Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Բառարան » Քստմնելի, քսու, տամուկ, փսլինք

Քստմնելի, քսու, տամուկ, փսլինք

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,292 կտտոց

 Քստմնելի


Քստմնելի նշանակում է սոսկում առաջ բերող, սարսռեցնող, «Նա հուզված դիտում էր ճակատամարտի դաշտը կամ երբեմն փակում աչքերը, որ չտեսնի քստմնելի տեսարաններ», Ստեփան Զորյան

Քսու

Քսուն  խոսք տանող- բերող, գաղտնի չարախոսությամբ ատելություն սերմանող անձնավորություն է, բանսարկու, «Թող կախվեմ, եթե մի պիղծ սրիկա, քսու, բանսարկու մի թշվառական, որևէ պաշտոն շահելու համար` այս զրպարտանքը սարքած չլինի», Շեքսպիր

Տամուկ

Տամուկ– խոնավ, թաց, «Քաղաքից բերող-տանող ճանապարհը փոքր-ինչ տամուկ էր», Սերո Խանզադյան

Փսլինք

Փսլինք– մարդկանց և կենդանիների բերանից վազող հեղուկ, լորձունք

Փսլնքոտ– շատ փսլինք ունեցող, «Նոտարի մատենավարին Եփրեմն անվանեց փսլնքոտ», Ակսել Բակունց


Leave a comment