Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Նախկին դպրոցականի պատմություն » Կնոպկեն դրեցի անգլի դասատուի աթոռին…

Կնոպկեն դրեցի անգլի դասատուի աթոռին…

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,251 կտտոց

Մեր դասատուներից ամենաշատը տանել չէի կարողանում անգլի Հովհաննիսյանին, որովհետև շատ զզվելի ու փնթի կին էր: Թարսի պես ես էլ նստում էի առաջին նստարանին ու ամեն անգամ, երբ մտնում էր դասարան` նենց էր ասում «գուդ ավթենյու», որ սաղ երեսս թքոտվում էր:

Ու մի օր, երբ վերջնականապես հոգնեցի գլուխս այս ու այն կողմ թափահարելուց, որ նրա լպրծուն թուքը դեմքիս չլողզվի`տեղիցս հելա ու գնացի վերջը նստելու:

Էդ որ տեսավ` հիստերիկի պես ձենը գցեց գլուխը թե` «արի արագ տեղդ նստի»: Ես էլ էդ պահին նկար էի անում: Սկսեց ամբախ-զամբախ խոսալը, թե ցնդած նկարիչ ես, էս ես, էն ես: Ես էլ ներվայնացա, չպատասխանեցի, բայց մտքումս ասեցի. «լավ կնստեմ տեղս, բայց դու էս ամեն ինչը տենց հեշտ չես մարսի»:

Ու ինքն էլ դպրոցում նենց դիրք չուներ, որ երեխեքը իրանից վախենային, ուղղակի Հովհաննիսյանը մեր շենքերի մոտ էր ապրում` վախենում էի մամային բողոքի:

Մի քանի օրից որոշեցի, որ ԵԿԵԼ է մուռս հանելու ժամանակը: Մտածեցի ինչ անեմ- ինչ չանեմ, մեկ էլ աչքս ընկավ սումկիս միջի կնոպկեքին. էդ օրը նկարչականիս սումկես էի բռնել, մեջն էլ թուղթը դոսկային կպցնելու համար միշտ կնոպկա էի պահում:

Որոշեցի, որ պիտի Հովհաննիսյանի աթոռին կնոպկա դնեմ: Բայց մտադիր էի նենց դնել, որ ոչ մեկ չտեսնի, որովհետև մարդ ես` կարող ա դասարանի խոսք տանող-բերողները խաբար տային ու վերջս վատ լիներ:

Մի խոսքով դասամիջոցին, երբ երեխեքը միջանցքում էին, ես հարմարացրել էի կնոպկեն դնել աթոռի վրա:

Անգլի ժամն եկավ: Հովհաննիսյանը ներս մտավ ու էլի զզվելիի նման բռիզգ արեց  վրես: Բայց մինչև ես կհասցնեի զզվել, էն եմ լսում, որ Հովհաննիսյանը ծղրտալով հելավ-իջավ: Ես մեջս թաքուն ուրախանում եմ, բայց դե մեջս վախ կար:

Սաղ դասարանը ծիծաղում ա Հովհաննիսյանի վրա: Ինքն էլ կարմրել ու ամաչում էր ծղրտոցի համար: Բայց աչքիս մի լավ ծակել էր կնոպկեն, դրա համար տենց գոռաց: Հարձակվեց երեխեքի վրա, բայց ոչ մեկ խաբար չէր: Ես լավ պրծա` չիմացավ ում ձեռքի գործն ա: Ու ամենակարևորը էդ օրվանից էլ ես դեմը չնստեցի ու նրա թուքն էլ ինձ չկպավ:

Սոնա Պողոսյան

Advertisements

3 Comments

  1. Հ. Ղ. says:

    Լրիվ իմ պատմությունն ա: Մեր անգլերենի դասատուն էլ ա անտանելի…
    3-րդ դասարանցի Հ. Ղ.

    Like

  2. GLUK says:

    Sonuuuk VERJN ES!!!

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: