Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Սանիտարական նորմեր, որոնք պարտադիր են դպրոցի բուֆետում

Սանիտարական նորմեր, որոնք պարտադիր են դպրոցի բուֆետում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 571,014 կտտոց


Անին դասընկերուհիների հետ սիրում էր ամեն դասամիջոցին դպրոցի բուֆետ գնալ. այստեղ  համ նախաճաշում էին, համ հանդիպում այլ դասարաններում սովորող ընկերներին: Բուֆետը բոլորի հանդիպման վայրն էր, դե «ձեռքի հետ էլ» այստեղ քաղցն էին հագեցնում:  Մի օր էլ Անին դասի ժամին բուֆետ մտավ` ուսուցչուհու հաղորդագրությունը տեղի աշխատակցին փոխանցելու համար և ականատես դարձավ, թե ինչպես է աշխատակցուհին` առանց գոգնոցի և մազերը դեմքին թափած,  տեսքից կեղտոտ թվացող  թասի մեջ  հունցում բուլկու խմորը: Անիին տեսարանը դուր չեկավ և այդ օրից սկսած նա այլևս բուֆետից ոչինչ չէր գնում: Ընդհակառակը` ընկերների հետ «ժամադրավայր» այցելելիս ամեն անգամ ուշադրություն էր դարձնում` գտնելու, թե էլ որ դեպքերում են այստեղ փնթիություն թույլ տալիս: Երբեմն էլ ընկերներին էր խորհուրդ էր տալիս բուֆետից չօգտվել:

Հայաստանի օրենքների համաձայն՝  դպրոցում, այդ թվում և հանրակրթարանի տարածքում գտնվող բուֆետում, սանիտարահիգիենիկ նորմերի ապահովմանը պետք է հետևի դպրոցի տնօրենի տնտեսական աշխատանքների  գծով տեղակալը: Բուֆետի սանիտարական վիճակը պետք է վերահսկեն նաև դպրոցի  տնօրենը և բուժաշխատողը:


Բուֆետի սենյակները պետք է ապահովված լինեն ճաշատեսակների տաքացման սալիկներով, սառցապահարաններով, ճաշերը տաք պահպանելու սալիկով, պետք է ունենան ճաշերի բաժանման աշխատամաս, սպասքի լվացման բաժին, տարաների լվացման սենյակ և օժանդակ ու կենցաղային սենյակներ՝ բուֆետում աշխատող անձնակազմի համար:

Դպրոցական ճաշարանների, բուֆետների բոլոր աշխատողները պարտավոր են անցնել պարտադիր և պարբերական բժշկական կանխարգելիչ քննություններ:

Սննդի բաժնի  աշխատողները պարտավոր են աշխատել մաքուր հագուստով և կոշիկներով,   կարճ կտրել եղունգները,  աշխատանքը սկսելուց առաջ օճառով մանրամասն լվանալ  ձեռքերը, հատկացված տեղում հագնել սանիտարական մաքուր հագուստը, զուգարանից օգտվելուց հետո օճառով կամ ախտահանիչ լուծույթով մանրամասն լվանալ  ձեռքերը:

Սանիտարական նորմերով սահմանվում է նաև, որ դպրոցի ցայտաղբյուրները պետք է լինեն տեխնիկապես սարքին վիճակում:

Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային բաժինը պարբերաբար ստուգումներ է իրականացնում դպրոցներում` հետևելու, որպեսզի սանիտարական նորմերը ճշտությամբ պահպանվեն:

Եթե  ստուգումների միջակայքում աշակերտները կամ ծնողները նկատում են սանիտարական նորմերի խախտումներ, ինչպես «Դպրոցական բլոգի» հեղինակը իրենց դպրոցի բուֆետում, այդ պարագայում կարող են խախտման մասին տեղյակ պահել դպրոցի տնօրինությանը: Քանի որ սանիտարական նորմերի խախտման համար տուգանքները վճարվում են դպրոցական առանց այն էլ սուղ բյուջեից, դպրոցի ղեկավարությունը շահագրգռված է զերծ մնալ խախտումներից ու գումարն ավելի արդյունավետ ծախսել: Եթե դպրոցի ղեկավարությանը տեղյակ պահելուց հետո սանիտարական նորմերն էլի խախտվում են, կարող եք   ահազանգել Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության թեժ գծին, որից հետո օպերատիվ կերպով դպրոցում ստուգումներ կիրականացվեն: Երևանում թեժ գծի հեռախոսահամարն է` 010 650305:

Իսկ մեր հերոսուհի Անին, քանի որ տեղյակ չէր, որ կարող է ահազանգել, որպեսզի հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը բուֆետում պարտադրի պահպանել սանիտարական նորմերը, ամեն օր դպրոց էր գնում` նախաճաշը պայուսակում ունենալով: Անիի տատն ամեն օր թոռնիկի համար դպրոցական նախաճաշիկ էր պատրաստում` և մաքուր, և առողջարար: Իսկ մյուս աշակերտները, ովքեր չէին նկատել աշխատակցի «փնթիությունը», շարունակում էին  օգտվել բուֆետից:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: