Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Ա՜խ, այդ սերը…

Ա՜խ, այդ սերը…

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 571,014 կտտոց

«Ամեն սեր ձգտում է հավերժ լինել, և դրանում է նրա հավերժ տանջանքը». Էրիխ-Մարիա Ռեմարկ

Հայկը Անիի առաջին սերն էր։ Առաջին իսկական սերը։ Համենայն դեպս Անին  այդպես էր համարում։ Անիի սերը սակայն փոխադարձ չէր ու Անին դրանից շատ էր տառապում:

Հայկի ամեն մի հայացքը, ամեն մի խոսքը Անին ընկալում էր որպես իրեն ուղղված գաղտնի նշաններ, որոնք նրան հույս էին տալիս: Սակայն, իրականում դրանք ոչ մի բան էլ չէին նշանակում։

Ժամանակ անցավ: Ինչպես և ամեն զգացմունք, հոգեվիճակ, հույզ կամ ընդհանրապես երևույթ այս աշխարհում, Անիի անպատասխան սերն էլ Հայկի հանդեպ անցավ, դրանից մնացին միայն քաղցր և հաճելի հուշեր։ Որոշ ժամանակ անց նա սիրո նոր օբյեկտ գտավ։

Անին վատ մարդ չէր։ Վատ մարդիկ չկան։ Ոչ էլ շատ փոփոխական էր, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ։ Նա նույնպես չէր կարող պատկերացնել, որ իր զգացմունքը Հայկի հանդեպ մի օր կարող է ավարտվել։

Սերն էլ մյուս հույզերի և զգացմունքների նման՝ ատելության, հետաքրքրության, զզվանքի, փառասիրության, սարսափի, վախի, ինչպես նաև վատ և լավ տրամադրությունների նման անցողիկ է։  «Ամեն ինչ անցողիկ է»՝ գրված էր Սողոմոն իմաստուն թագավորի մատանու վրա։

Սիրո տևողությունը կախված է սիրողի բնավորությունից, անձնական գծերից, իրավիճակից, սիրո առարկայից, այդ ընթացքում տեղի ունեցող անցքերից կամ ավելի ճիշտ այդ մարդու տեսակից:

Շատ անգամ առանձնացնում են սիրահարվածություն և սեր հասկացությունները, որոնցից առաջինը ավելի մակերեսային, կարճատև է և առավել հաճախ է հանդիպում։

Սիրո արտահայտությունները լինում են տարբեր: Հոգեբանության մեջ առանձնացնում են սիրո 6 հիմնական տեսակ.

Ստորգե– առաջանում է երկար ժամանակ համատեղ ապրող և շփվող մարդկանց մոտ:

Ագապե– սիրո այս տեսակը այլասիրական է, կենտրոնացած է սիրված էակի վրա, ողջ էներգիան ուղղված է դեպի նա։ Համբերատար է, դիմացկուն ու կրքոտ։

Լուդոս– հիմքում «խաղ» բառն է։ Թեթև, անհոգ, առանց որևիցե պարտականությունների սեր է։ Ընտրողական չէ և ծայրաստիճան անպատասխանատու, հետևաբար նաև կարճատև է։

Էրոս – կրքոտ սեր է, որի առաջին պլանում մարմնական սիրո ձտգումն է։ Այս սիրո համար կարևոր նշանակություն ունի սիրված էակի գեղեցկությունը և արտաքինը։

Պրագմա –առաջանում է լուդոսի և ստորգեի համադրությունից՝ հանգիստ, հավասարակշիռ զգացմունք է։ Այստեղ հույզերը և զգացմունքները ենթարված են մտքին, որը զբաղված է կենցաղային շահերի հաշվարկով։ Սիրո այս տեսակը շատ նման է կապվածության, համակրանքի, կայուն է և տևական։

Մանյա – առաջանում է էրոսի և լուդոսի միախառնումից։ Մոլեգին սեր է և ծայրահեղ դեպքում հասցնում է ինքնաքայքայման։ Բնորոշ են խուճապ, քնի և ախորժակի խանգարումներ, անկայուն է՝ մարդուն մե՛կ ճնշված, մե՛կ գերակտիվ վիճակների մեջ է գցում։

Գիտության մեջ կան մոտեցումներ համաձայն որոնց` սերը կամ հորմոնների փոթորիկ է կամ նյարդային հիվանդություն կամ կրքից, մտերմությունից և պատասխանատվությունից կազմված ամբողջություն։ Սիրո էությունը կամ դրա սահմանումը ամեն մարդու համար անհատական է, յուրովի: «Տիեզերքի պես հին է սերը, բայց ով եկել է և նոր պիտի գա, պիտի նորոգի պատգամը նրա»,- ասել է հավերժ դոն-ժուան, Ջորդ Գորդոն Բայրոնը:

Իսկ դուք ի՞նչ կասեք. ի՞նչ է սերը ձեզ համար։


Advertisements

3 Comments

  1. SONA says:

    ինչ լավն էր: կարդալուց շատ հիշողություններ արդնացան:

    Like

  2. Արեվ կա says:

    SER@ DA CHI KARELI BAR HAMAREL LOK MIAYN.AYN MI ZGACOXUTYUN E VORI HAJOXAK LINELU DEPQUM MARDUN LRACUCICH KYANQ E TALIS.ISK INCH MNUM E TE INCH E INDZ HAMAR SER@?sery ayn e, in4i shnorhiv menq kanq…

    Like

  3. SONA says:

    Ցավոք ոչ բոլորնեն հասնում իրենց սիրուն: ԵՎ տարբեր պատճառների համար չեն կարողանում միասին լինեն , և ոչ բոլորնեն սիրո ծնունդ: ԵՎ այս դեպքում շատ ցավալի է որ աղջկա սերը եղել է միակողմանի

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: