Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Լյուկի մեջ հայտնված անգլերենի դասատուն

Լյուկի մեջ հայտնված անգլերենի դասատուն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,815 կտտոց

Մեր անգլերենի դասատուն կոթ էր: Առարկային նա լավ չէր տիրապետում, ու չեմ հիշում գոնե մի դեպք, երբ նրան նորմալ խոսելիս կտեսնեի: Գումարած դրան` Արզումանյանը նաև թույլ դասատու էր. նա դասի ժամանակ անընդհատ գոռգոռում էր, բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում գոռգոռոցին: Աշակերտները Արզումանյանին չէին սիրում ու ծաղրում էին:

Ընկեր Արզումանյանը 40-45 տարեկան, միջին հասակ ունեցող, թմբլիկ, սև մազերով, ոչ շատ մեծ աչքերով, սակայն երկար և գեղեցիկ թարթիչներով կին էր: Նա միշտ հագնում էր երկար կիսաշրջազգեստներ, որը լավ տպավորվել է իմ մեջ: Սակայն այս ամենի հետ նա նաև թափթփված էր:

Մենք նրա գլխին անընդհատ օյիններ էինք խաղում, քանի որ ինչ էլ անեինք` անպատիժ էինք մնում:

Մի անգամ տղաները որոշել էին նրան դասարան չթողնել: Դասարանում խառնաշփոթ էր, և հանկարծ Արմանը նկատեց, որ նա գալիս է:

-Ուսուցչանոցից  դուրս եկավ,- գոռաց նա,- տղե՛րք, պատրաստվեք:

Տեսնելով, որ նա գալիս է, մենք արագ-արագ ներս վազեցինք և ամուր փակեցինք դուռը: Մեր դասարանի դուռը փական չուներ, և այն շատ հեշտ էր բացվում: Տղաները բոլորով ներսից հավաքվեցին դռան մոտ, և միայն Գագիկն էր դրսում մնացել, որպեսզի մեզ ազդանշան տա:

Երբ ուսուցչուհին հասավ դռանը, նա չկարողացավ բացել դուռը, քանի որ ներսից մի 10 հոգի տղա ամուր բռնել էին դուռը: Արզումանյանը դրսի կողմից էր քաշում, մերոնք` ներսից, և, երբ տղաները միանգամից դուռը բաց թողեցին` ուսուցչուհին թափով առաջ եկավ ու իր ողջ քաշով ընկավ գետնին: Ողջ դասարանը սկսեց ծիծաղել, իսկ նա մեզ նույնիսկ չպատժեց: Մի քանի հատ գոռգոռաց և վերջ: Բայց իր գոռգոռալն էլ արդեն սովորական էր, և մեր դասարանը դրանից բոլորովին չազդվեց:

Այսպես նրա գլխին ամբողջ դպրոցն էլ օյին էր խաղում, և դա սովորական պատմություն էր: Շատ ժամանակ մենք`աղջիկներս, օգնում էինք մեր տղաներին նրա գլխին օյին բերելու: Մի անգամ մեր տղաների գլխում արտասովոր միտք ծագեց:

Մի անգամ դասարանը մաքրելիս, մենք նկատել էինք, որ վերջին շարքի կողմում մի խոր լյուկ կար: Այդ լյուկի գոյության մասին մենք մինչ այդ չգիտեինք:

Տղաներն առաջարկեցին Արզումանյանին մոլորեցնելով գցել լյուկը: Աղջիկներով էլ որոշեցինք ամեն օր հերթապահության վերջում ողջ աղբը լցնել լյուկի մեջ: Ու մենք դա արեցինք այնքան ժամանակ, մինչև այն լցվեց: 

Երբ լյուկը լցված էր` անցանք գործի: Նորից անգլերենի ժամ էր, էլի նա գոռգոռում էր ու էլի ով ինչ ուզում` անում էր:

Լյուկի կողքը նստած էին Հայկն ու Սամվելը, որոնք մեր դասարանի չարերն էին:

Ըստ ծրագրի` նրանցից մեկը պետք է բարկացներ ուսուցչուհուն այն աստիճան, որ նա գար ու հարվածեր, իսկ մյուսը պետք է հենց այդ պահին լյուկը բացեր և այնպես աներ, որ Արզումանյանն ընկներ լյուկի մեջ:

Հայկը բարկացրեց Արզումանյանին այն աստիճան, որ նա կատաղած եկավ նրա կողմը, որպեսզի հարվածի: Այդ պահին Սամվելը բացեց լուկը և ուսուցչուհին վայրէջք կատարեց լյուկի մեջ: Դասարանը ուշքաթափ եղավ: Ես մեր դասարանին այդքան ուրախ չէի տեսել:

Իսկ Արզումանյա՞նը: Նա մի կերպ փնթփնթալով դուրս եկավ լյուկից: Ոտքից գլուխ կեղտի մեջ էր կորած, շրջազգեստը պատռվել էր, մազերը` գզգզվել: Մեզ թվաց. վերջ, հիմա տնօրենը կիմանա ու բոլորիս կպատժեն: Բայց նա նույնիսկ տնօրենին չասաց: Ուղղակի վեր կացավ, տեսքի բերեց շորերն ու անցավ դասի, կարծես թե ոչինչ չէր էլ պատահել:

Մեզ արդեն թվում էր, թե նրան հաճելի է մեր դասարանի չարությունները: «Դե,եթե ուսուցչուհին թույլ է տալիս, ինչի՞ մենք էլ չարություն չանենք»,- ասում էր Հայկը:

Այդ դեպքից ընդամենը երկու շաբաթ էր անցել, և մենք որոշեցինք այս անգամ էլ գժվացնել նրան:

Վերջին ժամն էր և դպրոցում քիչ աշակերտներ էին մնացել: Այս անգամ որոշեցինք հավաքել մեր իրերը և մտնել կողքի դասարան, որը ազատ էր: Պարզ է, որ, երբ տեսնի դասարանում մարդ չկա` կգնա դասղեկին բողոքելու, որն էլ շատ խիստ ու պահանջկոտ կին էր:

-Երեխեք, պախկվեք, մտնում ա դասարան,- շշուկով ասաց Սամվելը:

Մենք կողքի դասարանից թաքնված նայում էինք ու տեսանք, որ մտավ դասարան, հինգ րոպե մնաց ու դուրս եկավ: Այդ ընթացքում մենք արագ-արագ վազեցինք մեր դասարան, տեղավորվեցինք, գիրք-տետր հանեցինք և առանց շշուկի` ձիգ աշակերտի նման նստեցինք: Ես այդքան կազմակերպված վիճակ մեր դասարանում չէի տեսել:

Երկու րոպե անց դասարանի դուռը բացվեց: Ներս մտավ դասղեկս` անգլերենի ուսուցչուհու հետ միասին:

«Արզումանյան, ասում ես դասարանս չկա, փախել ա, չես տենում երեխեքս նստած դաս են կրկնում ու քեզ են սպասում, իսկ դու եկել բողոքում ես»,- զարմացած ասաց ընկեր Գրիգորյանը:

Արզումանյանը իսկական ապուշի դեմք ընդունեց, չգիտեր ինչ պատասխաներ, իսկ մենք հազիվ էինք ծիծաղներս զսպում: Մեր դասղեկը հավատաց մեզ, բայց Արզումանյանը ամեն ինչ հասկացել էր ու էլի մեզ չպատժեց:

Ճիշտ է, ես հիմա հասկանում եմ, որ մենք մեր չափերը մի փոքր անցել էինք, բայց այդ ժամանակ մենք 5-րդ դասարան էինք, իսկ ուսուցչուհին էլ իրեն այնպես էր պահում, կարծես իր դուրը գալիս էր, որ մենք այդպիսի բաներ էինք անում: Բարեբախտաբար նա մեզ միայն այդ տարի դաս տվեց, թե չէ մենք անգլերենից անգրագետ կմնայինք:

Նա գնաց, ու ինքը մեզնից պրծավ, մենք` էլ իրենից:

Նրան փոխարինեց մի խիստ ուսուցչուհի, որը հիանալի տիրապետում էր անգլերենին, և մենք նոր սկսեցինք անգլերեն սովորել:


Advertisements

9 Comments

  1. ArEv Ka says:

    Արփինե ջան, եթե այդ ուսուցչուհին նորից ձեզ պարապեր,դուք նորից նույն ձև էիք վարվելու?

    Like

  2. arpushka says:

    Արևկա ջան ,եթե այդ ուսուցչուհին մեզ նորից պարապեր,ապա մեր դասարանը էլի նույն բանը կաներ,քանի որ նա թույլ էր տալիս երեխաներին իր հետ նման կերպ վարվել,իսկ աշակերտներին էլ նման առիթ է պետք:Այդպես չես կարծում?

    Like

  3. Շատ լավ եք արել: Մի լավ ծիծաղեցի :))) իսկ էս վերջինի համար նույնիսկ նախանձեցի, որ մեր մտքով նման բան չի անցել դպրոցական տարիներին 😀

    Like

  4. arpushka says:

    Մեր դասարանը շատ հնարամիտ էր 😉 .իսկ դուք ինչեր եք արել? 🙂

    Like

  5. ArEv Ka says:

    Արփինե ջան մեր դասարանը շատ նմանօրինակ քայլեր է ձեռնարկել, ուսուցիչներին վիրավորելու, նրանց ծաղրելու, կամ մնացածից ցածրացնելու:Եթե շատ ծայրահեղ դեպքեր են եղել, մեր դասարանի աղջիկները նման իրավիճակներում չեն մասնակցել, հակառակը, մենք այդ ամենը լուծեցինք աշակերտական խորհրդի մասնակցությամբ,և այդ հարցին լուծում տրվեց:Իսկ դու այսպես չէիր մտածի?

    Like

  6. Arpine says:

    Արևկա ջան,բայց կան դասատուներ,որոնց ոչ մեկ չի սիրում,քանի որ նրանք հարգանք չունեն աշակերտների մոտ:Մենք մեր ուսուցչուհուն չէինք սիրում:Իհարկե,եթե տղաները իրենց չափերը անցնում էին,մենք ամպայման սաստում էինք նրանց:

    Like

  7. ArEv Ka says:

    Հա դու ճիշտ ես, կան դասատուներ, որոնք երեխաների մոտ հարգանք չունեն, բայց իմ կարծիքով դա հիմք չի հանդիսանում,որ մենք մեզ նման ձև պահենք,և նրանց հեղինակազրկենք:Մեր դասարանի երեխաները շատ ուսուցիչներին չեն հավանում, բայց պետք չէ նրանց հետ այդպես վարվել, դու երևի ինձ հետ համամիտ ես:

    Like

  8. arpushka says:

    Իհարկե համաձայն եմ Արևկա ջան,ուղղակի ես խոսում էի փոքր տարիքի մասին,ինչպես նշել եմ գրառմանս մեջ այդ ժամանակ մենք 5-րդ դասարան էինք:Դե դա այն տարիքն է,երբ ուզում ես ուղղակի չարություններ անես,իսկ մեծանալուն պես հասկանում ես,որ դա երեխայական արարքներ են եղել 🙂

    Like

  9. Անի says:

    Գիտե՞ք ինձ ինչն է հետաքրքրում… Ասացիր, որ նրան չէիք հարգում, դրա համար էլ օյիններ էիք սարքում գլխին, բայց նաև ասացիր, որ շատ թույլ դասատու էր: Նա բարկանում էր չէ՞ ձեր վրա, իսկ ուրիշ ի՞նչ պիտի աներ, ինչպե՞ս պիտի պատժեր, որ դուք այլևս նման բաներ չանեիք: Դե, բացառությամբ տնօրենին դիմելու դեպքերի:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: