Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Գերազանցիկ լինելը դեռ չի նշանակում կարմիր վկայական ստանալ

Գերազանցիկ լինելը դեռ չի նշանակում կարմիր վկայական ստանալ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

«Սովորիր, որ լավ մարդ դառնաս». Հայկը փոքր հասակից սկսած հաճախ էր ծնողներից և մյուս հարազատներից լսում այս արտահայտությունը: Եվ քանի որ փոքրիկ տղան խրատը բառացիորեն էր ընկալում, դպրոցական կյանքի  առաջին իսկ օրերից մեծ հոգածությամբ սովորում էր` ցանկանալով արդարացնել ծնողների սպասելիքները:

Ամեն տարվա ավարտին Հայկը ուրախ-ուրախ գովասանագրով տուն էր գալիս: Մի քանի տարի անց, սակայն, Հայկը հասկացավ, որ գնահատականը կամ գովասանագիրը չէ, որ իրեն խելոք և լավ մարդ կդարձնեն. կարևորը իրական գիտելիքներն են: Այդ օրից սկսած` Հայկն այլևս գնահատականի համար չէր պայքարում, սակայն շարունակում էր առաջվա պես լավ սովորել:

Դպրոցն ավարտելիս էլ, չնայած Հայկը դասարանի ամենաուշիմ աշակերտներից էր և քննություններն էլ գերազանց էր հանձնել, գերազանցության վկայական չստացավ. տարվա ընթացքում անկարգությունների պատճառով անբավարարներ էր ստացել:

Չնայած  Կրթության և գիտության նախարարության հաստատած կարգով 9-րդ դասարանը տարեկան և քննական գերազանց գնահատականներով ավարտած սովորողները  ստանում են «Գերազանցության» նշումով հիմնական կրթության կարմիր վկայական, սակայն իրականում գործընթացը բավականին բարդ է:

Կարմիր վկայական ստանալու համար աշակերտը ոչ միայն պետք է գերազանց կիսամյակային և քննական գնահատականներ ստանա, այլև ողջ տարվա ընթացքում բացարձակ գերազանց սովորի: Կարմիր վկայական տրամադրելուց առաջ մատյանները խստիվ ստուգման են ենթարկվում, որպեսզի բացառվի անարժան աշակերտին կարմիր վկայական տալու հնարավորությունը: Այսինքն, անգամ եթե աշակերտը գերազանց է սովորել, սակայն տարվա ընթացքում նաև անբավարարներ է  ստացել, կամ ինչ-ինչ պատճառներով մատյանում ջնջումներ են եղել, ապա աշակերտը կզրկվի կարմիր վկայականից: Այս փաստաթուղթը, սակայն, որին այդքան ձգտում են աշակերտները, որևէ «արժեք» չունի, կարմիր գույնն ընդամենը փոխարինում է գովասանագրին: Եվ եթե ատեստատը կամ դիպլոմը կյանքի ընթացքում մարդուն պետք են գալիս, ապա վկայականը` ոչ:

«Դպրոցական բլոգի» հեղինակը  «Թե ինչպես չստացա ութի կարմիր վկայականը» գրառումում ներկայացնում է իր պատմությունը, թե ինչպես է ինքը կոռուպցիայի պատճառով զրկվել գերազանցության վկայականից:

Հեղինակի գրառումը վերլուծելով` կարելի է ենթադրել, որ կարմիր վկայականը պատվիրել են իր անունով, քանի որ բացարձակ գերազանցիկ է եղել, սակայն տվել են մեկ ուրիշին: Դպրոցի տնօրենի թույլ տված անօրինությունը հեշտությամբ կարելի կլիներ բացահայտել, եթե տուժած աշակերտի ծնողները բողոք-դիմում հղեին մարզպետարանի կրթության վարչությանը, որն էլ վերահսկում է տվյալ մարզում պետական կրթական քաղաքականության արդյունավետ իրականացումը: Ստուգման արդյունքում պարզ կդառնար անօրինությունը և արդարությունը կվերականգնվեր:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը  «Դպրոցական բլոգին» ասաց, որ նման անօրինության դեպքում աշակերտի ծնողը կարող է նաև միանգամից ԿԳՆ դիմում-բողոք ներկայացնել: Դիմումին ընթացքը կտրվի և արդեն կրթության պետական տեսչությունը դպրոցում ստուգումներ կիրականացնի` վկայականը իրական գերազանցիկին  հանձնելու համար:

Չնայած Հայկը կարմիր վկայական չստացավ, այդ իրողությունը որևէ կերպ չանդրադարձավ նրա նպատակասլացության կամ ինքնագնահատականի վրա: Նա շարունակեց պայքարը, որպեսզի իրագործի ծնողների ցանկությունը և «մարդ դառնա»:


3 Comments

  1. Arpine says:

    Սիրելի Հայկուհի շատ շնորհակալ եմ իմ առաջարկած թեմայի շուրջ նյութ պատրաստելու համար,ինձ շատ դուր եկավ ձեր գրառումը:Կցանկանամ նշել,որ ես հիմա ունեն 8-ի վկայական,որի մեջ բոլորը գերազանց գնահատականներ են,բայց միայն գույնը կարմիր չէ:Ինչ խորհուրդ կտաք,որ ես անեմ?Նաև ուզում եմ ավելացնել,որ իմ ամբողջ խնդիրները առաջացել են հենց մարզից,մարզում են տեղի ունեցել որոշակի անօրինություններ,իմ տնօրենի ինձ ասաց,որ մարզն է առաջարկել 2 վկայական:Իսկ դա հնարավոր է,որ մարզը սահմանափակում մտցնի?

    Like

  2. Արփինե, ևս մեկ անգամ կասեմ, որ վկայականը որևէ արժեք չունի, ուստի պետք չէ այդքան վհատվել, որ քո վկայականը կամիր չէ: Միթե այդքան կնեղվեիր, եթե մի տարի գովասանագիր չստանայիր? Բացի այդ, վկայականը, գովասանագիրը կամ գնահատականը չէ, որ որոշում են մեր «մարդ լինելու» չափաբաժինը կամ գիտելիքները: Կարևորը քո իրական գիտելիքներն են, որոնք քեզ պետք կգան կյանքում:
    Մարզպետարանը կամ նախարարությունը որևէ սահմանափակում չի դնում, թե դպրոցը քանի կարմիր վկայական կարող է ստանալ, եթե անգամ դպրոցի բոլոր աշակերտները գերազանցիկ լինեն, բոլորին կտրվի գերազանցության վկայական:
    Քո դեպքում անօրինություն է տեղի ունեցել, չնայած որ չեմ հասկանում, թե ով կամ ինչու պետք է գումար տար այդ անպետք փաստաթղթին, դա նույնն է, թե փողը քամուն տալ:
    Եթե ժամանակին բողոքեիր, ստուգումների արդյունքում մեղավորները կպատժվեին, արդարությունն էլ կվերականգնվեր: Սակայն հիմա բավականին երկար ժամանակ է անցել և չեմ կարծում, թե բողոքարկումը քեզ ինչ-որ բան կտա:
    Ամեն դեպքում, հիշիր, որ կարմիր վկայականը ընդամենը թղթի կտոր է, որը քեզ երբևէ պետք չի գալու և քո մասին ոչինչ չի ասելու:
    Հետևիր նյութի հերոսի օրինակին:

    Like

  3. Arpine says:

    Իհարկե առաջնայինը գիտելիքն է,չէ ես շատը նեղվում եմ այն հանգամանքից,որ ծույլիկը ստացավ իսկ ես` ոչ,բայց հիմա առաջվա նման կարևորություն չեմ տալիս կարմիր վկայականին:Կարևորը ես գիտեմ,որ գիտելիք ունեմ,իսկ ընկերս էլ թող ունենա կարմիր վկայական,բայց ուղեղում, միևնույնն է,դատարկություն կտիրի:Ի դեպ մեր դպրոցում տնօրենը ինքը հայտարարեց,որ մարզպետարանն է սահմանափակում դնում և ինքը անզոր է օգնել ինձ:Չգիտեմ,թե դա իրականում այդպես է,թե տնօրենի հերթական սուտ հայտարարությունը:
    Ես ամպայման կհետևեմ ձեր առաջարկած օրինակին:Անչափ շնորհակալ եմ խորհրդի համար

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: