Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Ապրիլի 12-ը տիեզերագնացության օրն է

Ապրիլի 12-ը տիեզերագնացության օրն է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,585 կտտոց

Ապրիլի 12-ին մեր դպրոցում տիեզերագնացությանը նվիրված միջոցառում էր: Դա կազմակերպված էր մեր դասարանում, որի մի անկյունում ամբիոն կար դրված: Բոլոր աշակերտները գալիս ու կարդում էին իրենց խոսքերը: Հետո սկսվեց բեմադրությունը:

Ես հեղինակն էի: Մենք ներկայացնում էինք Յուրի Գագարինին թռիչքից առաջ: Դասընկերներս մարմնավորում էին տարբեր կերպարներ: Նրանցից մեկը Յուրի Գագարինն էր, մյուսը` գլխավոր կոնստրուկտորը, Կորոլյովը և այլն:

Այդ մասին մենք իմացել էինք դեռևս փետրվար ամսին, երբ մեր ֆիզիկայի ուսուցչուհին եկավ դասարան ու ասաց, որ ապրիլի 12-ին միջոցառում ենք անելու` նվիրված տիեզերագնացությանը: Մենք շատ ուրախացանք: Ուսուցչուհին ասաց, որ պետք է փորձենք տիեզերանավ պատրաստել: Մենք շատ ոգևորված էինք:

Դասարանի մի քանի աշակերտներով պայմանավորվեցինք, որպեսզի գնանք դասընկերուհուս տուն և այնտեղ պատրաստենք տիեզերանավը:

Մոտ 3-4 ժամ աշխատելուց հետո մենք վերջապես պատրաստեցինք այն: Սակայն, երբ վերջացրինք` հասկացանք, որ դա ամենևին էլ նման չէ տիեզերանավի: Ու քանի որ մեր մոտ չստացվեց տիեզերանավ պատրաստելը` այդ ծանր ու բարդ աշխատանքը կատարեցին դասընկերուհիս և նրա պապիկը: Վերջապես տիեզերանավը պատրաստ էր: Մի քանի օր անց մենք այն տարանք դպրոց: Ուսուցչուհին շատ հավանեց:

Ամեն ինչ պատրաստ էր և մնում էր միայն դասարանի ձևավորումը: Տարբեր թղթերով մենք պատրաստեցինք աստղեր, մոլորակներ, Արեգակ և Լուսին: Մոլորակները և աստղերը մենք կախեցինք առաստաղից: Ստացվեց տիեզերքի մի փոքրիկ անկյուն, որտեղ էլ եղավ մեր միջոցառումը:

Բեմադրության ավարտից հետո խոսք ասաց նաև դպրոցի փոխտնօրենը: Բոլորը գոհ էին միջոցառումից:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: