Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Իմ առաջին ուսուցիչը

Իմ առաջին ուսուցիչը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,251 կտտոց

Չորս ամիս առաջ դժբախտ պատահարից զոհվել էր մեր առաջին ուսուցչուհու որդին: Բոլորս կարծում էինք, որ ընկեր Ասլանյանն այլևս դպրոց չի գա:

Նա իմ դասվարն էր` իմ առաջին ուսուցիչը:  «Իսկական ուսուցիչներն ամբողջ կյանքի  համար  են»,- միշտ կրկնում էր ընկեր Ասլանյանն ու այն ժամանակ դեռ չէի հասկանում ինչ նկատի ունի:

Նա մեզ շատ էր սիրում և մտնում էր բոլորիս հոգեվիճակի մեջ: Ու նույնիսկ երբ մեծացանք, ու նա այլևս մեզ չէր  դասավանդում` էլի շարունակում էր հանդիպել ու հետաքրքրվել մեզանով: Խորհուրդներ էր տալիս, հրավիրում` իր կազմակերպած  միջոցառումներին: Մենք վստահում  էինք նրան և ազատ պատմում մեր խնդիրները: Ճիշտն ասած, միշտ զարմացել եմ, թե ինչպես  կարող էր մարդն այդքան հոգատար ու բարի լինել:

Բայց, ավաղ, կյանքն անկանխատեսելի է. մահացել էր նրա 24-ամյա որդին: «Նա էլ առաջվանը  չի  լինի»,-մտածեցի ես:

Անցավ որոշ ժամանակ, ու նա էլի դասի եկավ: Մենք հաճախ էինք նրան տեսնում, բայց չէինք  համարձակվում մոտենալ:

Ապրիլի 7-ի առիթով դպրոցում միջոցառում էր կազմակերպվել և դահլիճի կահավորումը հանձնարարվեց մեր դասարանի աղջիկներին:

Մենք սիրով զարդարում էինք, կատակներ անում ու ծիծաղում: Հանկարծ քարացանք՝ դռների  արանքում տեսնելով  ընկեր Ասլանյանին:

Նա կամաց մոտեցավ և ուշադիր նայեց մեզ: Արցունքները գլորվեցին նրա աչքերից ու սկսեց  դողալ: Մենք ամուր գրկեցինք նրան, իսկ նա հազիվ լսելի ձայնով ասաց. «Դուք միշտ իմ  երեխաները կմնաք, չէ՞…»:

Լսելով այս խոսքերը` այլևս չկարողացանք զսպել մեր արցունքները:

Նա այսքան  ժամանակ մեր կարիքն էր զգացել, իսկ մե՞նք…

Advertisements

3 Comments

  1. Օվսաննա says:

    Իսկապես շատ հուզիչ պատմություն էր:Երբեմն մենք չենք էլ նկատում , որ մարդիկ մեր կարիքն ունեն ու <> ենք նրանց կողքին լինել:Բայց երբեք ուշ չէ սիրածդ մարդկանց օգնելը:

    Like

  2. Արևկա says:

    Ես ել եմ համամիտ քեզ հետ Օսան ջան, իրոկ որ, նրանք մեր կարիքը շատ են զգում, իսկ պատահում են, որ մենք դա մոռանում ենք, և նրանց չենք էլ նկատում, բայց մեկ է մենք էլի նրանց սիրում ենք, ու նրանք էլ մեզ հասկանում են:

    Like

  3. ALINA says:

    HUZICH U TXUR PATMUTYUN ER

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: