Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Քոլե՞ջ, թե՞ ԶԱԳՍ-ի կենտրոն

Քոլե՞ջ, թե՞ ԶԱԳՍ-ի կենտրոն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

Արդեն երկու տարի է, ինչ սովորում եմ քոլեջում, սակայն չեմ կարողանում սիրել իմ ուսումնական հաստատությունը: Այնտեղ համարյա  թե ոչինչ իմ դուրը չի գալիս:

Այդ քոլեջ կարող են ընդունվել ութի բազայով դպրոցականներ, իսկ քոլեջի վկայականը հնարավորություն է տալիս առանց քննության ընդունվել ԲՈՒՀ: Այդ իսկ պատճառով շատերն են գալիս այստեղ սովորելու: Մենք բոլորս էլ դպրոցական տարիքի ենք. ես գտնվում եմ ավարտական կուրսում:

Երբ առաջին անգամ գնացի դասի` ինձ թվաց դա իմ վերջն է, բայց հիմա մի փոքր հարմարվել եմ: Ահա մի քանի տարրական բաներ, որ դուր չի գալիս ինձ մեր քոլեջում:

Մեր քոլեջը պետական է, բայց զուրկ է նույնիսկ տարրական հարմարություններից: Այստեղ նույնիսկ ջեռուցում չկա, շենքն այնքան հին է, որ կարելի է ասել  «թոշակի գնալու ժամանակն է»:

Ձմռանը դասարաններում սալյարկայի վառարաններ են վառում: Մի անգամ կուրսի տղաները սայլարկեն լցրել էին վառարանի վրա. հրդեհ էր բռնկվել, ու ծուխը տարածվել էր քոլեջով մեկ: Իմ կուրսեցիները նույնիսկ սկսեցին սուտի գոռգոռալ, որպեսզի բոլորը խառնվեն իրար: Նրանք այնպիսի իրարանցում ստեղծեցին` մինչև ուսմասվարը եկավ:

Նա բարկացավ մեր վրա: «Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ կարող էր լինել,- ասաց ուսմասվարը,- այս քոլեջի պատերի մեջ ձվի  տուփեր են: Բավական էր մի փոքր էլ կրակը հասներ պատերին, և ամբողջ քոլեջը կբռնկվեր»:

Բոլորով զարմացել էինք: Մեր մտքով նույնիսկ չէր էլ անցնի պատկերացնել, որ կարելի է  ձվի տուփերով պատերը կանգնեցնել:

Իսկ դասախոսները մեզ ասում են, որ իրենց աշխատավարձը շատ ցածր է:  «Այդ գումարը բավականացնում է միայն դեղ գնելուն»,- մի անգամ մեզ ասաց ընկեր Պետրոսյանը:

Բայց սա դեռ ամենը չէ: Ինձ ամենաշատը դուր չի գալիս այն, որ որոշ ուսանողներ, իրենց սոցիալական դիրքից ելնելով, իրենց որոշ արտոնություններ են վերապահում: Մեր կուրսեցիները բոլորը խանութ ունեն, կարծես խանութպաների կուրս լինի:

Դասի ժամանակ, երբ միամիտ հետ ես շրջվում` տեսնում ես, որ վերջում նստած աղջիկները քսվում են: Ինձ դա դուր չի գալիս: Ես ուզում եմ սովորել, բայց երևի թե ոչ բոլորն են գալիս սովորելու համար:

«Քոլեջն ի՞նչ է որ. սա մեր համար ձևական բնույթ է կրում,- ասում է մեր կուրսի Հռիփսիմեն,- ա՛յ  որ գնանք ԲՈՒՀ` դա արդեն ուրիշ է, իսկ այստեղ ինչպես կուզենք`այնպես էլ կանենք»:

Սա միայն Հռիփսիմեի տեսակետը չէ: Այդպես է մտածում մեծամասնությունը:

Նրանք  երբ ուզում` գալիս են, երբ ուզում` գնում են և իրենց թվում է, թե դասախոսները իրենց պարտք են: Նրանք չեն  գիտակցում, որ եթե գումար ես վճարում, ապա պետք է պահանջես, որ քեզ գիտելիք տան: Դա նույնն է, ինչ-որ  գումարը տաս, բայց ապրանքը թողնես խանութում: Դա դեռ քիչ է, նրանք իրենց քառորդները միշտ փակում են հինգերով, որը ուղղակի հունից հանում է ինձ:

Իրենց արտոնյալ կարգավիճակը նպաստում է նրանց շփացած լինելուն: Նրանք կարող են խանգարել դասերը, պահել իրենց ինչպես կցանկանան, վիրավորել մյուսներին և ծիծաղել նրանց վատ ապրելու կամ վատ հագնվելու վրա: Բայց ի՞նչ նշանակություն ունի մարդու սոցիալական դիրքը, ի՞նչ տարբերություն. նա աղքատ է, թե՞ հարուստ,  հագնվում է նորա՞ձև, թե՞ սովորական: Գոյություն ունեն ավելի վեհ հասկացություններ. կարևորը մարդու դաստիարակությունն է, նրա խելքը, ընդունակությունները, շնորհքը, իսկ մնացածը երկրորդական են:

Տղաներին թվում է, թե նրանք եկել են ուղղակի ժամանակ անցկացնելու, իսկ աղջիկներն էլ` տանից դուրս գալու կամ ինչպես ասում են դասախոսները. «ԶԱԳՍ գնալու նպատակով»: Շատերն  են ծիծաղում այս արտահայտության վրա, բայց սա ճիշտ է: Իրականում, նրանք չեն կարողանում գնահատել կյանքը, էլ ուր մնաց ուսման կամ գիտելիք ձեռք բերելու մասին մտածեն:


12 Comments

  1. Rob says:

    Շատ ուրախ եմ, որ նման կերպով ես մտածում :), հիմա շաաատ քչերն ունեն եդպիսի մտածողություն: Նրանք չեն գիտակցում, որ անխելք ու հիմար մարդկանց ԲՈՒՀ չեն ընդունում….Իսկ կգա ժամանակը, որ նրանք կզղճան իրենց չսովորելու, արարքների համար ու նրանք չունեն որևէ նպատակ, ինչ մնաց սովորեն: Իմ կարծիքով լավ սովորող և կյանքին ձգտող երեխաների համար կապ չունի, թե որտեղ կսովորես`լինի բուհ, քոլեջ, թե դպրոց:

    Like

  2. Arpine says:

    Ես համամիտ եմ քո հետ,նրանց ծնողները հավերժ չեն ապրելու, հուսով եմ կգա մի ժամանակ,որ նրանք կզգան,որ իրենք սխալ են ապրել:Ես այդպես էլ անում եմ,ինձ չի հետաքրքրում իրենց կարծիքները,կարևորը ես լավ սովորեմ,իսկ իրենք կարող են <> 🙂

    Like

  3. Rob says:

    Շատ ապրես… 🙂

    Like

  4. Arpine says:

    Դու էլ,ուրախ եմ,որ իմ գրառումները քեզ հետաքրքրում են և ակտիվ ես դրանցում

    Like

  5. GALA says:

    ԱՐՓԻՆ ՋԱՆ ԵՍ ՀԱՄԱՄԻՏ ԵՄ ՔՕ ՀԵՏ ԲԱՅՑ ԱՐԻ ԱՍԱ ,ՈՐ ԳՈՆԵ ՄԻ ԲԱՆՈՎ ԵՏ ՔՈԼԵՋԸ ՄԵՐ Ւ ՄԵՐ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԻՆ <> Ի ՀԱՄԱՐ ՈԳՆՈՒՄԱ

    Like

    • GALA says:

      ԴԵ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՃԻՇՏ ԵՍ ԱՐՓ ՋԱՆ,,, ԲԱՅՑ ԿԱՐևՈՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ ՄԻ ՔԻՉ ՍՏԱՑՎՈՒՄԱ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՅՑ ԴԵ ԵՏ ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՈՎ ՈՎԱ

      Like

  6. arpushka says:

    Համամիտ եմ Գայ ջան,ոմանց համար դա ուղղակի Զագսի կենտրոն է,որ թե ուսումնական հաստատություն,ինչն է եսասիրություն?

    Like

  7. GALA says:

    որ մեր անուններն էի թվարկում,,,,էտ,,,,, բայց որ ճիշտն ասեմ իրանք լավ էլ գիտեին ուր եին գալիս

    Like

  8. arpushka says:

    Մեր անունները?ինչ իմաստով?հա,գիտեն նաև թե ինչի համար են գալիս

    Like

  9. GALA says:

    Արփ ջան կարդա

    Like

  10. v says:

    ARPIN CHISHTNASAC ES VOR NOR EKA MTACUMEY AMENINCH ANEM VOR BOLORIC LAV SOVOREM PAYLEM IM VARQOV ,BAIC HETO VOR TESA ANMAKARDAK U ANDASTERAK MADIK GERAKSHRUMEM INQST INQYAN MAREC ET MEJS BAIC ,HIMA AMEN DEPQUM ASHXATUMEM ES IM DIRQ@ UNENAL BOLORI MOT,KAN MARDIK VOR SHAT LAVNEN ISKAKAN @NKERNER BAIC KAN NAYEV LRIV HAKARAKNER@

    Like

  11. Arpine says:

    չէ Լիան ջան սխալ ես, դու պիտի ուրշներին ուշադրություն չդարձնես,անես էնպես, որ քո համար լավ լինի:Հա´,իհարկե միշտ էլ և´ լավերը կան, և´ վատերը:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: