Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Ես դեմ եմ դասարանական խմբավորումներին

Ես դեմ եմ դասարանական խմբավորումներին

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,524 կտտոց

Մենք դասարանում մի քանի աշակերտներով միշտ միասին ենք:

Մեր այսպես կոչված խումբը կազմված է հինգ տղաներից և չորս աղջիկներից: Այս խմբավորվածությունը եկել է դեռևս չորորդ-հինգերորդ դասարանից, երբ մենք դասարանով որոշում էինք դասերից հետո դուրս գալ և ինչ-որ մի տեղ զբոսնել:

Դպրոցում  մենք ընդհանուր դասարանով որոշում էինք, թե ժամը քանիսին և որտեղ պետք է հավաքվեինք, բայց երբ գալիս էր ժամանակը` տեսնում էինք, որ եկել ենք միայն այս ինը հոգով:

Մեր մնացած դասարանցիները մեզ տարբեր կերպ լուրեր էին հասցնում, որ իրենք չեն գալու: Հաջորդ օրը, երբ մենք գնում էինք դպրոց և հարցնում, թե ինչու չեն եկել մեր հետ` ամեն մեկը մի պատճառ էր բռնում: Մեկն ասում էր, որ իր հորեղբայրն է եկել Ռուսաստանից, մյուսը` թե ընտանիքով տեղ էին գնացել և այսպիսի պատճառներ:

Բայց մենք շատ լավ հասկանում էինք, որ սրանք բոլորն էլ սուտ պատճառներ էին: Նրանք ուղղակի չէին ցանկանում տանից դուրս գալ: Եվ այսպիսի դեպքեր շատ են եղել:

Չորորդ դասարանից մինչև հիմա նրանք շարունակում են սուտ պատճառներ հորինել,  բայց երևի նրանք մոռացել են, որ մենք մեծացել ենք և այլևս չենք հավատում իրենց ստերին: Հետո մենք հասկացանք, որ պատճառը տղաներն են:

Եթե մենք դուրս էինք գալիս միայն աղջիկներով, նրանք գալիս էին, իսկ երբ իմանում էին, որ տղաներն էլ են մեր հետ լինելու` հորինում էին տարբեր ստեր:

Իսկ այդ տղաները մեր դասարանցիներն են, հո՞ ուրիշ տղաներ չեն: Նրանք շատ լավն են և այսքան ժամանակ ինչ-որ ավելորդ բան չեն արել: Ես մինչև հիմա չեմ հասկանում նրանց: Կարծում եմ, որ պատճառը նրանց հետամնաց հայացքներն էին:

Մենք այդ թեմայով խոսեցինք մեր դասղեկի հետ, որովհետև նա ուզում էր հասկանալ, թե ինչու ենք մենք խմբավորվել:  Մենք ասացինք, որ պատճառը տղաներն են:

«Ես ձեզ հասկանում եմ, բայց լավ կլինի, որ ինչ-որ կերպ հասկանաք միմյանց ու վերացնեք ձեր խմբավորումները»,- ասաց նա:

Մենք փորձում ենք ինչ-որ բաներ անել, թեև մերոնցից ոմանք դեմ են դրան: Ինձ թվում է, որ միևնույն դասարանում սովորող աշակերտների միջև այդպիսի խոսակցություններ չպետք է լինեն:

Հիմա մենք այս ինը աշակերտներով շատ մոտ ենք` այնպես ինչպես եղբայր և քույր: Մենք շատ ենք վստահում միմյանց. խորհուրդներ ենք հարցնում և փորձում ենք ամեն կերպ օգտակար լինել իրար:

Advertisements

4 Comments

  1. tanama says:

    Լիլիթ ջան, ճիշտ ես նկատել, մեր ազգի մոտ կա աղջիկների ու տղաների խմբերի տարանջատվածություն ու որ դա արդեն արդիական չէ։
    Իսկ որպես այդ իրավիճակի լուծում փորձել եք նրանց հետ զրուցել այդ թեմայով։ Եթե նրանք ամաչում են, փորձեք օգնել նրանց, որ ոչ թե դուք փոխվեք, այլ նրանք, որ բոլորով միասին համախմբված լինեք։ Չէ՞ որ գովելին ձեր վարքն է, պետք է օգնեք նրանց միանալ ձեզ։

    Like

  2. Nelly says:

    Ոչ հարցը այն չէ, որ նրանք ամաչում են ուղղակի նրանք փորձում են իրենց հեռու պահել դասարանի տղաներից, այդ կերպ փորձելով զգուշանալ, բայց ինձ թվում է, որ այդտեղ ոչ մի վատ բան չկա:

    Like

    • Զգուշանա՞լ։
      Իսկ փորձե՞լ եք խմբովի քննարկել այս խնդիրը։
      Նրանք այս վիճակը որպես խնդիր ընկալո՞ւմ են։ Եթե ոչ ապա, որևէ բան անելն իմաստ չունի, եթե այո՝ կարելի է փորձել շարժել նրանց մտածելակերպը։

      Like

  3. Nelly says:

    Ինձ թվում է, որ միայն նրանց հայացքները հետամնաց չեն այլ նաև նրանց ծնողներինը: Իսկ ծնողների հետ ինձ թվում է, որ մենք ոչինչ չենք կարող անել:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: