Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Աշխարհագրության դասն ու մեծ վեճը

Աշխարհագրության դասն ու մեծ վեճը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

Տիգրանը ուսուցչից առանց թույլտվություն վերցնելու` գնացել էր տուն ռուսերենի տետրը բերելու համար:

Աշխարհագրության դասը չորրորդ ժամն էր ու արդեն հոգնած էինք: Դասարանում քար լռություն էր, երբ դուռը բացվեց ու ներս մտավ Տիգրանը:

– Ներողություն ուշանալու համար,- ասաց նա:

– Վե՛ր ընկիր տեղդ, քանի անգամ եմ քեզ ասել, որ իմ դասերին տուն չգնաս, իսկ դու իմ ասածները հաշվի չես առնում ու նորից ուշանում ես,- ձայնը կոշտացնելով ասաց ուսուցչուհին:

Վեճ սկսվեց: Տիգրանը միշտ կոնֆլիկտներ էր ունենում այս ուսուցչի հետ ու անընդհատ կռիվներ էր լինում:

Վեճը սկզբում շատ թեթև էր, սակայն գնալով ավելի էր թեժանում: Դասարանում աղմուկ էր. Տիգրանն ու ուսուցչուհին կռվում էին: Մնացած տղաները դրանից առիթավորված` վեր էին կացել տեղներից ու իրար խփելով կատակներ էին անում: Տասը րոպե անց վեճը դադարեց, բայց ամեն ինչ դեռ նոր էր սկսվում:

-Անցանք դասին,- ասաց ուսուցչուհին:

Երեխաներից մեկը դաս էր պատմում, իսկ Տիգրանը վերցրել էր մի թերթիկ և վրան մեծ տառերով գրել. «Ընկեր Գրիգորյանը գործ տվող է»:

Ուսուցչուհին դա նկատել էր, բայց չնկատելու էր տալիս, քանի որ գիտեր, որ հենց սկսի վիճել, դասարանը դրանից կոգևորվի ու կդառնա խառնաշփոթ: Եվ նա շարունակեց դասը:

Սակայն դասը նորմալ հունից դուրս էր եկել, որովհետև Տիգրանն այդ ամենը բարձրաձայնում էր: Երբ նա մի քանի անգամ կրկնեց, տղաներից մեկն ասաց.

-Վերջացրու, արա՛, թե չէ հիմա կգնամ և տնօրենին կասեմ այս ամենի մասին:

Տիգրանը սակայն դրան էլ ուշադրություն չդարձրեց, և նորից շարունակում էր բարձրաձայն կրկնել «գործ տվող» արտահայտությունը:

Մենք նկատեցինք, որ ուսուցչուհին սկսեց լաց լինել, և ես ու ընկերուհիս գնացինք տնօրենին կանչելու: Սակայն տնօրենը տեղում չէր, և մենք այս ամենը տեղեկացրինք ուսմասվարին, որպեսզի նա լուծի այս հարցը:

Ուսմասվարը մտավ դասարան, իսկ Տիգրանի դեմքի ժպիտը կորավ:

– Ի՞նչ է պատահել Տիգրան, ինչո՞ւ ես ուսուցչին առանց պատճառի վիրավորում:

– Ես ուղակի  դասից հինգ րոպե ուշացել էի, իսկ ընկեր Գրիգորյանը ինձ վրա խոսում ա:

– Ապա ինչու՞ ես նրան ասել  «գործ տվող», դու գոնե գիտես ինչ է նշանակում այդ արտահայտությունը:

– Ես նրան ասել եմ, չեմ ստում, որովհետև, երբ երեկ Վանաձորից եկել էր տեսուչը, ընկեր Գրիգորյանը մեզանից գնացել ու բողոքել էր:

– Նման բան չի եղել,- ասում էր ուսուցիչը լաց լինելով:

Այդ պահին զանգը խփեց, և մեր ուսմասվարը մեզ ասաց, որ մի քանի րոպեով դուրս գանք դասարանից:

Մենք միջանցքում եինք, երբ  Տիգրանը թթված դեմք ընդունած եկավ մեզ մոտ, բայց մենք որոշել էին նրա հետ չխոսել այնքան ժամանակ, մինչև որ նա կհասկանա իր սխալը և դասերի ժամանակ սկանդալներ չէր սարքի:

Այդ օրը մենք նրա հետ չխոսեցինք:

Հաջորդ օրը նա ներողություն էր խնդրել ընկեր Գրիգորյանից` իրեն այդպես վատ պահելու, և նրան անիմաստ տեղը վիրավորելու համար:

Այդ օրից սկսած նա այդ ուսուցչի հետ այսպիսի կոնֆլիկտներ չէր ունենում, բայց նրանց միջև լինում էին վեճեր, որոնք շատ շուտ հարթվում էին:


6 Comments

  1. Ապրե՛ք, կարծում եմ՝ ձեր դասարանը ճիշտ դիրք է գրավել և նպաստել է այս բախման հարթմանը։ Հաճախ երբ մարդ «պաշտպանություն» է գտնում յուրայինների մեջ, սկսում է անարդար վարվել այլ մարդկանց հանդեպ, դա նրան զգացնել է տալիս, որ ինքն «ուժեղ» է։ Իսկ դուք փորձեցիք նրան հասկացնել, որ նա պետք է որոշակի կանոնների հետևի, եթե ուզում է ձեր խմբից լինել։

    Like

  2. ArEv Ka says:

    Շատ ճիշտ ես Արմինե ջան: Մենք գիտեյինք, որ եթե նրա հետ շփվեյինք այդ ժամանակ, նա դրանից իրան շատ լավ կզգար, և նորից կսքսեր վիրավորել ուսուցչուհուն: Բայց համենայնդեպս, նա հասկացավ իր սխալը, ու հաստատ էլ տենց բան չի կրկնվի:Բացի փոքր վեճերը, որը ամեն դասարանում էլ լինում է, և դա կլինի լավ սովորող աշակերտ, թե` ոչ:

    Like

    • Իհարկե, ի դեպ, գիտնականները հիմա պնդում են, որ կոնֆլիկտները ու մանր բախումները մաիյն ավելի ամրապնդում են խումբը և չեն թողնում, որ այն լճանա կամ վիրավորանքը կուտակվելով-կուտակվելով հասնի մե՜ծ պայթյունի։ Այնպես որ դրանք համ անխուսափելի են, համ էլ ինչ-որ չափով պետք են ։)

      Like

  3. ArEv Ka says:

    Շատ ճիշտ ես ասում, մի կողմից դա ել է պետք, չէ որ մենք էլ մեր սխալների վրա ենք սովորում:

    Like

  4. Արև ջան, իսկապես ուրախ եմ,որ միասնական դասարան եք,չէ որ միությունն ուժ է:Ուսուցիչներն էլ են երբենմ սխալվուվ, որովհետև օրվա մեջ շատ երեխաների հետ են շփվում:

    Like

  5. Արևկա says:

    Հա շատ ճիշտ ես Օսան ջան, իրոկ որ ուսուցիչներն էլ չեն մեղավոր, նրանք շատ են չարչարվում մեզ համար, և մենք պիտի դա գնահատենք:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: