր հավատում, թե ոնց ես կարամ էդ բարդ թելադրությունը հինգի գրեմ, իսկ Լիլոն՝ երեքի: Մի խոսքով էդ թելադրությունը նորից գրեցինք, ես էլ էշի պես ֆոտոն ջնջել էի ու էս անգամ 3 ստացա:

Տենց էլ չհասկացա ՝ ջոկել էր, թե ոնց, բայց զարմացավ ու ծնող կանչեց:  Բայց դե պարզ ա, որ  մամային չասեցի:  Զինան առիթ էր ման գալիս, որ մամային դպրոց կանչեր, բայց ես նրան էդ հաճույքը չպատճառեցի, մամայիս տեղը ընկերուհուս քրոջը բերեցի: Դասղեկս ինձ շատ էր սիրում ու իրան նախօրոք  էդ մասին ասել էի:   Մի խոսքով ընկերուհուս քուրը որպես իմ ծնող եկավ՝ Զինան  մի լավ բողոքեց իմ մասին:  Ու կարևորը՝ մաման չիմացավ էդ  մասին:

Ու ամենակարևորը՝  ես տենց էլ ռուսերեն չսովորեցի…

Սոնա Պողոսյան


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: