Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Նորեկը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

Մենք վեցերորդ դասարան էինք, երբ Աստղիկը եկավ մեր դասարան:

Դասղեկի ժամ էր: Նախապես ընկեր Մանուկյանը մեզ ասել էր, որ նոր դասընկերուհի ենք ունենալու, և բոլորս անհամբեր սպասում էինք նորեկին: Եվ, ահա թակեցին դասարանի դուռը, ներս մտավ ուսմասվարը՝ ընկեր Ղազարյանը, մի կարճահասակ, գունատ ու անհամեմատ մեծ քթով աղջկա հետ:

Մի քանիսը փռթկացին:

«Ծանոթացե՛ք երեխաներ, նա ձեր նոր դասընկերուհին է,- նորեկի ձեռքը բռնած ասաց ընկեր Ղազարյանը,-նրա անունը…»:

«Կապիկ»,- մեջ ընկավ Արամը:

«Չ՛է, չէ՛, ախպեր, Բուրատինոն ավելի ա սազում, հլա քթին նայի»,- ավելացրեց Աշոտը:

Բոլոր երեխաները ծիծաղեցին, իսկ նորեկը, ի զարմանս բոլորի, ոչինչ չասաց. նույնիսկ գլուխը չբարձրացրեց, կարծես թե նրան ծանոթ էին այդպիսի «կատակները»: Ընկեր Մանուկյանն ու Ղազարյանը գոռացին մեզ վրա ու սաստեցին:

«Նրա անունը Աստղիկ է, Աստղիկ Մարգարյան»,- զայրացած ասաց ուսմասվարն ու դուրս եկավ:

Դասղեկը Աստղիկին նստեցրեց վերջին նստարանին, և նա առանց ոչ մի բառ ասելու գնաց ու լուռ նստեց: Դրանից հետո նրա մասին ոչինչ չասաց:

Հաջորդ օրը, երբ ես գնացի դպրոց, տեսա, որ մեր դասարանցիները Աստղիկին ծաղրում են, գրքեր շպրտում նրա վրա ու մազերը քաշում: Ես ուզում էի պաշտպանել նրան, բայց վախենում էի, որ ես էլ կարող եմ նույն ճակատագրին արժանանալ ու խուսափում էի Աստղիկից: Այդպիսի միջադեպեր կրկնվում էին նաև մնացած օրերին, ու այդպես շարունակվեց երկու ամիս:

Այդ ընթացքում Աստղիկի հետ ոչ ոք չէր շփվում: Մենք նրա մասին ոչինչ չգիտեինք` միայն անունը, ու, ճիշտն ասած, ավելին իմանալ չէինք էլ ուզում: Իսկ Աստղիկը շատ անտարբեր էր, սովորում էր այնքան, որքան կարողանում էր:

Նոյեմբերի մեկն էր, երբ մեր հայոց լեզվի ուսուցչուհին մտավ դասարան և մեզ շարադրություն հանձնարարեց` «Իմ մայրիկը» վերնագրով:

«Գրեք ձեր մայրիկի արտաքինի, նրա բնավորության մասին կամ որևէ պատմություն նրա հետ կապված,- ասաց նա,- բայց նախ բանավոր նկարագրեք»:

Եվ բոլորս հերթով գնում և նկարագրում էինք մեր մայրերին, իսկ երբ հասավ Աստղիկի հերթը, նա հանկարծ սկսեց լաց լինել: Ընկեր Դավթյանը գնաց նրա մոտ ու փորձեց հանգստացնել:

«Ի՞նչ է պատահել աղջիկս»,- հարցրեց նա:

«Ես չեմ կարող մայրիկիս նկարագրել,- կամացուկ պատասխանեց Աստղիկը,- ես նրան երբեք չեմ տեսել»: Հետո նա արագ դուրս վազեց դասարանից ու մինչև դասի վերջ ոչ ոք ոչինչ չասաց:

Մյուս օրը, երբ Աստղիկը դասի եկավ, բոլորս հավաքվեցինք նրա սեղանի մոտ ու սկսեցինք նրա հետ խոսել ու կատակներ անել, իսկ նա լուռ նայում էր մեզ ու ժպտում:

Ոչ ոք այդպես էլ չհամարձակվեց տալ. «Իսկ ի՞նչ է պատահել քո մայրիկին» հարցը, որի պատճառով էլ բոլորը ուրիշ կերպ էին նրա վերաբերվում:

Advertisements

13 Comments

  1. SONA says:

    Նման դեպքերում կարելի է ձեռք մեկնել. նման երեղաներին, իսկ ես համոզված եմ որ քո տեղը ես լինեի հաշվի չէի առնի ոչ մեկին, ու չէի վախենա, քանի որ նրնք իրավունք չունեն ծաղրելու անպաշտշան երեխաներն: Բայց կարևորը այն է , որ գոնե երկու ամիս անց, նրան հասկացել եք

    Like

  2. arpushka says:

    Մեր մոտ էլ է շատ եղել,որ նոր եկածներին ծաղրել են կամ թույլերին վիրավորել,բայց ինձ չի հետաքրքրում ով ուզում է լինի,ես բոլորին պաշտպանում եմ,որովհետև ոչ ոք իրավունք չունի վիրավորել դիմացինին կամ իրեն ավելի բարձր դասել 😦

    Like

  3. ArEv Ka says:

    Ես էլ եմ ձեզ պես մտածում, ու համոզված եմ եթե մեր դասարան նորեկ գար,մենք այլ ձև կվարվեինք: Նաև ասեմ,որ ես էլ եմ նորեկ եղել,ես Ալավերդի եմ դպրոց գնացել 2 տարի,այնուհետև եկել եմ Ախթալա, և ինձ շատ լավ են ընդունել:

    Like

  4. Arpine says:

    Իսկ եթե քեզ վատ ընդունեին, դու ինչ կանեիր?Չնայած,ես կարծում եմ դա քո դիրքից է գալիս: Մեր դասարանում հիմա,որ նոր աղջիկ է գալիս,տղաները կամ աղջիկները անմիջապես իմանում են,թե ինչ ձև է պետք վարվել,թեկուզ նրա պահվածքից:

    Like

  5. SONA says:

    Իմ կարծիքով դա աղջկանից է գալիս, բայց, դիմացիննել պետք է հասկանա, որ նա նոր է եկել, և անծանոթ է, ու դիմացինի հանդեպ լինի սիրալիր և հոգատար, և ինչպիսին էլ ուզում է լինել պետք է տույլ չտալ նման ձևով ընդունել խեղճ ու անպաշտպան մարդկանց, ու պետքե մտածեն որ որերից մի օր կարող է նրանց իրենք լինեն փոխարեն իրենք լինեն:

    Like

    • dprocakan5 says:

      պետք է չվիրավորեն, պետք է սիրալիր ու հոգատար լինեն… նմանատիպ խոսքեր մենք լսում ենք գրեթե ամեն քայլափոխի, բայց համոզված եմ որ հենց նույն ասողներն էլ անձամբ նույն կերպ չեն վարվում

      Like

  6. ArEv Ka says:

    Ինձ հաստատ վատ չէին ընդունի, քանի որ նրանք ինձ տեսնելով և ծանոթանալով, կհասկանային ես ինձպիսին եմ, իսկ եթե ինձ վատ ընդունեյին, ես չէի ընկճվի, և կփորձեի ես իրանց հետ ընկերանամ, խոսեմ, որ նրանք էլ հիմար կատակներ ինձ հետ չանեյին:Ես Սոնա ջան քեզ հետ համամիտ եմ, որովհետ դա պետք է դիմացինը հասկանա,որ տվյալ անձնավորությունը նոր է եկել,և պետք չէ նրան այդպես ընդունել:

    Like

  7. tanama says:

    Տխուր պատմություն է։ 😦 Ես էլ եմ նման դեպքի հանդիպել իմ դասարանում։
    Լավ է, որ գոնե վերջում երեխաների վերաբերմունքը փոխվեց, բայց ավելի ճիշտ կլիներ չծաղրել նրան ոչ թե այն պատճառով, որ մայր չուներ, այլ հենց միայն ուղղակի, որ ամեն մարդ արժանապատվություն ունի և ոչ ոք իրավունք չունի նրան անտեղի վրավորելու, ուղղակի արտաքինի ու խեղճության պատճառով։

    Like

    • dprocakan5 says:

      համաձայն եմ ձեզ հետ, բայց ցավոք այսօր էլ մեր հասարակությունում շատ են նրանք, ովքեր հեռու են բարոյական արժեքներից: Այդպիսի մարդիկ հիանալի գիտակցում են,թե ինչ են անում, բայց անում են ու հաճույք ստանում դիմացինին վիրավորելուց ու ցավ պատճառելուց:

      Like

  8. SONA says:

    Իմ կարծիքով, մարդը սիրուն ու գեշ լինելով չի որոշվում լավն է թե վատը, կարևորը նրս սիրտը մաքուր լինի , ու սիրունությամբ չի որոշվում ամեն ինչ, և ամեն մարդ թող մտածի, որ օրերից մի օր , կարող է ինքը հայտնվի նրա կարգավիճակում, և պետք չէր այդքան դաժան վարվել նրա հետ, քանի որ պատմությունը կարդալուց հասկացա , որ նա վատ բան չի արել կամ առիթ չի տվել , որ նման կերպ վարվեիք, ուղղակի նա թույլ է եղել , և իմ կարծիքով պատճառն այն էր որ երեխան մայչ չի ունեցե:

    Like

  9. ArEv Ka says:

    Երեխեք շատ ճիշտ էք, այդ նորեկը առիթ չէր տվել, բայց եթե առիթ էլ լիներ մեկ է, չի կարելի նորեկի հետ այդպես վարվել, և նրան վիրավորել,դա շատ վատ բան է…

    Like

  10. Arevka says:

    Nman mi patmutyun el indz mer hareva@ patmec,erb inq@ ashxatum er dprocum, vorpes jokatavar.HAyoc lezvi usucchuhin ayd or@ cher ekel, u na gnacel er ayd dasaranin poxarinelu.NA el er handznararel <>temayov sharadrutyun…u akama nkatel er ashakertuhineric meki taxtsot u arcunqot achqer@.
    Irakanum es inqs chanachum em ayd aghjkan, na Mer barekamna, bayc poxaren@ qo herosi` noreki, na gerazanc arajadimutyamb avartec dproc@, heto hamalsaran@

    Ughaki es haskaca mi ban, imanalov, vor na mayrik chuni, duq xghchaharutyunic skseciq @nkeranal nra het, te haskacaq,vor mardu arjaniqner@ artaqin tesqov kam titiz hagustov chi voroshvum…

    Like

  11. Նորեկը says:

    […] այստեղ ՏպելԴիտվել է 48 […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: