Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Ինչպես թշնամիներից «սարքել» ընկերներ

Ինչպես թշնամիներից «սարքել» ընկերներ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 574,016 կտտոց

Մարդիկ կան, որոնք գրեթե բոլորի հետ կռվում  են: Նրանց համար վիճելու պատճառ շատ փնտրել պետք էլ չի. հարկավոր է պարզապես չհամաձայնվել նրանց հետ:

Գարեգինը հենց այդպիսի տղա էր:  Բացի իր մի քանի մոտ ընկերոջից` նա ոչ ոքի հետ լեզու չէր գտնում։ Ամբողջ օրը ծեծկռտուքների մեջ էր։ Կոնֆլիկտներ էին առաջանում դասատուների, ծնողների, բակային ու դպրոցական ընկերների, հատկապես աղջիկների հետ, որոնց նրա կոպիտ ու անտաշ վարվելակերպը ուղղակի վանում էր։ Մոտ ընկերների հետ ընդհարումները նույնպես անպակաս էին:

Հերիք էր, որ մեկը Գարեգինի սրտով չգնար կամ ասեր մի բան, որը նրան դուր չէր գալիս. վերջ. կռիվը պատրաստ էր: Գարեգինն սկսում էր հակաճառել, պնդել իրենը, վիրավորել զրուցակցին, գոռալ ու բարկանալ։ Այդ պատճառով նրան շատերը չէին սիրում ու խուսափում էին  նրա հետ շփվելուց։ Դա նաև ազդում էր Գարեգինի գնահատականների վրա, քանի որ նա դպրոցում արդեն հայտնի էր որպես անշնորհք և կռվարար երեխա։

Գարեգինը, փաստորեն, կոնֆլիկտային անձնավորություն է, քանի որ նա ամենուր կոնֆլիկտներ է ստեղծում:  Նա չի տիրապետում շփման տարրական կանոնններին և ամենից հաճախ այդ կոնֆլիկտների պատճառ  համարում է ոչ թե իրեն, այլ ուրիշներին:

Գարեգինն իր տեսակի մեջ միայնակ չէ: Հակամարտությունները, բախումներն ու կոնֆլիկտները մեր կյանքում շատ-շատ են: Մանկությունից մինչև խոր ծերություն, ընկերների մեջ, ընտանիքում, դասատուների, ծանոթների կամ անծանոթների հետ մենք հաճախ ենք ընկնում այնպիսի իրավիճակների մեջ, երբ բանը բանից անցնում է, հարաբերությունները փչանում են, առաջանում են վատ հույզեր և ընկերների վրա չարացածության մի մե՜ծ պաշար:

Իրականում կոնֆլիկտները այդքան էլ վատ բան չեն։ Դրանք կարող են օգուտ բերել, երբ գիտես, թե ինչպես վիճաբանել և ապացուցել սեփական տեսակետը։ Դրա համար ուղղակի պետք է.

1. Չվիրավորել և հարգել դիմացինին. պետք չէ նրան հայհոյել կամ անպատվել, դա ոչ մի օգուտ չի բերի, հակառակը՝ կտրամադրի նրան քո և քո հայացքների դեմ։ Սա թշնամիներին բարեկամի վերածելու առաջին քայլն է 🙂

2. Ընդունել, որ մարդը կարող է ունենալ քեզնից տարբերվող տեսակետ, և հարգել իր սեփական տեսակետն ունենալու նրա իրավունքը:

3. Հանգիստ խոսել և ձայնը չբարձրացնել. այդ դեպքում դու՝ իր ուժերի վրա վստահ և իր ասածի մեջ համոզված մարդու տպավորություն կթողնես:

4.Սառնասիրտ մոտենալ խնդրին. կոնֆլիկտի պարագայում հույզերը լավ խորհրդատու չեն: Դեռևս Սողոման իմաստունն է ասել, որ հիմարի մոտ միանգամից երևում է զայրույթը, իսկ խելամիտը թաքցնում է իր վիրավորվածությունը։

5. Կոնֆլիկտի մեջ մտնելուց առաջ կանգ առ և մտածիր՝ արդյո՞ք դա քեզ պետք է, արդյո՞ք վնասը օգուտից ավելի շատ չի լինի:

Հաճախ մենք կռվում ենք ոչ այն մարդու հետ, ում հետ որ պետք է վիճենք: Շատ տարածված երևույթ է, երբ մենք մեր չարտահայտած դժգոհությունը թափում ենք մեկ ուրիշի վրա՝ լինի դա ընտանիքի որևէ անդամ, ընկեր, թե պարզապես մեր շունը։ Պետք է ճիշտ կողմնորոշվել ու անմեղ տեղը մարդկանց չվիրավորել:

Կոնստանտին Ելիսեևն ասել է. «Իմացիր այնպես շրխկացնել դուռը, որ ոչ ոք չլսի» 🙂

Երբ գիտես, թե ինչպես վարվել մարդկանց հետ, թեկուզ և հակառակորդների, նրանք դառնում են քո բարեկամները։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: