Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Թե ինչու չեմ սիրում ռուսերենիս ուսուցչուհուն

Թե ինչու չեմ սիրում ռուսերենիս ուսուցչուհուն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,757 կտտոց

Ինձ թվում է, որ ուսուցիչը պետք է այնպես անի, որ երեխան իրեն հարգի, այլ ոչ թե իրենից վախենա և դրա հետ մեկտեղ դաս չսովորի:

Մեր  ռուսերենի ուսուցչուհին լավ մասնագետ է, բայց ես նրան ընդհանրապես չեմ սիրում:  Հենց ինքը մտնում է դասարան՝ ես ուզում եմ թողեմ ու դուրս գամ դասարանից:

Երկու տարի է ինչ նա մեզ դասավանդում է, և այդ ընթացքում ես հասցրել եմ հիասթափվել և´ ռուսերենի ուսուցչուհուց, և´ իր դասավանդած առարկայից: Երբ նա եկավ դպրոց՝ մենք ութերորդ դասարան էինք: Նա ինձ շատ դուր եկավ, ու ես հաճույքով սովորում էի իմ դասերը: Միշտ պատրաստ էի լինում ու գնահատականներս էլ բարձր էին:

Ընկեր Պողոսյանը մոտ 40-42 տարեկան, միջահասակ, կարճ մազերով ու գեղեցիկ արտաքինով կին է: Հագնվում է շատ գեղեցիկ ու ճաշակով:

Առաջին տարում նա իմ նկատմամբ  վատ չէր տրամադրված: Սակայն հետո ես զգացի, որ  նա տարբերություն է դնում աշակերտների միջև: Երբ մենք փոխադրվեցինք իններորդ դասարան՝ հենց առաջին օրերից նա լարվել էր իմ նկատմամբ:  Մի անգամ սեպտեմբերի սկզբին, երբ  նոր էին սկսվել դասերը, ես թեքվեցի ու ընկերուհուցս գրիչ վերցրեցի, նա ջղայնացավ իմ վրա և ուղարկեց նստելու վերջը:

Նա հենց իններորդ դասարանի առաջին կիսամյակում ընկեր Պողոսյանը միշտ իմ գնահատականները մեկ միավորով ցածր էր դնում: Եթե ես պատասխանում էի ութ միավորի՝ ստանում էի  յոթ միավոր, իսկ եթե յոթի՝ ապա վեց:  Ես, իհարկե, չեմ կարող ինքս ինձ գնահատել, բայց ես տեսնում էի, որ մյուս աշակերտներին, ովքեր այդքան էլ լավ չէին պատասխանում՝ նրանց բարձր էր գնահատում: Այդտեղից էլ սկսվեց իմ հակակրանքը նրա նկատմամբ: Մինչև հիմա նա շարունակում է ինձ ցածր գնահատել: Այդ վերաբերմունքի հետևանքով ես ոչ միայն հիասթափվեցի նրանից այլև՝ ռուսաց լեզվից:

Ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե որն է պատճառը, որ նա իմ հանդեպ լարվեց: Բայց փորձում եմ իմ հնարավորությունների սահմաններում պատասխանել նրա առարկան:

Ի տարբերություն ընկեր Պողոսյանի՝ ես  շատ եմ սիրում մեր  Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհուն: Թեև նա երիտասարդ է, սակայն ունի մանկավարժական մոտեցում և միշտ հասկանում է աշակերտներին: Նրա դասերի ժամանակ՝ անգամ չսովորող երեխան դաս է պատասխանում:

Advertisements

7 Comments

  1. Նելլի, գիտես, ուսուցիչները աշակերտներին գնահատելիս հաշվի են առնում նաև նրա կարողությունները: Երբ թույլ ընդունակություններով աշակերտն է ինչ-որ դաս պատասխանում, նրան ավելի բարձր են գնահատում, քան մյուս աշակերտին, որը մեծ ընդունակություններ ունի, բայց դրանք չի օգտագործում ու էլի նույնքան է սովորել: Ուսուցիչներն այդպիսով փորձում են ստիպել աշակերտին, որ օգտագործի իր կարողություններն ու ավելի լավ սովորի: Գուցե? քո դեպքում էլ ուսուցչուհին նման մտադրություն է ունեցել, սակայն թյուրըմբռման պատճառով ձեր միջև հակակրանք է առաջացել: Փորձիր հետադարձ հայացք ձգել իրադարձություններին ու վերլուծել` հասկանալու քո նկարագրած իրավիճակի բուն դրդապատճառները:

    Like

  2. HAROUT H10 says:

    Esel chem sirum Poxosyan-in

    Like

  3. Liya says:

    Ես էլ իմ հանրահաշվի ուսուցչուհուն չեմ սիրել, անտանելի չէի սիրում ու որպես հետևանք հիամ հանրից ոչ մի բան չգիտեմ… Ուսուցչուհու կերպարը զուտ հոգեբանորեն մեծ նշանակություն ունի սերնդի դաստիարակության իմաստով: Կարող է պաթետիկ է հնչում, բայց ամեն դեպքում ես դա իմ կաշվի վրա եմ զգացել))

    Like

  4. HAROUT H10 says:

    Esel mer hanrahashvi dasatu-in chem sirum

    Like

  5. Nelly says:

    Ես իհարկե գնահատականի համար չեմ սովորում այլ սովորում եմ իմ գիտելիքների համար, բայց ինձ թվում է, որ գնահատականը լրացուցիչ խթան է աշակերտի համար: Իմ դեպքում ես ավելի շատ ոգևորվում եմ այն ժամանակ, երբ ստանում եմ բարձր գնահատականներ ու ավելի պատասխանատվությամբ եմ մոտենում տվյալ առարկային:

    Like

    • Ի միջի այլոց ասեմ, որ ես էլ իմ պատմության 1-ին ուսուցչուհուն չէի սիրում: Բայց պատմությունը գերազանց էի սովորում: Բացի այդ, կարդացել էի նաև Մովսես Խորենացու Հայոց պատմությունը, պարտադիր դիտում էի բոլոր պատմական հաղորդումները, որպեսզի ուսուցչուհուս նեղը գցեի իմ հարցերով: Ինձ ցածր նշանակել չէր կարող, որովհետև առարկան փայլուն գիտեի: Փոխարենը ինքը ինձանից վախենում էր. հենց ձեռք էի բարձրացնում հարց տալու համար, գունատվում էր:

      Like

  6. Nelly says:

    ինձ մոտ դա չի ստացվում:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: