Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Հիշողության հետ կարելի է համագործակցել :)

Հիշողության հետ կարելի է համագործակցել :)

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,183 կտտոց

Վահեն նախանձով էր նայում այն երեխաներին, ովքեր հեշտությամբ էին սովորում դասերը և հիշում սովորածը։ Սկզբում նա փորձում էր դասերը սովորել, սակայն երբ դասատուն կանչում էր գրատախտակի մոտ, նա ամեն ինչ մոռանում էր, անունները խառնում, տարեթվերի տեղերը փոխում, նյութի տրամաբանական հերթականությունը խախտում …

Վերջիվերջո, նա սկսեց ընդհանրապես չպատրաստվել դասերին, քանի որ համարում էր, որ միևնույն է՝ հիշողություն չունի և չի կարող սովորել: Բայց, իրականում, նա կարող էր ուրիշ կերպ վարվել:

Քանի դեռ ծագումով գերմանացի Գուտենբերգը չէր հայտնագործել տպագրության գյուտը, հիշողությունը համարվում էր գիտելիքի և իմաստության փոխանցման հիմնական մեթոդը։ Հին հույները և հռոմեացի փիլիսոփաները, մասնավորապես Ցիցերոնը, գրքեր են գրել այն մասին, թե ինչպես լավացնել հիշողությունը։

Հիշելու գործընթացը կազմված է երեք փուլից՝ մտապահել, պահպանել և վերհիշել։ Երբեմն սրանց ավելացնում են նաև մոռանալու ֆունկցիան, որը նույնպես շատ կարևոր է հիշողության նորմալ աշխատանքի համար։ Պատկերացրեք մի սենյակ, որտեղ կան հնարավոր բոլոր առարկաները և երևույթները, որոնց դուք հանդիպել եք ձեր կյանքի ընթացքում։ Դա կլինի այն հիշողությունը, որտեղ մոռացումը չի գործում։ Ինչքա՜ն դժվար կլինի ինչ-որ բան գտնել և դուրս հանել այնտեղից, այդպես չէ՞։

Խորհրդային գիտնական Լուրիան իր «Փոքրի գրքում մեծ հիշողության մասին» նկարագրում է մի մարդու դեպք՝ ոմն Շ-ի, ով ֆենոմենալ հիշողություն ուներ և կատարելապես հիշում էր թվերը, նշանները, առանձին բառերը։ Եվ մինչդեռ մեզնից շատերին հուզում է այն հարցը, թե ինչպես լավ հիշել, Շ-ն փորձում էր մոռանալ իր տեսածը և լսածը։ Կարող է զարմանալի թվալ, որ նա վատ էր հիշում դեմքերը և պատմվածքները։ Երբ նրան պատմություն էին պատմում, որը նա պետք է հիշեր, Շ-ն շփոթվում էր, քանի որ սկսում էր խառնել բոլոր մանրամասները, դետալները, դեպքերը։ Իսկ մարդկանց դեմքերի մտապահման վերաբերյալ նա ասում էր, որ դրանք այնքան փոփոխական են, այնքան տարբեր են ամեն անգամ, որ ուղղակի անհնար է տեղը բերել թե ով` ով է։ Փաստորեն, մոռանալը նույնպես շատ օգտակար և անհրաժեշտ երևույթ է ու պետք չէ դրան վատ աչքով նայել։

Առանձնացնում են հիշողության տեսակներ՝ կարճատև, երկարատև և օպերատիվ։ Կարճատև հիշողության մտապահած նյութերը մեկ կամ երկու օր անց  մոռացվում է։ Այդպես է լինում, երբ ողջ տարին չսովորելուց հետո քննության նախօրյակին անգիր են անում ողջ նյութը։ Քննության հաջորդ օրը այն ամբողջովին կկորի։ Իսկ երկարատև հիշողությունից նյութը չի կորչում։ Այն մնում է երկար տարիներ, անգամ ողջ կյանքի ընթացքում։ Գիտնականները ենթադրում են, որ եթե անգամ չես կարողանում վերհիշել այնտեղ պահված որևէ բան, ապա դա ուղղակի վերհիշման խնդիր է, իսկ նյութը պարտադիր կերպով առկա է։ Օպերատիվ հիշողությունը ակտիվացնում է այն նյութը, որը անհրաժեշտ է տվյալ պահին իրականացվող գործողության համար։ Օրինակ՝ եթե դու գիրք ես կարդում, այդ ընթացքում օպերատիվ հիշողությունը վառ է պահում հերոսների անունները, նրանց կերպարները, նախորդ էջերում տեղի ունեցած դեպքերը, որպեսզի ամեն անգամ նորից չվերհիշես։

Հիշողությունը լավացնելու համար գոյություն ունեն մի շարք տեխնիկաներ ու հասարակ կանոններ, որոնցից էլ կարող էր օգտվել Վահեն։ Դրանք բարդ չեն, ուղղակի պահանջում են աշխատասիրություն և նպատակասլացություն։

Նյութը լավ մտապահելու համար առաջին հերթին պետք է ազատվել կողմնակի աղմուկից։ Իհարկե երաժշտության կամ հեռուստացույցի ձայնի տակ տնային աշխատանք անելն այդքան էլ բարդ չէ և հնարավոր է, սակայն մեր ուղեղը այդ ընթացքում կրկնակի էներգիա և ուժ է ծախսում՝ աղմուկից մեկուսանալու և դասի նյութը յուրացնելու համար։

Ինչպես նաև՝ այդ դեպքում ուշադրությունը ցրվում է երկու օբյեկտների վրա, իսկ հիշողության արդյունավետությունը առաջին հերթին կախված է ուշարդությունից։ Պետք է ձևավորել կարևորը երկրորդականից տարբերակելու հմտություն, որը թույլ կտա ավտոմատ կերպով ուշադրություն չվատնել նյութի ոչ կարևոր մասերի վրա և հիշել անհրաժեշտը։

Վերջապես, հիշողությունը կարելի է մարզել, ինչքան շատ օգտակար նյութ ես մտապահում, այնքան ավելի հեշտ է աշխատում հիշողությունդ հաջորդ անգամ։ Այդ նյութը անպայման պետք է պետքական լինի, քանի որ գործնականորեն կիրառվող և անհրաժեշտ տեղեկատվությունը ավելի լավ ու հեշտ է մտապահվում և վերարտադրվում։

Իսկ հիմա հիշողության փոքրիկ թեստ. առանց գրառման սկզբին նայելու ասացեք՝ ո՞վ և ի՞նչ ազգության էր տպագրական հաստոցի հեղինակը  🙂

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: