Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Նախկին դպրոցականի պատմություն » Իմ առաջին հաղթանակն ու դասատուիս վերաբերմունքը

Իմ առաջին հաղթանակն ու դասատուիս վերաբերմունքը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,524 կտտոց

Երբ ես փոքր էի, երազում էի նկարիչ դառնալ:  Շատ-շատ էի սիրում նկարել ու մամային միշտ ասում էի, որ ինձ տանի նկարչական դպրոց: Մաման էլ ասում էր. «կմեծանաս` նոր»:

Մեր հարևան Արսենը գնում էր նկարելու, ու ես նախանձում էի  իրեն: Մի օր էկա տուն ու սկսեցի ոգևորված նկարել ու մտքիս մեջ էլ ինձ ու ինձ ասում եմ. «Պա՛հ, էդ  Արսենը կարա նկարի, ես չէ՞»:

Երբ վերջացրեցի նկարս, ոգևորված տարա մամային ցույց տվեցի, որ ինձ էլ տանի նկարչական:

Թաքուշ տոտան ու մաման ինձ տարան ընկեր Նունեի մոտ պարապելու: Նենց էի ուրախացել. աշխարհով մեկ էի եղել: Ընկեր Նունեն շատ ջերմ ընդունեց, ասեմ ավելին` զարմացավ որ տենց լավ եմ նկարում:

Բայց հետո պարզվեց, որ ընկեր Նունեն շատ բարդ բնավորություն ուներ. ամիսների ընթացքում հասկացա:

Երեխեքը միշտ վախենում էին ազատ արտահայտվել. ինչ էլ որ ասում էին, ինքը սխալ ձևով էր հասկանում: Ես փորձում էի նրա հետ ավելի զգույշ լինել, չնայած մեկ- մեկ իրանից դուրս փնթփնթում էր:

Տարիների ընթացքում շատ էի հանդիպել Նունեի  չոր ու կոպիտ վերաբերմունքին:  Շատ դեպքեր էին լինում, երբ երեխեքը հիասթափված դուրս էին գալիս նրա խմբից: Շատ դեպքեր էին լինում, որ կռվի առիթ չկար, բայց  իրանից դուրս խոսում էր: «Եթե ուզում եք ուղղություն ցույց տամ` եկեք մոտս պարապեք,- ասում էր նա,- ամիսը 15000 դրամ աշխատավարձ եմ ստանում, էդքանի փողի համար ներվերս ձեր վրա չեմ փչացնելու»:

Եղել են դեպքեր, երբ իմ հետ էլ ա ուզեցել կռիվ անի, ցրել եմ: Իմանալով իրա բնավորությունը`  թեթև էի տանում նրա փնթփնթալը:

2009թ. ես արդեն ավարտել էի նկարչական դպրոցն ու միամիտ իմացա, որ Երևանում  ինչ- որ մանկապատանեկան մրցույթ էր, որին կարող էին մասնակցել Հայաստանի բոլոր քաղաքների, գյուղերի ու նույնիսկ Ղարաբաղի երեխաները:

Դեկտեմբեր ամիսն էր: Սիրի հետ ուրախ-ուրախ նկարներ ընտրեցինք ու տարանք: Ու մինչ նստած սպասում էի, թե ինձ հրավիրատոմս կուղարկե՞ն, ընկել էի  երազանքների գիրկը: Մտածում էի` տեսնես ես կմասնակցե՞մ կամ եթե մասնակցեմ. գոնե մի մրցանակ կստանա՞մ.  Նոր տարի էր մոտենում, մամայի ձեռն էլ տենց փող չկար, մտածում էի` էս տարի գոնե մի բանով ես օգնեի, մտածում էի` թե որ փող շահեմ` հաստատ մի բանով կօգնեմ, ախպերս էլ էդ տարի ծառայում էր, մտածում էի`  էրնեկ էս անգամ իմ փողով վեշ ուղարկեինք:

Մեր բարեկամի աղջիկը` Մարիամը, ինձանից մեծ էր ու ինքն էլ էր նկարում: Հենց ինքն էլ ասել էր էդ մրցույթի մասին: Իմ մեջ մի տեսակ նախանձ կար նրա նկատմամբ. Ինձ թվում էր, որ ինքն ինձնից լավ ա նկարում ու ինքը մրցանակ կստանար, իսկ ինձ դեռ հրավիրատոմս էլ չէր եկել: Մի խոսքով իրան էկել էր էդ հրավիրատոմսը, իսկ ինձ` ոչ:  Բայց մի քանի օր հետո ինձ էլ եկավ հրավիրատոմսը, որի համար աշխարհով մեկ էի եղել:

Մի քանի օրից ուրախ-ուրախ Սիրի հետ գնացինք ու մուտքի մոտ մի նկարիչի հանդիպեցինք, որը նրա ծանոթն էր ու ասաց, որ իմ նկարը շատ էին հավանել ու նույնիսկ դրամական պարգև ունեմ: Դրանից աշխարհով մեկ էի եղել  ու իմ մեջ ասեցի. «ո՛ւխխ, մի բանով կօգնեմ մամային»:

Երբ մրցույթն ավարտվեց, Մարիամին ոչ մի բան չէին տվել: Սրտիս դարդ եղավ, բայց դե՛, ի՞նչ արած:

Եկա տուն ու մամային ուրախ ուրախ փողը տվեցի,  որ ախպորս վեշ ուղարկի: Մեջս ուռեցի,  թե 15 տարեկան եմ ու արդեն 30 000 դրամ եմ շահել ու այն էլ 2000 հոգու միջից:

Ու մի քանի օր հետո մաման ասեց, թե գնա Նունեին ասա, թող իմանա, որ իրա աշակերտը առաջին տեղն ա  գրավել: Հա՛,  մոռացա ասեի, որ  նկարս էլ «Աղբյուր»  ամսագրի մեջ էին տպել: Ամսագիրը վերցրեցի ու գնացի: Երբ Նունեն տեսավ ինձ, սկզբից հետս լավ էր, բայց  հետո որ իմացավ մրցանակ եմ ստացել ու իր անունով չեմ ներկայացել, ավելի ճիշտ չեմ ասել, որ իր սաներից եմ եղել` հիստերիայի մեջ ընկավ:

Ու հիստերիայի մեջ ընկավ` հերիք չի, մինչև ես կհասնեի տուն` էդ ընթացքում հասցրել էր  զանգել մամային ու մի լավ ներվայնացնել.  անկապ ու անիմաստ դուրս էր տվել, թե ինքնագլուխ բաներ եք անում ու տենց:

Բայց դե մաման էս անգամ գլուխ չէր դրել հետը, մի լավ կոպտել էր ու հեռախոսն անջատել:

Սոնա Պողոսյան

Advertisements

5 Comments

  1. Rob says:

    Օրենքով նկարչականի դասատուն պետքա շատ հանգիստ, մտերմիկ, ջերմ բնավորություն ունենա, որովհետև ես ինքսել գնացել եմ ու գիտեմ, որ երեխաները ենտեղ ոչմիայն նկարում են այլ նկարելով հանգստանում են, ցրվում, կտրվում քաղաքի ճնշող մթնոլորտից: Իսկ ինչքան ահավորա, երբ երեխան գնումա նկարչական նկարելու և ներվերը թուլացնելու դասատուն ներվայն ու մռայլ մթնոլորտա ստեղծում….

    Like

  2. SONA says:

    Դա իրականում շատ ահաորա, որովհետև իմ ուսուցչուհին շատ կոպիտ էր և ամեն բան սխալ էր հասկանում, ու միշտ երբ գնում էի նկարելու շատ էի լարվում ու չէի կարողանում ազատ նկարել:

    Like

  3. HAROUT H10 says:

    Mikichel mecaci,tenank karas haytni nkarich darnas

    Like

  4. HAROUT H10 says:

    Amot dasatuin

    Like

  5. SONA says:

    tesnenq Harut jan

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: