Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Իմ առաջին համբույրը

Իմ առաջին համբույրը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

Դա պատահեց, երբ ես ինը տարեկան էի: Նրա անունը Աշոտ էր: Մենք նույն նստարանին էինք նստում:

Երբ առաջին անգամ գնացի դպրոց՝ ուսուցչուհին ինձ նստեցրեց մի տղայի կողքին: Մենք ընկերացանք ու միշտ միասին էինք գնում դպրոց ու դպրոցից տուն վերադառնում:Մենք ունեինք նաև ուրիշ ընկերներ` Արփին և Արեգը: Բոլորովս միասին նույն ճանապարհով էինք տուն գալիս, քանի որ նույն թաղում էինք ապրում, միշտ իրար հետաքրքիր պատմություններ էինք պատմում ու ծիծաղում:   

Մի անգամ, երբ հասանք խաչմերուկին, որտեղից Աշոտը գնում էր իրենց տուն, հանկարծ բոլորս լռեցինք, իսկ Աշոտը համբուրեց իմ այտն ու ասաց, որ ինձ շատ է սիրում: Ես խփեցի նրան ու փախա: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց այդ համբոյւրը ես երբեք չեմ մոռանա:

Երկու տարի հետո ես դուրս եկա այդ դպրոցից ու տեղափոխվեցի ուրիշ դպրոց: Ինձ թվում էր, թե ես մոռացել եմ այդ օրվա մասին: Բայց բոլորովին վերջերս ես փողոցում պատահաբար տեսա Աշոտին, ու նա նորից ինձ հիշեցրեց այդ օրվա մասին: Ես ձևացրեցի, թե չեմ հիշում և ասացի, որ այդպիսի բան չի պատահել: Բայց, իրականում, ինչքան էլ ուզեմ՝ միևնույն է, երբեք էլ չեմ մոռանա այդ օրը:

Advertisements

2 Comments

  1. ։) Ամեն դեպքում հաճելի է, երբ քեզ սիրում են, անկախ սիրո տեսակից ու այն բանից, թե սիրոււմ ես դու նրան, թե ոչ։

    Իսկ դուք շարունակեցի՞ք նույն կերպ շփվել հաջորդ երկու տարիների ընթացքում։

    Like

  2. Անահիտ says:

    Մենք համարյա մոռացանք կատարվածը և շարունակեցինք մնալ լավ ընկերներ:Բայց ժամակակի ընթացքում այդ ընկերությունն էլ մորացվեց ու հիմա մենք անծանոթի նման ենք,և դա շատ ցավալի է:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: