Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Սիրային պատմություն » Սերը երկու հոգու փոխադարձ զգացմունք է

Սերը երկու հոգու փոխադարձ զգացմունք է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

-Ես քեզ սիրում եմ,- ասում է տղան:

– Հեռու մնա ինձնից, հիմա՛ր:

Համոզված եմ, որ չկա մի այնպիսի դասարան, որտեղ չլինեն նման երկխոսություններ: Անպայման լինում են տղաներ, ովքեր խենթի պես կամ ձևականորեն սիրահարվում են աղջիկներին և այդպես էլ չեն կարողանում հարթել իրենց հարաբերությունները: Նրանք գժտություններից ու վեճերից ձանձրանալով հրաժարվում են իրենց զգացմունքներից:

Իմ կարծիքով դա տղաների սխալ մոտեցումն է այդ հարցին, որովհետև նրանք կարգին չճանաչելով աղջիկներին` սիրո խոստովանություն են անում, այնուհետև ժամ առ ժամ հետևում են նրանց, փորձում նեղացնել, որպեսզի արժանանան նրանց ուշադրությանը և նմանատիպ այլ քայլերի հետևանքով չեն կարողանում ստեղծել աղջիկ-տղա նորմալ հարաբերություններ: Շատ հաճախ էլ նրանք տարբեր են լինում թե´ բնավորութամբ, և թե´ էությամբ ու չկարողանալով համաձայնեցնել իրենց մտքերն ու կարծիքները` սկսում են վիճել:

Այդպիսի մի պարզ օրինակ կա հենց մեր դասարանում:

Դասընկերս, որը չարաճճի, հետաքրքրասեր, բայց ոչ այնքան լավ սովորող աշակերտ է` դեռ առաջին դասարանից սիրահարվել է դասարանի աղջիկներից մեկին, որը հավասարակշռված, հանգիստ և գերազանց սովորող աշակերտուհի է: Պարզից էլ պարզ է, որ  երկուսն էլ հակապատկերներ են և հնարավոր չէ, որ նրանց միջև վեճեր չծագեն:

Մենք արդեն ինը տարի է այդ վեճերի ականատեսն ենք, որոնք մեզ համար դարձել են սովորական երևույթ,  իսկ այդ դասընկերս այդպես էլ չհոգնեց հաճախակի ծագող դաժան վեճերից, որոնք երբեմն վերածվում էին նույնիսկ լացի:

Այդ սարսափելի վեճերի պատճառը հիմնականում դասընկերս է, որովհետև նա իր գործողություններով ամեն կերպ փորձում է գրավել այդ խեղճ աղջկա ուշադրությունը ու լցնում է նրա համբերության բաժակը: Նա այդպես էլ չհասկացավ, որ անիմաստ է նման կերպով շարունակել, քանզի նրանք հակապատկերներ են, և նրանց միջև ծագող վեճերը անդադար ու անվերջանալի են: Մեր դասարանի այդ զույգի միջև երբեք էլ չի կարող ստեղծվել նորմալ հարաբերություն, որովհետև նրանց միջև բացակայում է այն ամենը, ինչը կնպաստեր նրանց հարաբերությունների բարելավմանը:

Իմ համար ինչն է զարմանալի. այն, որ կարգն սկսել է փոխվել:  Արդեն աղջիկներն են դիտմամբ հրապուրում տղաներին և նրանց սիրո առաջարկություններ անում: Ես Հրանտ անունով մի ընկեր ունեմ, որը շատ է դուր գալիս աղջիկներին և շատ հաճախ  սիրո խոստովանություններ է լսում: Այդպիսի մի դեպքի մասին ինձ պատմեց նա:

«Մի անգամ կանգնած էի ավտոկանգառում և հանկարծ մի անծանոթ աղջիկ մոտեցավ,- ասաց նա,- նա ինձ նայեց անկեղծ հայացքով ու ասաց. «Ես քեզ սիրում եմ, մի՞թե քեզ դուր չեմ գալիս»: Չիմացա` ինչ ասեմ»:

Ես քարացած մնացի Հրանտի պատմածի վրա և երկուսով էլ շատ զարմացանք այդ աղջկա մտածողության վրա:

Հրանտն ինձ ասաց, որ ինքն այդ աղջկան չի ճանաչում. նա մեր դպրոցից չէր:  Բայց քանի որ Հրանտը երաժշտական դպրոց է հաճախում, մենք ենթադրեցինք, որ աղջիկը նրան հենց այնտեղ էլ տեսել է:

Իմ համար շատ տհաճ էր լսել, թե ինչպես է անծանոթ աղջիկը սիրո խոստովանություն արել ընկերոջս: Հետո Հրանտին էլի սեր խոստովանեցին, ու նրանք միառժամանակ, այպես ասած «սիրում էին» իրար. նույնիսկ  այդ հարաբերությունների մասին արդեն  տեղյակ էին Հրանտի և իր ընկերուհու ծնողները: Սակայն նրանց սերը երկար չտևեց. այդ աղջկան սկսեց դուր գալ մեկ ուրիշը, և նա լքեց Հրանտին:  Այս դեպքից հետո Հրանտը հասկացավ, որ պետք չէ խաբվել աղջիկների խոստովանություններին:

Այս պատմություններից հետո սկսում եմ մտածել, որ սա  նմանօրինակ սցենարներ ունեցող սերիալներ նայելուց է: Ե՛վ աղջիկները, և՛ տղաները  որոշ ժամանակ հետո կարող են ձանձրանալ միմյանցից և շուտ մոռանալ միմյանց միջև ծագած զգացմունքը: Իմ կարծիքով, անկեղծ զգացմունք ծնվում է այն ժամանակ, երբ տղան ու աղջիկը երկար ժամանակ ընկերություն են անում, մտերմանում և նոր խոստովանում են իրենց սիրո մասին: Ինչպես նաև մտերմությունը խորանում է այն ժամանակ, երբ զույգերը ունեն միանման կարծիքներ որևէ թեմայի շուրջ:

Նրանք մտերմություն անելու ընթացքում կարող են պարզել, թե արդյո՞ք ունեն բնավորության ընդհանուր գծեր և կարո՞ղ են համերաշխ ու առանց վեճերի շարունակել իրենց հարաբերություններն ապագայում:

Իմ կարծիքով պետք է հասկանալ, որ գետը իր հունով է հոսում և այն երբեք հնարավոր չէ փոխել: Ամեն ինչ իր ժամանակն ունի:

Advertisements

4 Comments

  1. tanama says:

    Լիովին համամիտ եմ, Ռոբ ջան, քո հետ, որ սերը գործընթաց է, այլ ոչ պահի տակ ծագած կայծիկ, որ մյուս րոպեին հանգում է։ Դա ուղղակի հրապուրանք է։
    Բայց այդ պատմությունները ընդհանրապես բնորոշ են բոլոր դեռահասներին, տարիքից է 🙂

    Like

  2. Rob says:

    Ուրախ եմ, որ համամիտ եք:Երեվի չկա մի այնպիսի դասարան, որ նմանատիպ պատմություններ չլինեն…

    Like

  3. Ռոբ ջան,իմ կարծիքով երկար ժամանակ ընկերություն անելն ու մտերմանալն էլ հարցի լուծում չէ:Շուրջ 3 տարի ես ճանաչել եմ մի տղայի, չափազանց մտերմացել:Հետո նա ինձ սիրո խոստովանություն արեց,և մենք 92 օր ընկերություն արինք:Բայց նա հեռացավ առանց մի բառ ասելու:Այս մասին կլինի իմ հաջորդ տեքստը:

    Like

  4. Anuk says:

    սերը բոլորը վերածել են դաժան խաղի առանց մտածելու դրա հետևանքների մասին…

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: