Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Իմ առաջին խորը հիասթափությունը

Իմ առաջին խորը հիասթափությունը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,347 կտտոց

Երբեք չէի կարող պատկերացնել, որ երգն ինձ կպատճառեր մեծ ցավ ու խորը հիասթափություն:

Դեռևս վեց տարեկանից ես երգել եմ տարբեր բեմերում: Ու դա իմ համար միշտ էլ սովորական երևույթ է եղել: Ոչ մի խմբակի էլ չեմ հաճախել, բայց բեմում ինձ այդպես կաշկանդված չեմ զգացել, ինչպես առօրյայում: Այնտեղ ես կարծես նոր ուժ ու կյանք եմ ստանում:

Ու արդեն ինը տարի է, ինչ երգում եմ մեր դպրոցի ու քաղաքի տարբեր միջոցառումներին: Բոլոր նրանք, որ ինձ լսում են՝ համոզված են, որ ես կշարունակեմ այդ ուղղությամբ ու կհասնեմ մեծ հաջողությունների: Մեր դպրոցի տնօրենն այն աստիճանի է դրանում համոզված, որ ասում է. «Ռոբերտ, որ մեծանաս ու ճանաչված դառնաս՝  հանկարծ մեզ չմոռանաս»:  Ես էլ դրանից ոգևորվում եմ: Անընդհատ երազում եմ լինել մեծ բեմերում, լսել ինձ ուղված ծափահարությունները և ցույց տալ իմ շնորհքը բոլորին:

Անցյալ տարի նոյեմբերին Հայաստանում հայտարարված էր` «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական մրցույթ,  որին կարող էին մասնակցել հանրապետության բոլոր քաղաքների դպրոցները: Ես ևս հրավիրված էի:

Իմ շրջապատի մարդիկ չէին էլ կասկածում, որ լավ ելույթ կունենամ ու համոզված էին, որ անպատճառ կհաղթեմ: Ես նույնպես ոգևորված էի, ու չնայած գիտակցում էի, որ անհաջողակ եմ, ու դժվար թե ինձ այդպիսի բախտ ընձեռվի, բայց և այնպես մտածում էի, որ կհաղթեմ:

Երգը պետք է լիներ ռուսական, իսկ մրցույթը բաժանված էր ժանրերի: Ես ընտրեցի Առնո Բաբաջանյանի «Золотое танго»  ստեղծագործությունը ու սկսեցի ոգևորված ու մեծ հույսերով աշխատել:

Մտածում էի՝ երանի անցնեմ առաջին փուլը, իսկ հաջորդ փուլում կծանոթանամ մեծ երաժիշտների հետ, և նրանք կիրականացնեն իմ երազանքը ու ինձ հնարավորություն կտան բարձրանալ մեծ բեմ: Այդ ամենը ինձ մեծ հույս էր ներշնչում ու ավելի շատ էի աշխատում: Ժամերով փակվում էի սենյակում ու սկսում բարձր-բարձր երգել: Այնքան էի պարապում, որ հաջորդ օրը ձայնս դուրս չեր գալիս:

Բայց այս ամենի հետ մեկտեղ ես դպրոցի միջանցքներում ՝ ուսուցիչներից անընդհատ լսում էի, որ Իջևանում` արտասանության մրցույթին, զարմանալի կերպով բոլոր հաղթողները նոյեմբերյանցիներ էին: «Համոզված եմ, որ երգի մրցույթում Ռոբերտը դա թույլ չի տա ու կհաղթի նրանց»,- ասում էր ընկեր Պետրոսյանը: Ես ևս այդ կարծիքին էի, որովհետև վստահ էի իմ ուժերի վրա: Մնում էր միայն բախտս ինձ ժպտար:
Օրերն արագ անցան ու եկավ շատ սպասված մրցույթի օրը: Դպրոցը ինձ հաջողություն մաղթեց ու ճամփա ընկա Իջևան: Չէի էլ հուզվում ու մտքումս մտածում էի հաջորդ փուլի մասին:

Պիտի վերջին համարներում ելույթ ունենայի ու այդ ընթացքում լսում էի մրցույթի մասնակիցների անսլուխ ու մեկը մեկից բաղաձայն հնչողությամբ  կատարումները:

Ես լսում էի, որ հանդիսատեսը քննադատում էր նրանց ելույթները, նայում էի ժյուրիի անդամների թթված ու ջղային դեմքներին ու արդեն հաստատ համոզված էի, որ կանցնեմ հաջորդ փուլ:

Երբ եկավ իմ հերթը՝ այնպես բեմ բարձրացա, կարծես երգելու չեմ բարձրացել. բոլորովին կաշկանդված չէի:

Սկսեցի երգել, ու իմ ձայնը տարածվեց ամբողջ դահլիճով մեկ: Բոլորը միանգամից փոխեցին իրենց դեմքի արտահայտությունն ու նույնիսկ ժյուրիի դեմքին բարի ծիծաղ հայտնվեց, իսկ ես երջանկացա,  քանի որ կարողացա հաճույք պատճառել բոլորին: Դա արդեն ինձ համար բավականին մեծ հաղթանակ էր:

Վերջացրի ելույթս ու վայելեցի ինձ ուղված ոգևորիչ ծափահարությունները: Նույնիսկ Նոյեմբերյանի ջղային ու վոկալի խիստ, տարեց  ուսուցիչը մոտեցավ ինձ ու համբուրեց այտերս:  «Շատ ապրես տղաս, քո ձայնը ցնցեց բոլորիս,- ասաց նա,- դու քո ձայնով բավականին առաջ ես գնալու»:

Ժյուրին անցավ քննարկման ու երկար ընդմիջումից հետո վերադարձավ հաղթողների անուններով: Հաղորդավարը սկսեց ըստ ժանրերի թվարկել հաղթողների անունները: Ահա եկավ իմ ժանրի հերթը, և ես հուզված ու սառած սպասում էի, որ հիմա կհնչի իմ անունը, բայց… երբեք չէի կարող պատկերացնել, որ անհաջողությունը այստեղ էլ կթակի դուռը:

Ժյուրին սկսեց հետևյալ խոսքերով. «Այս ժանրում փայլուն ելույթ ունեցավ Դիլիջանի թիվ 4 դպրոցի աշակերտ Ռոբերտ Պետրոսյանը, բայց այս ժանրում ցավոք հաղթող չունենք, քանի որ Ռոբերտը երգը ընտրել էր ոչ ճիշտ»:

Այդ պահին ինձ լրիվ կորցրի ու անջատվեցի: Ես հասկացա, որ կյանքում մարդիկ երբեք էլ չեն հաղթի անարդարությանը, և այն կիշխի մարդկանց ու կսպանի արդարությանը: Այդ հարվածը ինձ համար շատ դաժան ու կործանիչ էր ու մինչ օրս էլ չեմ կարողանում մոռանալ այդ խորը հիասթափությունը:  Իմ հոգում կոտրվեց մի ամբողջ նպատակ ու երազանք: Ինչպես նաև այդպես էլ անհայտ մնաց այն, թե ինչպես բոլոր հաղթողները եղան Նոյեմբերյանից:

Advertisements

9 Comments

  1. ArEv Ka says:

    Ռոբերտ ջան շատ մի տխրի, դու գիտես, որ դու արժանի ես այդ հաղթանակին: Ասեմ քեզ.
    Ես նույնպես մասնակցել եմ այդ մրցույթին, երևի գիտես, որ ես Լոռու մարզից եմ, Ախթալայից: Առաջին փուլը մեզ մոտ եղավ Ալավերդիում, այնտեղ մրցում էին Թումանյանի տարածաշրջանի երաեխաները: Ես ընտրել էի էստրադային երգ, քանի որ շատ եմ սիրում այդ ժանրը, և լավ եմ երգում այդ ժանրով: Ես ել քո նման մտածում էի, որ ես առաջին փուլը անցնելու եմ, և այդպես էլ եղավ, ես հախթեցի,և իմ հաջերդ ելույթը պիտի լիներ վանաձորում: Մեր դպրոցում մենք նույնպես մտածում եինք,որ ես կանցնեմ, և բոլորը ինձ հույս էին տալիս: Ես էլ էի այդպես մտածում, բայց ինչ եղավ…
    Ես երբ երգեցի, բոլորը շատ ուրախացան, և ջերմ ծափահարություններով ոգևորեցին ինձ: Ես այդ պահին մտածեցի, որ ես կանցնեմ, քանի որ, երբ լսեցի մի 20 երգեր, հասկացա, որ ես շանս ունեմ, ես էլ էի քո նման վերջին համարներում էի: Եվ երբ բոլորը երգեցին, և ժուրին սկսեց կարդալ հաղթողների անունները, ես ուշադիր լսում էի, և գիտեյի որ իմ անունը հիմա կհնչի, սակայն այդպես չեղավ, երբ հասան իմ ժանրը,նրանք կարդացին, մի աղջկա անունը, որը Վանաձորից էր: Ես շատ տխրեցի, և գիտես շատը ինչի…որովհետև բոլոր հաղթողները Վանաձորից էին, և այդ աղջիկը, որը ընտրվեց, լավ չԷր երգում, և ես հասկացա, որ ժուրին կեղծություն էր արել, և նրանց նպատակային էր ընտրվել:Ես նույնպես չեմ կարողանում մոռանալ այս պատմությունը, որը ինձ հետ պատահել էր:

    Like

  2. Rob says:

    հա ու ինչ ցավոտա չէ? ես մինչև հիմա ուշքի չեմ գալիս…տեսնես ինչ են հասկանում անմեղ երեխաների սիրտը կոտրելով…:(

    Like

  3. ArEv Ka says:

    Իհարկե շատ ցավոտ է, ես ել քո նման չեմ կարող մոռանալ այս մրցույթը: Միշտ ել տենցա լինում Ռոբերտ ջան, ամեն տեղ էլ էս նույն վիճակնա….

    Like

  4. Arevka says:

    Robert jan,ba qo nman tghayin da sazuma
    es haskanum em,kotrvel es,che sxal aseci kotrel en…bayc kyanqum amen inch el linum e..ev hiastaputyan paher, ev hrchvanqi.Gitem, asel@ bavakan hesht e, bayc ka mi bayc, da qez piti ogner…

    Like

  5. Robert says:

    շնորհակալ եմ խորհրդի համար..հա ես դա հասկացել եմ Արևիկ ջան..ու նույնիսկ ես ուրախ եմ , որ արդեն իսկ փոքր ժամանակվանից եմ զգում այդ կոտրող ցավը, հետո հեշտ կլինի .ու դա կյանքի օրենքն ա…..

    Like

  6. Arevka says:

    Կարևորը չկոտրվելն է…հենց կոտրվեցիր, արդեն վերականգնվելը շատ դժվար է լինում…

    Like

  7. Rob says:

    շատ ճիշտ ես..ես հենց դա գիտակցելով չկոտրվեցի…

    Like

  8. ArEv Ka says:

    Շատ լավ Ռոբերտ ջան..

    Like

  9. […] պարտվելու եմ:  Այդ հարցում դառը փորձ ունեի, որը գրել եմ Իմ առաջին խորը հիասթափությունը գրառման […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: