Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Դասին քիմիայից բացի՝ ամեն ինչ

Դասին քիմիայից բացի՝ ամեն ինչ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

 H2O Ահա թե ինչ գիտեմ ես քիմիայից:

Քիմիան անցնում են յոթորորդ դասարանից, իսկ հիմա ես ավարտական դասարանում եմ և այդ առարկայից գիտեմ միայն ջրի ֆորմուլան:

Մեր քիմիայի ուսուցչուհին շատ լավ մասնագետ է և լավ տիրապետում է առարկան: Սակայն երեխաները նրան չեն ենթարկվում:  Քիմիայի ժամին՝ քիմիայից բացի ամեն ինչ լինում է:

Այդ ժամին աշակերտները ազատ ել ու մուտ են անում դասարանում: Դասի ժամին մենք շատ հանգիստ կարող ենք փոխել մեր նստարանը առանց թույլատվություն հարցնելու:

Դասարանում միշտ աղմուկ է, ու, եթե ուսուցչուհին ինչ-որ բան է ասում կամ դաս է բացատրում՝ ոչ-ոք նրան չի լսում: Բայց մեր մեր ուսուցչուհին շատ համբերատար է ու փորձում է հասկանալ երեխաներին: Ինձ թվում է, որ հենց դրանից էլ երեխաները նրան չեն լսում, քանի որ նրանք չեն ձգտում հասկանալ այդ ուսուցչուհուն:

Ու մեր դասարանի գրեթե բոլոր աշակերտների գնահատականներն էլ բարձր են: Եվ ասեմ ավելին՝ մեր ուսուցչուհին ավելի շատ է մտածում մեր գնահատականների մասին, քան մենք:

Ի տարբերություն քիմիայի դասաժամերի աղմուկին՝ կա մեկ այլ դասաժամ, որի ժամանակ անգամ ճանճի տզզոցը չի լսվում:

Բայց, այնուամենայնիվ, մեր քիմիայի դասերն անցնում են շատ հետաքրքիր, քանի որ այդ ժամին անում ենք ամեն ինչ, բացի քիմիայից: Ճիշտ է՝ ես կուզեի ինչ-որ չափով գաղափար ունենալ քիմիայից, բայց եթե չլիներ քիմիան՝ մեր դպրոցական կյանքը այդքան հետաքրքիր չէր անցնի:

Advertisements

8 Comments

  1. Arevik Sokhakyan says:

    Նելի ջան այս պատմությունը շատ հետաքրքիր էր:Բայց ես կուզենայի քեզ մի հարց տալ,դու այստեղ նշել էիր,որ ձեր այս դասը շատ հետաքրքիր է անցնում,սակայն դուք դասը չէիք լսում:Բայց քեզ չի թվում,որ սա սխալ է:

    Like

  2. Nelly says:

    Իհարկե դա սխալ է, բայց ինձ թվում է, որ յուրոքանչյուր աշակերտի էլ դուր կգա այդ ամենը:

    Like

  3. Leo-Arman-TR9 says:

    Կարևորը աշակերտները իրեն ինչ-որ բան սովորեցնեն չէ Նելլի ջան?

    Like

  4. ArEv Ka says:

    Հա ճիշտ ես ասում, բոլոր աշակերտներն էլ ուզում են, որ այսպիսի հետաքրքիր դասեր անցկացնեն, բայց նրանք չեն մտածում, որ այս թերությունը կմնա նրանց մեջ,և նրանք ոչինչ էլ չէն սովորի:Իսկ ձեր դասարանում, չկա այնպիսի մեկը,որ ուզում է բժշկական տալ?

    Like

  5. Nelly says:

    կան: 2 հոգի բժշկական են տալու դա հաստատ գիտեմ:

    Like

  6. ArEv Ka says:

    Ապա տեսնում ես,որ ձեր դասարանի երեխաները շատ սխալ են վարվել,և այդ պատճառով էլ այդ տարում ոչինչ չեն սովորել:

    Like

  7. Leo-Arman-TR9 says:

    Բժշկակն ընդունվողներից հաստատ մեկը քիմիա պարապում է, այդ որ մի բժշկական ընդունվողն է առանց մասնավոր պարապմունքների ընդունվել բժշկական?

    Like

  8. ArEv Ka says:

    Շատ ճիշտ ես ասում Արման, եթե ինչ որ մեկը ցանկանում է ընդունվել բժշկական, ապա առանց պարապելու չի կարող ընդունվել….երևի այդ 2 հոգին, որ ուզում են բժշկական տալ, նրանք լուրջ չեն վերաբերվում, և դրա համար էլ դասերին իրենց լավ չեն պահում…

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: