Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Ոտքի հարված կամ լեզվի խայթոց

Ոտքի հարված կամ լեզվի խայթոց

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,769 կտտոց

Ես այդպիսի  աշխարհագրության դաս դեռ չէի ունեցել: Սովորաբար, մեր աշխարհագրության դասերն անցնում են շատ հետաքրքիր ու բովանդակալից:

Այդ օրն էլ, ինչպես միշտ,  ուսուցչուհին եկավ և մատյան բացելուն պես սկսեց դաս հարցնել: Բոլորը սպասում էին իրենց համարին: Ամեն ինչ սովորական էր ընթանում, բայց հանկարծ տղաներից մեկն ու  ընկեր Միրզոյանը կոնֆլիկտի մեջ մտան: Իսկ կոնֆլիկտը ծագեց աննշան թեմայից:

Արմենը  բավականին խելացի երիտասարդ էր, սակայն պետք է նշեմ, որ նա մի փոքր  ներվային է: Երևի դա էր պատճառը, որ այդ օրը նա  այնքան էլ լավ չդրսևորեց իրեն: Նա վերջում էր նստած ու զրուցում էր  դասընկերների հետ: Երբ ուսուցչուհին նրան կանչեց դաս պատասխանելու, Արմենն ասաց, որ դասին պատրաստ չէ:

«Եթե ցանկանում եք՝ կարող եք 2 դնել, ես դրանից չեմ նեղվի ընկեր  Միրզոյան»,- ասաց նա:

Արմենի պատասխանն, անշուշտ,  հեգնանք էր պարունակում, որը դուր չեկավ ուսուցչուհուն: Նա հունից դուրս եկավ ու անվայելուչ արտահայտություններ թույլ տվեց իրեն:

Ճիշտ է, ես չեմ արդարացնում դասընկերոջս արարքը, բայց կարծում եմ, որ  ուսուցչուհին պետք է զսպի իր բարկությունը և ավելորդություններ թույլ չտա:

Կռիվն աստիճանաբար սկսեց թեժանալ. պատասխան պատասխանի հետևից: Երկուսի ձայների տոները  բարձրացան, և երկուսն էլ փոխադարձաբար վիրավորում էին միմյանց:

Ես, անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ ընկեր Միրզոյանը կարող է այդպես բարկանալ: Նա այնքան էր հունից դուրս եկել, որ ներվայնությունից գնաց դեպի Արմենն ու սկսեց ոտքով հարվածել նրա ոտքերին: Երևի մի չորս  անգամ հարվածեց: Ամբողջ դասարանը քարացել էր: Իսկ իմ բերանը զարմանքից բացվել էր:

Արմենը հարվածներին չէր պատասխանում, բայց կոպտում և նույնպես անվայել արտահայտություններ էր անում: Հետո երևի երկուսն էլ զգացին իրենց սխալն ու կանգ առան այն ժամանակ, երբ զգացին, որ կորցրել են իրենց չափերը և մոռացել, թե որն է աշակերտի և որն է ուսուցչի դերը: Նրանք ներողություն խնդրեցին իրարից:

«Կներեք ինձ,-ասաց Արմենը,- ես չպետք է հեգնալից խոսեի կամ վիրավորեի Ձեզ»:

Ընկեր Միրզոյանը նույնպես ներողություն խնդրեց:  «Ես ամբողջովին կորցրել էի ինձ, ես չպետք է  քեզ հարվածեի»,- ասաց նա:

Միջադեպը հարթվեց և հետագայում երկուսն էլ  մոռացան դրա մասին:

Ես կարծում եմ, որ երկուսն էլ իրենց ճիշտ չպահեցին: Իմ աշխարհագրության ուսուցչուհին հիանալի տիրապետում է առարկային, ու ես սիրում եմ այդ դասը:

Advertisements

18 Comments

  1. Հա՜, շատ տարածված իրավիճակ է։
    Իսկ քո կարծիոք ինչպե՞ս ճիշտ կլիներ վարվել՝ թե ուսուցչի, թե աշակերտի կողմից։

    Like

  2. arpushka says:

    Շնորհակալ եմ կարծիքի համար Արմինե ջան:Ըստ իս,աշակերտը պետք է հստակ գիտակցի,որ իրավունք չունի հեգնալից խոսել ուսուցչուհու հետ,իսկ ուսուցչուհիս, ինձ թվում է, կարող էր խիստ նկատողություն անել կամ ծնող կանչել,բայց ոչ ոտքով հարվածել,քանի որ նա նման քայլով գնում է բռնության:

    Like

    • Գիտե՞ս նկարագրածդ դեպքը իրոք լավն է, քանի որ երկուսն էլ գիտակցում են, որ սխալ քայլ են արել ու շուտ են գիտակցում։ Երբեմն կոնֆլիկտային հարաբերությունները այնքան հեռու են հասնում, որ անգամ գիտակցելով սխալը, դժվար է այն ուղղել։ Լավ է, որ շուտ սթափվեցին։ ։)

      Like

  3. arpushka says:

    ՈՒրախ եմ,որ դուք հավանել եք:-)Իսկապես ավելի հեշտ է սկզբում ընդունել սխալդ,քան հետո:Բայց ցանկանում եմ նշել,որ հետագայում նրանք էլ ոչ մի անգամ չկռվեցին իրար հետ,միգուցե ամոթից ելնելով

    Like

  4. Rob says:

    Շատ լավն էր :)…իսկ ձեր դասարանում այլ առարկաներից նման դեպքեր պատահու՞մ են :

    Like

  5. arpushka says:

    Մերսի:-$,Չէ այդքան էլ շատ չեն լինում,իսկ ձեր դասարանում պատահել է նմանատիպ դեպք?

    Like

  6. Rob says:

    հա..ինձ թվում է այն բոլոր դասարանների հետել պատահում է….մեր դասարանում ուսուցիչները մարմնական վնասներ չեն հասցնում, բայց մեկ-մեկ պատահում է, որ շատ դաժան վիրավորում են բառերով…:(

    Like

  7. Arpine says:

    հա ես նույնիսկ մտածում եմ,որ առանց դրա անհետաքրքիր էլ կլիներ:Ռոբ ջան,բայց մեկ-մեկ ավելի լավա խբեն,քան նենց բաներ ասեն,որ ահավոր վիրավորում է ինքնասիրությունդ,համամիտ չես?

    Like

  8. Rob says:

    Շատ ճիշտ ես Արփինե ջան….չնայած մեր մոտ ուսուցիչները ամեն տեսակի երեխաներին չեն վիրավորում:Վիրավորում են նրանց, ովքեր դասի ժամին իրենց աշակերտական իրավունքները անցնում են ու չունեն ինքնասիրություն….Իսկ նրանց խփելու դեպքում կարող են ավելի գռեհիկ ու չենթարկվող դառնալ..

    Like

  9. arpushka says:

    Բա իհարկե,ուսուցիչն ինքն էլ գիտի,թե ում է խբում,ասենք իմ ու քո նման խելոք երեխաներին հաստատ չի խբի:-)Ճիշտ է խբելու ժամանակ երեխաները ամբողջովին կերցնում են իրենց և ավելի տգեղ պատկեր է ստացվում

    Like

  10. Rob says:

    🙂 🙂 🙂

    Like

  11. GALA says:

    ARP BAYC DU AKANATES EXEL ES MER KURSUM INCHER EN KATARVUM ET AMEN INCHIC INCH ES EZRAKACNUM/?

    Like

  12. arpushka says:

    Գալա ջան սա մեր կուրսի հետ չի կատարվել,իմ դասարանումա եղել,իսկ թե մեր կուրսում ինչերա լինում,ուղղակի ահավոր է

    Like

  13. GALA says:

    ԴԵ ՏԵՆՈՒՄ ԵՍ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԷՐ, ՔԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ՉՆԱՅԱՑ բոլոր տղերում եր գործում է <> ՄԵԹՈԴԸ ԿԱՄ ԷԼ ՓՈՂԸ

    Like

  14. arpushka says:

    Հա դպրոցում ավելի լավ էր:Փողը միշտ էլ եղելա ու ինձ տվումա չի էլ վերանա իրա առկայությունը կրթության ոլորտում կամ ցանկացած այլ տեղ,սակայ հիմա կադրերի դերն էլ ավելի է կարևորվում,համամիտ չես?

    Like

  15. GALA says:

    ԴԵ ԵՍ ՀԱՄԱՄԻՏ ԵՄ ՈՒՂՂԱԿԻ ՄԵԿԱ ԽՆԱՄԻ ,ԾԱՆՈԹ, ԲԱՐԵԿԱՄ ՍՐԱՆՔ ԵԼ ՄԻՇՏ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ,, ՉԷ/?

    Like

  16. admin says:

    Սիրելի Գալա, շատ ուրախ ենք, որ մասնակցում ես մեր բլոգի քննարկումներին և ազատ արտահայտվում ես: Եթե իսկապես նկատել ես այդպիսի կոնկրետ դեպքեր, երբ « ԽՆԱՄԻ ,ԾԱՆՈԹ, ԲԱՐԵԿԱՄ ՍՐԱՆՔ ԵԼ ՄԻՇՏ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ», լավ կլիներ այդ մասին գրեիր, մենք դա կտեղադրենք բլոգում:

    Like

  17. GALA says:

    ՍԻՐԵԼԻ ԱԴՄԻՆ ՋԱՆ ՄԵԾ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿԳՐԵՄ

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: