Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Երաժշտակա՞ն դպրոց, թե՞ դժոխք

Երաժշտակա՞ն դպրոց, թե՞ դժոխք

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

Յոթ տարեկան էի, որ մերոնց շիշն էի շարել, թե ուզում եմ գնալ երաժշտական:  Չէի էլ պատկերացնում, թե ընդունվելուց հետո ինչ է ինձ սպասում: Մամաս դաշնակահար է, իսկ պապաս թառ է նվագում: Ես սիրահարվել էի մամայիս կատարումներին ու հենց էդ պատճառով էլ ուզում էի գնայի երաժշտական:

Էդ ժամանակ մտածում էի, թե երաժշտականը հաճելի ու լավ տեղ է: Գնացի ընդունվելու:  Մեր երաժշտականի շենքը շատ տարօրինակ շենք էր. հերիք չի Նոյի թվի էր, հետն էլ մի բան ես ասում` նենց ա արձագանքում, որ սաղ քեզ լսում են:

Պապայից իմացա, որ ինքն էլ է հենց էդ նույն շենքում սովորել: Էդ շենքի մարդիկ էլ մի տեսակ տարօրինակ, խարդախ ու կեղծավոր ժպիտներով  էին ինձ  նայում, ոնց որ ասեին. «Արի քեզ տանջենք»:

Հետո ինչքան ծանոթ էրեխեք գիտեի, որ երաժշտական էին գնում, իմ վրա զարմանում էին, որ ուզում եմ գնամ: «Արա՜, հո՞ հիմար չես,- ասում էր իմ ընկեր Արայիկը,- էս խի՞ ես էկել հասել դժոխքի դուռը: Քանի շուտ ա` գնա ստեղից, հետո շատ ես փոշմանելու»:

Մտածում էի` կատակ-մատակ են անում, բայց հետո շատ էի հիշելու դեռ էդ խոսքերը…

Ընդունելության դռան մոտ էի կանգնած, արդեն իմ հերթն էր, պետք է մտնեի երկու երգ երգեի, որ սլուխս ստուգեին: Ես էլ լավ եմ երգում, ձենս գցեցի սաղ երաժշտականով մեկ: Բոլորը  հավանեցին ու շատ էլ գոհ էին ու թարսի պես ինձ որպես աշակերտ վերցրեց  երաժշտականի ամենաաշխատասեր, ու աշխատանքին նվիրված դասատուն:

Անունը Նինա էր, իրան Նինիկ էին ասում: Ինձ նենց ժպիտով էր նայում, ոնց որ ասեր. «Ուտեմ քեզ», երևի դուրն էկել էի 🙂 : Ինքն էլ էնքան էլ կարճ էր, մազերն էլ տղամարդու մազերի պես կարճ կտրած, ծիծաղս հազիվ էի զսպում 🙂 :

Առաջին դասարանը հեշտ էր ու դեռ դուրս գալիս էր, բայց երկրորդից սկսվեցին իմ ողբերգական ու դժոխային օրերը, որ մինչև հիմա դեռ չեն ավարտվել:

Նինիկը նենց անկապ դասեր էր տալիս. սոնատա, էտյուդ, պիեսա ու չգիտեմ ինչեր:

Բա՞ էն անիմաստ գամմաները, ուղղակի տանել չէի կարում դրանք ու չէի հասկանում, թե դա ինչի համար էին մտցրել կամ ում էր պետք: Երևի դիտմամբ էրեխեքի ատելությունը մեծացնելու համար 🙂 :

Նենց չէի սիրում դրանք, որ դաշնամուրից սիրտս խառնում էր ու մի ուրիշ կարգի զզվում էի:

Ցանկացած երաժշտականում ում հարցնում ես` շատ-շատ մի երկու հոգի է սիրում, իսկ մնացածներն ատում են երաժշտական դպրոցը: Իսկ ամենաշատը ինձ նյարդայնացնում էր էն, որ հենց սխալ նոտա էի նվագում՝ Նինիկը գոռում էր: Քիչ էր մնում պատով տար:

Ամեն օր տունը ներկայացում էի սարքում. «Պա˜պ, մա˜մ խնդրու˜մ եմ, աղաչու˜մ եմ հանեք ինձ էդ դժոխքից, արդեն մեռնում եմ, չեմ ուզու˜մ»:  Բայց էս թատրոն տալս չէր ազդում: Որոշված էր, որ պիտի գնամ ու վերջ:

Հենց  երաժշտականի օրը գալիս էր՝ տրամադրությունս ահավոր ընկնում էր, նույնիսկ հաց ուտելս չէր գալիս: Գլուխս կախ գնում էի էդ դժոխքը: Ատելությունս էն աստիճանի էր խորացել, որ մամայից թաքուն զանգում էի Նինիկին ու սկսում ստեր կրակել:

«Կներեք, ավտոբուսից ուշացա, էսօր համերգի եմ, ընկել եմ ձեռքերս ցավում ա…»,- ասում էի ես: Ու տենց մի մեշոկ ստեր:

Ու, եթե էդ օրը չէի գնալու երաժշտական, էդ պահին աշխարհն իմն էր՝ մոտս էն զգացմունքն էր առաջանում, երբ մարդը դուրս ա գալիս բանտից և ուրախությունից չգիտի որ կողմը գնա:

«Երաժշտականը սիրու՞մ ես»,- հարցնում էր Նինիկը:  «Հա´, շա՜տ, ուշքս գնում ա, բա առանց երաժշտականի մարդ կապրի»»,- պատասխանում էի  ու ներքուստ տրաքում: Բայց ինքը ինձ շա՜տ էր սիրում, ու ես էլ իրեն տենց չէի ատում, բայց էդ դասերս հերիք էին, որ ես իրան թշնամու պես ատեի: Նրան սիրում էի էն ժամանակ, երբ իմ նվագածից գոհ էր մնում:

Միջնեկ քույրս էլ իմ նման չսիրեց երաժշտականը՝ 4-րդ դասարանից չդիմացավ ու դուրս էկավ: Ինձ  միշտ ասում էր. «Ռոբ, հանկարծ չընդունվես, ինձ լսի, էլ՜ի»: Իսկ ես հիմարի պես լսեցի մեծ քրոջս ու ընկա կրակը: Նա լրիվ խփնվել էր դաշնամուրի վրա՝ ժամերով նստում էր ու էլ հնար չկար պոկելու: Ամեն օր իր դաշնամուրով գլուխ էր տրաքացնում: Մեծ քույրս նույնիսկ էդ ուղղությամբ շարունակեց ու դարձավ նույնպիսի երաժշտականի դասատու:

«Դասատուների համար շատ կարևոր է յուրաքանչյուր նոտայի հնչողությունն ու նրանց համար շատ դժվար է բացատրել, թե ինչպես վերցնել ամեն մի հնչյունը,- բացատրում էր քույրս դասատուների պահվածքը,- իսկ շատ անգամ էլ աշակերտների անտարբեր վերաբերմունքը դասի նկատմամբ նրանց ուղղակի հանում է իրենց ափերից»:

Բայց իմ կարծիքով դասատուն պետք է լավ հոգեբան լինի ու դիմանա…

Քիչ-քիչ սկսեցի հասկանալ էրեխեքի ասածներն ու գլխիս մի լավ խփեցի: Ում ուզում էի վատություն անել՝ խորհուրդ էի տալիս հաճախել երաժշտական դպրոց:

Ամենազարմանալուն էն էր, որ էդքան ատելով հանդերձ՝ քննություններին բավականին բարձր էի ստանում ու բոլորը գովում էին ինձ:

Բայց մի կերպ էի ավարտում, զզվելով, մեռնելով, լացելով, ատելով…:

Չնայած այս մեծ ատելությանը՝ ես իմ ուժերով նոր նյութ էի սովորել նվագել` Por una Gabezza, որը շատ գեղեցիկ է ու մեծ հաճույքով նվագում եմ մինչև այսօր: Այն սովորել էի, որպեսզի Նինա Գուրգենովնայի, այսինքն  Նինիկի համար նվագեմ մարտի 8-ի կապակցությամբ:

Երբ հասա  5-րդ դասարան, պարզ է, որ արդեն մեռած էի՝ թաղած չէի:

Լսել էի, որ մի քանի էրեխու տանում են մրցույթի, շատ ուրախացա, որ իմ անունը չկար: Մտածում էի, որ չեմ մասնակցում, ուրեմն ինձ վրա մեծ ուշադրություն չեն դարձնի ու քիչ կպարապեմ: Դրա հաջորդ օրը Նինիկը զանգեց. «Ռոբերտիկ, քեզ շատ լավ նորություն ունեմ հայտնելու, դու մասնակցելու ես մրցույթին, որը լինելու է Գյումրիում, իսկ դրա համար մենք պետք է շա˜տ պարապենք»:

Ոնց որ մեկը ծաղկամանով գլխիս խփեր, քիչ էր մնում գնայի՝ ձորից գցվեի: Սկսեց ամեն օր կանչել ու ժամերով պարապել: Էնքան էր հետս պարապել, որ թևերս ինձ արդեն չէին ենթարկվում:

Գյումրիում լավ ելույթ ունեցա: Չէի սպասում, բայց արժանացա շնորհակալագրի:

Հիմա արդեն յոթերորդ դասարան եմ և օրերն եմ հաշվում եմ, թե երբ եմ ավարտելու: Վերջում մի բան բայց հասկացա, որ երաժշտական դպրոցն էնքան էլ վատ բան չի: Որովհետև, երբ իմ շրջապատում սկսում եմ նվագել՝ բոլորը հավաքվում են ինձ մոտ, իսկ ես ինձ դրանից շատ լավ եմ զգում ու ոգևորվում:

Բայց յոթերորոդ դասարանը այդքան էլ դժվար չի, որովհետև չկան բոլորի կողմից ատելության արժանացած գամմաները: Ներկայումս մեծ հաճույքով սովորում եմ գեղեցիկ պիեսներ ու իմ կատարմամբ զարմացնում եմ բոլորին:

Ես կուզենայի, որ երաժշտականում դասատուները երեխաների վրա չգոռան ու չճվան, դրանից աշակերտները ավելի են լարվում ու զզվում են երաժշտականից…


9 Comments

  1. Ես էլ եմ գնացել երաժշտական դպրոց Ռոբերտ ջան ու հենց դաշնամուրի: Ու քո նման ատում էի երաժշտականը ու քո նման քննություններից բարձր գնահատակններ էի ստանում: Անգամ մի դասարան թռել եմ: Որ գրեցիր էս նյութը ես էլ իմ երաժշտականի դասերը հիշեցի, թե ոնց էր Վարդերեսյանը գոռւմ վրես, իսկ իմ լացը գալիս էր: 🙂

    Like

  2. Rob says:

    Վայ բայց ինչ հետաքրքիրա…մեկը չկա, որ էտ երաժշտականը սիրի…Իսկ դուք քանի տարի եք գնացել??

    Like

  3. Ես, ուրեմն, 4 տարի եմ գնացել, բայց քանի որ մի տարի ինձ թռցրին, դուրս եկա հինգերորդ դասարանը ավարտելուց հետո: Էլ չէի դիմանում: Բայց մի բան ասեմ. էդ գամմաները ինձ դուր էին գալիս 🙂 ինձ Վարդերեսյանի գոռգոռոցը դուր չէր գալիս 🙂

    Like

  4. Arevik Sokhakyan says:

    Ռոբերտ ջան,ես էլ եմ գնացել երաժշտական,ճիշտ է ես ել քո նման սկզբում չէի սիրում:Սակայն երբ տեսա,որ իմ դուրը չի գալիս,որոշեցի փոխել վոկալի,քանի որ երգել շատ եմ սիրում:Հիմա ավարտել եմ երաժշտական դպրոցը:Իսկ քեզ կուզենայի մի հարց տալ,դու չէիր ցանկանա,նույն ձև վարվել,և փոխել դաշնամուրը??

    Like

  5. Rob says:

    Իմ կարծիոքվ բոլորն էլ դուրս են գալիս էտ գոռգոռոցների պատճառով..մարդիկ ընդունվում են երաժշտական դպրոց, որ ցրվեն, հանգստանան..իսկ էնտեղ ավելի ես սթրեսային վիճակների մեջ ընկնում….ես ընդհանրապես զզվում եմ էտ ականջին տհաճ դասերից…իսկ եթե անգամ սիրուն դասեր էլ է տալիս էնքան ա գոռում , որ զզվում ես էտ դասից…..

    Like

  6. Rob says:

    Արեվիկ, իհարկե շնորհակալ եմ խորհրդի համար, և ուրախանում եմ, որ ինձ շատերն են հասկանում… ես էլ եմ շատ սիրում երգել ու լավ երգում եմ բայց ինձ մնացել է ընդամենը 1 ամիս ու էլ արդեն իմաստ չունի փոխել…..

    Like

  7. Արեվ կա says:

    Դե պարզա Ռոբերտ ջան,արդեն վերջացնում ես երաժշտականը:Այսինքն դու ուղակի ուսուցիչներին չես սիրում,և այդ մթնոլորտը:ես քեզ շատ լավ եմ հասկանում,իսկ երաժշտականում լավ ես սովորում?

    Like

  8. Rob says:

    հա քննություններին միշտ 9 եմ ստանում…բայց զզցելով….իսկ դուք շարունակում եք երգել?

    Like

  9. Արեվ կա says:

    Հա Ռոբերտ ջան,երաժշտականը ավարտել եմ գերազանցիկ,իսկ հիմա երգի խմբակ եմ հաճախում:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: