Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Հայհոյող ուսուցիչն իրավունք չունի դպրոցում աշխատել

Հայհոյող ուսուցիչն իրավունք չունի դպրոցում աշխատել

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Մեր դասարանը լավ ծանոթ է Ստեփանյանի վիրավորանքներին, բայց չէինք պատկերացնում, որ նա կարող է այդքան հեռուն գնալ, և իր տհաճ բառապաշարը ցույց տալ բոլորիս:

Ընկեր Ստեփանյանը մեր աշխարհագրության ուսուցչուհին է: Նա կոպիտ դիմագծերով, ճչացող ձայնով կին է ու աշխույժ աշակերտների հետ միշտ էլ կոնֆլիկտներ է ունենում, որի ժամանակ էլ ձգտում է հնարավորինս սուր ձևով վիրավորել: Նա սիրում է, երբ իր դասի ժամանակ երեխաները միշտ լուրջ են պահում ու նստում են քար լռությամբ:

Իսկ մեր դասարանի Վաչեն ոչ այնքան լուրջ ու շատ աշխույժ աշակերտ է: Այնուամենայնիվ, նա հետաքրքրությամբ է վերաբերվում աշխարհագրությանը, բայց ոչ թե տանն է սովորում, այլ դասին ակտիվ մասնակցում է: Եվ, բնական է, որ նրանց երկուսի միջև կոնֆլիկտ պետք է լիներ:

Ապրիլի յոթն էր ու շատ խաղաղ օր էր: Բոլորս ուրախ տրամադրությամբ շնորհավորում էինք մեր դասարան մտնող ուսուցիչներին և փոխադարձ ջերմություն ստանում նրանց կողմից:

Ահա եկավ նաև ընկեր Ստեփանյանը, և մենք ջերմորեն շնորհավորեցինք նրա տոնը, իսկ Վաչեն մի փոքր անլրջացավ և մեզ ծիծաղեցնելու համար սկսեց կմկմալ. «Ձեր ապրլի 7-ը շշշնորհավոր, շշշնորրրհհհավվոր»:

Դա բավական էր, որ ընկեր Ստեփանյանը հունից դուրս գար: Նա կատաղած գոռաց Վաչեի վրա:

-Ա՛յ, անասո՛ւն, սարի չոբա՛ն, կգնաս մորդ ու բաբոյիդ նման կերպով կշնորհավորես: Ձեր ցեղը շատ պտի հաց ու պանիր ուտի, որ ինձ հասնի, ա՛յ ոչխար, էղա՞վ,- գոռաց նա:

Նա այդպիսի խոսքեր ասաց տասը րոպե շարունակ: Բոլորս ցնցվեցինք, իսկՎաչեն իրեն մի կերպ տիրապետեց և ատելի հայացքով ու քթի տակ բողոքելով դուրս վազեց դասարանից` իրեն ավելորդ քայլեր թույլ չտալու և սուր վիրավորանքները կուլ չտալու համար: Իսկ այդ ընթացքում Ստեփանյանը մի քանի վիրավորական խոսքեր էլ շարեց նրա ետևից: Այս ամենից հետո կոտրվեց բոլորիս տոնական տրամադրությունը:

Ինձ չի թվում, որ այս փոքրիկ և ներելի արտահայտությունից կարելի էր սարքել այդպիսի մեծ սկանդալ: Ոչ ոքի էլ հաճույք չի պատճառում դպրոցում` այն էլ ուսուցիչների կողմից, լսել նման փողոցային արտահայտություններ: Նրանք մոռանում են, որ երեխաները հաճախում են դպրոց` գիտելիք ստանալու, փողոցից կտրվելու և դաստիարակվելու համար:

Որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, տեղի ունեցածը մոռացվեց և նրանց հարաբերությունները գրեթե հարթվեցին: Սակայն հիմա Վաչեն աշխարհագրության դասերին նստում է ոչ այնքան հաճույքով: Իսկ ես լիովին հիասթափվեցի ընկեր Ստեփանյանից և կարծում եմ, որ ցանկացած ուսուցիչ առաջին հերթին պետք է լինի լավ հոգեբան լինի, իսկ այնուհետև դասատու:  Իսկ Ստեփանյանի նմանները նույնիսկ իրավունք չունեն աշխատելու դպրոցում:


5 Comments

  1. […] շարունակությունը այստեղ ՏպելԴիտվել է 1 անգամ: […]

    Like

  2. Ու՜յ, իսկապես, նման ուսուցիչը իրավունք չունի դասավանդելու։
    Ես շատ եմ հանդիպել, որ այդպիսի դասատուները վիրավորելով, ձեռ առնելով կոտրում են աշակերտների սովորելու ցանկությունը։ Շատ ցավալի է, քանի որ դպրոցը հետց պետք է սովորեցնի սովորելու տեխնիկան, սովորելու հանդեպ սեր առաջացնի, այլ ոչ չոր տեղեկատվություն, թվականներ ու անուններ անգիր անել տա։
    Ու ճիշտ ես լավ մանկավարժը ոչ միայն դաս տվողն է, այլև հոգեբանը։

    Like

  3. Rob says:

    Շատ ուրախ եմ, որ համամիտ եք ինձ հետ: Հիմա առարկայի նկատմամբ սեր առաջացնող ուսուցիչները ցավոք շատ քիչ են, իսկ դա կարող է հանգեցնել անգրագիտության :

    Like

    • Հա, հետագայում համալսարանական համաջարած ուսուցման հանդեպ անտարբերությունն էլ այդտեղից է գալիս։ Դրա համար դեռ հին փիլիսոփաները պետության մոդելներ էին մշակում՝ կարևորելով և շեշտելով կրթական համակարգի կարևորությունը և թե ինչպիսին այն պետք է լինի, որ մյուս հասարակական ոլորտները լավ գործեն։

      Like

  4. ArEv Ka says:

    Երեխեք ջան ես ձեզ հետ միանշանակ համամիտ եմ, ճիշտ եք դպրոցում պեթք է լինեն այնպիսի ուսուցիչներ, որոնք երեխաներին ուսուցանեն, ոչ թե այնպես անեն, որ երեխաները զզվեն այդ դասից: Դա շատ սխալ է, և իրոկ պետք չէ դպրոցում ուսուցանի այդպիսի ուսուցչուհին:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: