Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Հարգանքի տուրք Ցեղասպանությանը

Հարգանքի տուրք Ցեղասպանությանը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,588 կտտոց

Ապրիլի 24-ի առավոտյան մեր դպրոցի աշակերտական կազմը դուրս էր եկել Ցեղասպանության նվիրված երթի: Այդ մասին դպրոցում հայտարարված էր նախորդ օրը:

Դասարանի երեխաներով որոշեցինք ժամը 8:30 հանդիպել մեր տան մոտ: Մենք գնացինք Հռիփսիմե եկեղեցի, որտեղից էլ պետք է սկսվեր երթը: Բոլորիս ձեռքին ծաղիկներ կային: Մեկ ժամից շարժվեցինք դեպի Էջմիածնի հրապարակ, որի կենտրոնում գտնվում է մեծ երգահան Կոմիտասի արձանը:

Մենք խոնարհվեցինք Կոմիտասի արձանի առջև ու հարգանքի տուրք մատուցեցինք մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Ես պահանջում եմ, որպեսզի  Թուրքիան ճանաչի եղեռնը: Թեկուզ անցել է 96 տարի, բայց մենք ոչինչ չենք մոռացել: Հայ ժողովուրդը պետք է պայքարի այնքան, մինչև թուրքերն ընդունեն իրենց ոճրագործությունը: Բայց մենք պետք է պայքարենք ոչ թե լաց ու կոծով, այլ ապրելով, որպեսզի նրանք հասկանան, որ հայերին վերացնելը այդքան էլ հեշտ չէ: Պետք է պայքարի նաև նոր սերունդը, որպեսզի այլևս չկրկնվեն այսպիսի դեպքեր:

Մենք ծաղկեպսակներ դրեցինք Կոմիտասի արձանի առջև, հետո վերադարձանք տուն:

Advertisements

8 Comments

  1. Իսկապես մոռանալն անհնար է, չհարգելը` աններելի:Գիտես Նելլի ջան, հիմա մենակ մենք ենք կարող փրկել <> հայրենասիրությունն ու հասնել որևէ արդյունքի;

    Like

  2. Արևկա says:

    Իրոկ որ մոռանալն անհնարին է, և ոչ մի հայ նման բանը չի կարող մոռանալ, իսկ մենք էլ պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք մեզ համար հերոսաբար կռված հայ ժողովրդին:

    Like

  3. Nelly says:

    ես էլ եմ այդպես կարծում: Նոր սերունդը պետք է պայքարի արդարության համար:

    Like

  4. Arpine says:

    Այդ նոր սերուդն էլ մենք ենք և պիտի պահանջատեր լինենք, համախմբված, որպեսզի կարողանանք պայքարել «զավթիչների» դեմ

    Like

  5. Արև ջան ինչ խոսք կարող է գնալ հերոսաբար կռված հայ ժողովրդի մասին,եթե 1.5 միլիոն անմեղ զոհերը անգամ հնարավորություն չեն ունեցել կռվել;Ճիշտ է, Վանում,Ուրֆայում, Մուսա լեռան վրա դիմադրել են, բայց դա հերոսաբար կռիվ չէր,առավել ևս մեզ համար, այլ ընդհամենը ինքնապաշտպանական ռեակցիա:

    Like

  6. Արևկա says:

    Ճիշտ ես մենք շատ հայեր կորցրեցինք, և նրանք ինքնապաշտպանվում էին, սակայն մենք ունեցել ենք լավ հրամանատար, լավ մարշալներ, հա նրանց զորքը մերի համեմատ շատ-շատ է եղել, բայց մեր հայ ժողովուրդն ամեն գնով փորձել է հաղթահարել այն….և դրա համր էլ կյարող ենք ասել, որ նրանք հերոսաբար կռվել են…

    Like

  7. Աստված տա մի օր էլ մենք միավորվենք ու կռվենք Աննի,Վանի,Կարսի մատույցներում:

    Like

  8. Արևկա says:

    Հա շատ ճիշտ ես…

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: